ԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ Ազատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Կարծում եմ՝ մենք պետք է թիրախային լիկվիդացnւմներ իրականացնենք Գազայում՝ ամեն գիշեր nչնչացնելով 30-40 մարդու. Իսրայելի ազգային անվտանգության նախարար ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ վերջին 50 տարվա ընթացքում հանգեցրել է միայն երկկողմ թշնամանքի nւժեղացմանը. Բաղայի Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջnցների ամենամասշտաբային ցանկը պшտերազմի սկզբից ի վեր. Կալլաս Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի


«Ամուսինս քնաբեր էր գցել բաժակիս մեջ, ինչ-որ մերկ տղամարդու հետ նկարել, հետո ստիպում էր հաճախորդների հետ ունենալ սեռական…

Life

Aravot.am-գրում է

Հարցազրույց թրաֆիքինգի զոհի հետ Բարետես արտաքինով, սպիտակի մեջ կուչ եկած կինը երկու մանկահասակ երեխաների մայր է:

Նա տուժող էր ճանաչվել մի քրեական գործով: Դատական նիստերը ընթացել են դռնփակ, կալանքի տակ գտնվող նախկին ամուսինը դատապարտվել է հինգ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման: Կինը նախկինում զբաղվում էր սիրած աշխատանքով՝ լրագրությամբ: «Կհավատայի՞ք, որ կհայտնվեմ նման անպատվաբեր վիճակում, դուք չե՞ք մեղադրի ինձ, չէ՞»,

-ասում է նա, ու երբ պատասխանում եմ՝ կյանքում ամեն բան պատահում է, ինչու մեղադրել մեկին, որը հարկադրաբար է հայտնվել նման կարգավիճակում, խաղաղվում է, սրբում արցունքները ու սկսվում է մեր զրույցը: Պայմանավորվում եմ՝ չեմ նկարի իրեն, կձայնագրեմ եւ իր տվյալները՝ անունն ու ազգանունը դարձյալ չեմ հանրայնացնի: Կնոջ տեղեկացմամբ՝ իր մասին տեղյակ էր միայն «Հույս եւ օգնություն» կազմակերպությունը, որն ամիսներ շարունակ ապաստան էր տվել իրեն:

– Ինչպե՞ս սկսվեց, ինչի՞ց, չէ՞ որ Դուք յոթ տարվա ամուսիններ էիք:

– Շուրջ մեկ տարի էր՝ ամուսինս ստիպում էր ինձ, որպեսզի տղամարդկանց մերսումներ կատարեմ: Նա խաղամոլ էր, մեծ գումարներ էր տանուլ տվել: Չէր կարողացել վճարել: Բնականաբար, հրաժարվեցի, ասելով, թե չեմ կարող զբաղվել մերսումներով, քանի որ տեսական գիտելիքներից այն կողմ տեղյակ չեմ մերսման գաղտնիքներին: Նա ասաց, թե իրեն կսպանեն, եթե գումարը չկարողանա տալ: Նա զգաց, որ ես երբեք չեմ կատարի դա, որոշեց շանտաժի միջոցով հասնել դրան:

– Մինչ շանտաժի դիմելու մասին հարց տալս, ասա խնդրեմ՝ որքա՞ն էր կազմում այդ գումարը:

– Նա ասաց, թե հարյուր հիսուն հազար դոլար է տանուլ տրվել. խաղատան ապարատն էր կոտրել: – Իսկ ի՞նչ շանտաժի կարող էր դիմել:

– Ընկերոջ հետ եկավ տուն, ասաց՝ մարտի 8-ն է, նշենք: Նա քնաբեր դեղ էր գցել գարեջրի բաժակիս մեջ, որ ես քնեմ եւ ինչ-որ մերկ տղամարդու կողքին նկարել էր, եւ վիդեո արել: Նա ընկերոջ հետ մտել էր խոհանոց, բաժակով եկան սենյակ: Ես չեմ նկատել:

Ամուսինս երբեք նման փորձության չէր ենթարկել, չեմ էլ կասկածել, թե նման բան կարող է իրեն թույլ տալ: Ասում էր՝ ծնողական իրավունքներից կզրկեմ, ես էլ անտեղյակ էի օրենքից, չգիտեի, որ այդպես հեշտ չեն կարող զրկել, նույնիսկ մտքովս չէր անցել, թե կարելի է ուղղակի արյան անալիզ հանձնել, իմանալ, որ անգիտակցաբար եմ կատարել այդ ամենը:

– Երբ այդ նկարները, վիդեոն քեզ ցույց տվեց, դու ի՞նչ ասացիր, ո՞րն էր առաջին ռեակցիադ, չասացի՞ր, որ կբողոքես:

– Նախ՝ նա ինձ մի քանի օր փակի տակ պահեց: Մտածեցի, որ ոչ մի ձեւով չեմ կարող ապացուցել իմ անմեղությունը, եւ զոհ գնացի իր ասած պայմաններին…

– Ինչպե՞ս էր պատկերացնում այդ գործընթացը, որտե՞ղ էին լինելու մերսումները, ինչքա՞ն գումար էր ստանալու, ինչպե՞ս էր գտնելու հաճախորդներին: Ասա՞ց:

– Մերսումները լինելու էին մեր վարձակալած տանը: Հայտարարություն էր տվել համացանցով՝ «օդնոկլասնիկով»: Մեկ մերսումն արժեր տասը-տասներկու հազար դրամ: Երաժշտությունը նա միացնում էր համակարգչով, մերսումը կատարում էի առանձին սենյակում, տղամարդը պետք է լիներ ամբողջությամբ մերկ: Մերսումից հետո այդ գումարն անմիջապես հանձնում էի նրան:

– Հաճախորդը գիտե՞ր, որ մերսողը հայտարարությունը տվողի կինն է:

– Ոչ:

Նա թաքնվում էր խոհանոցում: Երեք սենյականոց բնակարան էր: Ի դեպ, ասեմ՝ այնտեղից նկարահանում էր: Խոհանոցի պատուհանը նայում էր ննջասենյակի պատուհանին: Վարագույրով քողարկված էր փոքրիկ տեսախցիկը: Ես չէի կարող բողոքել հաճախորդին, թե գիտես, ստիպված եմ կատարում այս մերսումը, ել, գնա: Այդպիսի բան չէի կարող անել, որովհետեւ նա ծեծում էր նաեւ ինձ: Եռման ջուր էր լցնում վրաս:

Աթոռին կապում, մինչեւ ասում էի՝ հա, կանեմ: Որոշ ժամանակ հետո փոխվեցին մերսման պայմանները. «ռելաքսի» դեպքում պետք է կատարեի նաեւ «էռո» մերսում: Իմ մարմնով…ես, իհարկե, չէի համաձայնի դրան, կփախչեի, բայց կար մի բայց. այդ կադրերը կարող էին գնալ նաեւ համացանց: Ամուսինս սպառնում էր, որ բացի մայրական իրավունքներից զրկելուց, այդ կադրերը կտեղադրվի «Յութուբում»:

– Դու հարազատներ ունեիր: Հեռախոսով չէի՞ր կարող տեղեկացնել քեզ հետ կատարվածի մասին: – Հեռախոս չունի. ինքն էր պատասխանում հեռախոսի զանգերին: Ինձնից վերցրել էր կապի բոլոր միջոցները, նաեւ տան՝ քաղաքային հեռախոսը:

– Քո մանկահասակ երեխաներին ո՞վ էր տանում մանկապարտեզ, եւ այդ ժամանակահատվածում մի՞թե հնարավոր չէր բարձրաձայնել քո վիճակի մասին որեւէ մեկին:

– Նա էր երեխաներիս տանում մանկապարտեզ: Ինձ վրա փակում էր դուռը, այդ ընթացքում տեղի էր ունենում մերսումը: Որեւէ մեկի հետ շփում չենք ունեցել, հարկն էլ բարձր հարկ էր: Անհարմար էր նաեւ անծանոթ մարդկանց դիմելը…մանավանդ որ՝ շփում չեմ ունեցել որեւէ մեկի հետ: Հավանաբար ամուսինս շեղումներ ուներ. որովհետեւ կնոջը նման բաների չեն դրդում:

– Համատեղ տարիներին որեւէ շեղում նկատե՞լ ես:

– Ասես կոնտուզիա ունենար, մորը հարցնում էի, ասում էր նման բան չկա…սիրուհիներ էր պահում, հաճախ տուն էր բերում. նորմալ մարդը երկու երեխաների օջախ սիրուհի չի բերի: Ելքը փախչելն էր: Ստիպված մեկ տարի կատարել եմ այդ գործը:

– Որքա՞ն հաճախորդ ես այդ ընթացքում ընդունել:

– Մի հարյուր հոգի կլիներ: Նա ինձ տրված գումարը վերցնում էր: Հետո իրեն համոզեցի, որ հոգնում եմ, երկրորդ մերսող էլ թող բերի: Խորամանկեցի: Համացանցով գտավ մեկին՝ հայտարարության միջոցով: Մերսուհին աշխատել էր գործող մերսման սրահներից մեկում: Եվ քանի որ այնտեղ քիչ էին նրան վարձատրել, բարձր աշխատավարձի ակնկալիքով եկավ մեր…տուն:

– Որքա՞ն էր վարձատրվել:

-Նրան 50-50 էին վճարել, իսկ մեզ մոտ՝ 12 հազարի 60%-ը: Վազելով եկավ մեր տուն, չիմանալով, թե դա տուն է: Արգելված էր այդ աղջկան ասել, թե կինն եմ: Բայց քանի որ տանը օրորոցներ, երեխաների հագուստ կային, նա հասկացավ, որ ես երեխա ունեմ, հետագայում ամուսինս նրան ասել էր, թե իր սիրուհին եմ, իսկ հետո այդ կինն այնքան էր մտերմացել ամուսնուս հետ, որ իմացավ՝ կինն եմ: – Ինչպե՞ս հաջողվեց քեզ փախչել:

– Որոշեցի որեւէ մեկի օգնությանը չդիմել: Նա մի օր դուռը միամտաբար բաց էր թողել, երեխաներին ներսում թողնելով՝ միանգամից գնացի ոստիկանություն: Երեխաներին թողել էի տանը, որ որեւէ բան չկասկածի: Ոստիկանությունում հարցրին, թե կա՞ ապացույց, որ ճիշտ ես պատմում, ասացի՝ տանը համակարգիչ կա, դրանով ենք գտել հաճախորդներին: Երբ նրանք եկել էին ամուսնուս կալանելու, գտել էին համակարգիչը, բայց ներսի տվյալները նա ջնջել էր, բայց չէր ջնջել…պահոցինը: Նա թաքնվել էր բազմոցի տակ: Գտել էին նաեւ մեր գործով վկա անցած մերսողին: Ի դեպ, այս վկան ցուցմունք էր տվել, որ զրուցակցիս ամուսինը ցույց է տվել համակարգչով, թե ինչպես է նա սեռական հարաբերություն ունենում հաճախորդների հետ, օրը չորսից-հինգ անգամ: «Փորձեցի հասկանալ, թե ո՞րն է նկարահանման շարժառիթը, ամբաստանյալը պատասխանեց՝ նպատակ ունի զրկել մայրական իրավունքներից»,-ասել է վկան:

Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ Ավետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ազատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե ՍիմոնյանԱրամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ ՎարդևանյանԱզատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված Ձեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Կարծում եմ՝ մենք պետք է թիրախային լիկվիդացnւմներ իրականացնենք Գազայում՝ ամեն գիշեր nչնչացնելով 30-40 մարդու. Իսրայելի ազգային անվտանգության նախարար Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան Թքելու մասին գոնե չպետք է խոսի իշխանության որևէ ներկայացուցիչը. Արամ Վարդևանյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ վերջին 50 տարվա ընթացքում հանգեցրել է միայն երկկողմ թշնամանքի nւժեղացմանը. Բաղայի Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջnցների ամենամասշտաբային ցանկը պшտերազմի սկզբից ի վեր. Կալլաս Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի Ադրբեջանն այս տարվա հունվար-հուլիսին Հայաստան է արտահանել 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք Իրանը կվերսկսի Թավրիզից դեպի Երևան ավիաչվերթները Ողբերգական դեպք Եղվարդում, բախվել են «Ford» ու մոտոցիկլ600 անօդաչու՝ Մոսկվայի ուղղությամբ․ զանգվածային հարձակման հետևանքով կան տուժածներ Ջուր չի լինելու մինչեւ 15:00-ն Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջերս և վերջապես ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը. Թրամփ «Լանս»-ը՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանԻրանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը՝ hրադադար հաստատելու ուղղությամբ, ուղղված են մшրտական գործողությունների նոր փուլին նախապատրաստվելուն. WSJ Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Տիգրան Աբրահամյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը Իրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ
Ամենադիտված