Ահաբեկչություն․ կին ոստիկան է զոհվել, կա 15 վիրավոր Լա Լիգան կուսումնասիրի Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի «Օսասունա»-«Ռեալ» հանդիպման տեսագրությունը Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում․ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին Ընտրություններին կմասնակցենք ԲՀԿ-ի հետ՝ միանում ենք Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը երիտասարդների հետ հանդիպում կունենա Ընտրություններին կմասնակցենք ԲՀԿ-ի հետ․ միանում ենք Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին․ Սուրեն Սուրենյանց Սպասվում են տեղումներ, բուք, ջերմաստիճանը կնվազի Որքան էլ փորձ արվի ուղղորդել կամ պարտադրել օրակարգ, վերջնական խոսքը միևնույն է մնում է քաղաքացուն․ Ռիտա Տոնոյան Գրոսմայստեր Արամ Հակոբյանը հաղթել է Տաշքենդում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարի «Masters» խմբում


Խոշոր չափերով կաշառքի դեպքեր. ձերբակալվել են Գեղարքունիքի դատախազը եւ դատարանի նախագահը

Հասարակություն

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննված գործերով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառքի միջնորդության եւ ինչպես դատական իշխանության, այնպես էլ` այլ պաշտոնատար անձանց կողմից  կաշառք ստանալու դեպքեր:

ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրենց լիազորությունների իրականացման արդյունքում օրենքով սահմանված կարգով ստացված փաստական տվյալները ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել են  ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու հանձնարարությամբ:

Նշված փաստերի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի, 312-րդ հոդվածի եւ 313-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնցով իրականացված նախաքննությամբ ՀՔԾ քննիչների, ԱԱԾ եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված համակարգված, հատուկ պլանավորված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ 2014 թվականի հուլիսի 25-ին Վարդենիս քաղաքի «Սեւ հողեր» կոչվող թաղամասում գտնվող «Ցուլ» ռեստորանի տարածքում խմբի կողմից զենքի գործադրմամբ  կատարված խուլիգանության, դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գ.Գ.-ի ծնողներն իրենց որդու օգտին գործողություններ կատարելու նպատակով՝ 2015թ. հունիսին 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք  են տվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս. Շհոյանին, ով ստացել է կաշառքը սակայն չի կատարել խոստումը, 2015թ. հուլիսի 1-ին Գ.Գ-ն կալանավորվել, ապա  դատի է տրվել:

Նույն քրեական գործի դատաքննության ընթացքում մեղադրյալ Գ.Գ.-ի ծնողները Վարդենիս քաղաքի  բնակիչ Հ.Կ.-ի եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կ.Մ-ի միջոցով գործով վարույթ իրականացնող՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ  Ա.Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք 23.000 ԱՄՆ դոլար կաշառք՝ իրենց որդուն մեղմ պատասխանատվության ենթարկելու, նույն գործով մեղադրյալ՝ իրենց դստեր ամուսին Մ.Կ-ին պատասխանատվությունից ազատելու նպատակով: Ա.Պետրոսյանը 2016թ. մարտի 18-ին  կայացրել է պայմանավորված  դատական ակտը:

Գործով մեղադրող դատախազի  կողմից բերված վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անօրինական եւ անհիմն լինելու պատճառաբանությամբ բեկանել է նշված դատական ակտը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Բացի այդ, բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի բնակիչ Զ.Գ-ի անշարժ գույքի կապակցությամբ վճռի պարզաբանում տալու համար Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա.Պետրոսյանը եւ նույն դատարանի դատավոր Վ.Վարդանյանը խմբով նշված քաղաքացու ամուսնուց վերջինիս ներկայացուցչի միջնորդությամբ ստացել են 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք, որի արդյունքում դատավոր Վ.Վարդանյանը կայացրել է պայմանավորված ակնհայտ ապօրինի դատական ակտը:

Քրեական գործով կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել են Վարդենիս քաղաքի բնակիչներ Կ.Գ.-ն, Մ.Գ.-ն, Գ.Գ.-ն եւ վերջին գործով միջնորդ Է.Չ.-ն, ովքեր տվել են խոստովանական ցուցմունքներ: Կաշառք տալուն օժանդակելու համար ձերբակալվել են Վարդենիս քաղաքի բնակիչ Հ.Կ.-ն եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կ.Կ.-ն: Նույն գործով կաշառք ստանալու համար ձերբակալվել է նաեւ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս.Շհոյանը:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին եւ դատավոր Վ. Վարդանյանին կաշառք ստանալու համար որպես մեղադրյալ ներգրավելու, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու թույլտվություն ստանալու մասին ՀՀ նախագահին առաջարկ ներկայացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազը 05.06.2017թ. միջնորդությամբ դիմել է Արդարադատության խորհրդին, որի՝ նույն օրվա որոշումներով Ա. Պետրոսյանի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են:

Վ. Վարդանյանի վերաբերյալ միջնորդությունները քննարկվելու են 06.06.2017թ.:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

 

Ուղիղ եթերում մի քանի վայրկյան գեղեցկության ֆիլտրի անջատվելու հետևանքով բլոգերը կորցրել է 140 հազար հետևորդՃապոնիայում մերկ փառատոնին հրմշտոց է տեղի ունեցել․ կան վիրավորներԻսպանացի հաքերը մեկ ցենտ է վճարել շքեղ հյուրանոցներում գիշերակացի համարՍուրբ Սարգիս եկեղեցու դիմաց հայտնաբերվել է տղամարդու մարմինԶինված տղամարդը փորձել է ներխուժել Թրամփի՝ Ֆլորիդայի նստավայրՀայտնի է մարտ ամսվա կենսաթոշակների վճարման օրըՌուսաստան-Հայաստան և հակառակ ուղղությամբ չվերթները չեղարկվել ենԻսկ հյուր չհարգողին ոնց էին անվանում Գյումրիում, հիշո՞ւմ եք․ Ռուբեն ՄխիթարյանՀոլիվուդյան Top 5 ամենաթեժ սկանդալները, որոնք ցնցեցին աշխարհըՀայաստանը մրգի և բանջարեղենի պահածոների՝ Ռուսաստան մատակարարողների առաջին տասնյակում է46 տարում առաջին անգամ նվաճել են Օլիմպիական ոսկիՆախկին զինվորական դատախազը նախնական տվյալով ինքնասպանություն է գործել. մանրամասներԴերասան Լևոն Մկրտչյանը գումար և օգնություն է տրամադրել փոքրիկի վիրահատության համարՀաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է նախկին դատախազի մարմինըՓետրվարի 26-ի ու երեկոյան, 27-ին շրջանների զգալի մասում սպասում են տեղումներ 103 տարեկանում մահացել է գնդապետ Պետրոս ՊետրոսյանըՀրդեհ Մերձավան գյուղում գտնվող արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկՀայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների ակտիվացում. «Հերացի» կենտրոնՀայաստանում կգործեն մթերման կայաններ, որոնք գյուղացուց մթերքը կընդունեն կայուն գնով, կփաթեթավորեն և կարտահանեն․ Նարեկ ԿարապետյանԻմ սրտի մի կտորը. Շուշաննա Թովմասյանի հուզիչ հրապարակումը դստեր հետԲացառիկ տեսանյութ․ Lada Priora-ն Աշտարակում բախվել է հենասյանը․ 26-ամյա վարորդը մահացել էԺողովուրդը խաղից դուրս է, ընտրությունը իմիտացիա․ ինչպես է վերարտադրվում իշխանությունը․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ֊ն տարածաշրջանում ահռելի քանակությամբ զենք է կուտակում. Արշակ ԿարապետյանNASA-ի համար դեպի Լուսին թռիչքն առաջնահերթություն էԲա չիմացաք․ ո՞վ է բերել Նիկոլին․ Արմեն ԱշոտյանՀանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքովԱյսօր լրանում է մեծանուն կինոռեժիսոր և արվեստի ականավոր տեսաբան Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները. կան վիրավորներՏղամարդը գողացել է շտապօգնության մեքենա, որի մեջ հիվանդ է եղելԱհաբեկչություն․ կին ոստիկան է զոհվել, կա 15 վիրավորԼա Լիգան կուսումնասիրի Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի «Օսասունա»-«Ռեալ» հանդիպման տեսագրությունը Հենրիխ Մխիթարյանի գոլը հաղթանակ բերեց «Ինտեր»-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում․ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Դասղեկը՝ Սևանում զոհված Արամի մասին․ «Շատ խելոք ու համեստ ընտանիքից էր»ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին Ընտրություններին կմասնակցենք ԲՀԿ-ի հետ՝ միանում ենք Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը երիտասարդների հետ հանդիպում կունենա Ընտրություններին կմասնակցենք ԲՀԿ-ի հետ․ միանում ենք Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին․ Սուրեն Սուրենյանց Սպասվում են տեղումներ, բուք, ջերմաստիճանը կնվազի Որքան էլ փորձ արվի ուղղորդել կամ պարտադրել օրակարգ, վերջնական խոսքը միևնույն է մնում է քաղաքացուն․ Ռիտա ՏոնոյանԳրոսմայստեր Արամ Հակոբյանը հաղթել է Տաշքենդում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարի «Masters» խմբում Մենք Ուկրաինային տվել ենք այն ամենը, ինչ կարող էինք․ մենք այլևս ոչինչ չենք կարող անել․ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Արթուր Ավետիսյանը մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության Օղակների վարժության եզրափակիչում դարձել է հաղթող Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ․ փաստաբան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Nissan Rogue»-ը և «Volkswagen»-ը. կա 5 վիրավnր Պուտինը միշտ անկեղծ է եղել մեր հանդիպումների ժամանակ․ նա ինձ հայտնել է, թե որտեղ են իր կարմիր գծերը․ Ուիթքոֆ Սևան-Երևան ավտոճանապարհին «ԳԱԶ 53»-ը վրшերթի է ենթարկել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից իջած 2 քաղաքացու և բшխվել «Mercedes»-ին․ կան վիրшվորներ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Տարադրամի փոխարժեքները՝ այսօր «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Նյուքասլ Յունայթեդին»
Ամենադիտված