Սիրիայի հարցով հերթական բանակցություններն Աստանայում կկայանան հունիսի 12-13-ին
ՔաղաքականությունՍիրիայի հարցով բանակցությունների հերթական փուլն Աստանայում կկայանա հունիսի 12-13-ին, Դամասկոսի պատվիրակությունը հրավեր է ստացել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադադը:
«Մենք Աստանայում բանակցություններին մասնակցության հրավեր ենք ստացելԼ Դրանք կայանալու են այս ամսվա 12-13-ին»,- ասել է դեսպանը:
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովն ավելի վաղ հաղորդել էր, որ հանդիպմանը մասնակցելու են Սիրիայում հրադադարի երաշխավոր պետությունները՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը: Բացի այդ՝ բանակցություններին կմասնակցեն նաեւ Սիրիայի զինված ընդդիմության, կառավարության ներկայացուցիչները, ինչպես նաեւ դիտորդները՝ Հորդանանը, ԱՄՆ-ն եւ ՄԱԿ-ը :