Չինաստանում կենդանաբանական այգու աշխատակիցները կենդանի ավանակին գցել են վագրերի մոտ (VIDEO)
TVԲրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է շոկային տեսանյութ և լուսանկարներ, որում երևում է՝ ինչպես են Չինաստանի Չանչժոու քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցներն ավանակին ողջ-ողջ գցում վագրերով բնակեցված արգելավանդակը:
Դատելով տեսանյութից՝ արգելավանդակում 3 վագր է եղել, որոնցից 1.5 ժամ է պահանջվել ավանակին հոշոտելու համար:
Աղբյուրը նկատում է, որ շոկային կադրերը, հավանաբար, կառաջացնեն կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների զայրույթը, սակայն առայժմ որևէ մեկնաբանություն չի եղել: