Հասարակությունը պետք է ուշի ուշով հետևի զինվորի խնդիրներին
BlogՄանուկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Հասարակությունը պետք է ուշի ուշով հետևի զինվորի խնդիրներին , նրա առօրյային , երեկ շատ հետաքրքիր հոդված կարդացի , որ զինվորները ոգևորվում են , երբ իրենց հյուր են գալիս քաղաքացիական անձինք;-Այո, իսկապես մեծ է խանդավառությունը չէ որ այդ քանի րոպեների ընթացքում նրանք կտրվում են բանակային հոգսերից և մի պահ իրենց զգում հասարակության լիիրավ անդամ; Չէ որ շոյված լինելը բոլորիս է հատուկ , նրանք էլ շոյվում են հենց հասարակության որևէ անդամի լավ վերաբերմունքից ; Իսկ հասարակության որևէ անդամի մի չնչին վերաբերմունքը դեպի սպան և զինվորը , իհարկե լավ վերաբերմունքը , ավելի ոգևորիչ է դարձնում կատարվելիք և հետագա կատարվող աշխատանքները; Մեզ բոլորիս էլ հարիր է լավը գնահատելը , իսկ զինվորի աշխատանքը և ծառայությունը ես ամեն բանից վեր եմ դասում;