Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Վաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար


ԱԱ-2018. Յովետիչի հեթ-տրիկն ու Հայաստանի հավաքականի խոշոր պարտությունը Չեռնոգորիայում (ֆոտո)

Սպորտ

Sport.news.am-ը գրում է . 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 10-ին առաջին պարտությունը կրեց Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ (3 անընդմեջ հաղթանակներից հետո): Աշխարհի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրի խաղում հայկական թիմը հյուրընկալվեց Չեռնոգորիայի հավաքականին եւ պարտվեց 1:4 հաշվով: Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ իսպանական «Սեւիլիայի» հարձակվող Ստեւան Յովետիչը:

Պոդգորիցայի «Գրադսկի» ստադիոնում կայացած խաղն անհաջող սկսվեց Հայաստանի հավաքականի համար: Արդեն երկրորդ րոպեին դաշտի տերերի՝ ձախ եզրով անցկացված գրոհն ավարտվեց դարպասի գրավումով: Հաշիվը բացեց Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Ֆատոս Բեչիրայը: Հայաստանի թիմը խաղում էր 4-1-4-1 տակտիկական սխեմայով: Խաղի սկզբնամասն անցնում էր հավասար ու կոշտ պայքարում: Հյուրերը մրցակցի դարպասի ուղղությամբ առաջին հարվածը կատարեցին 8-րդ րոպեին, երբ Ռուսլան Կորյանի հարվածից հետո Դանիել Պետկովիչն առանց մեծ դժվարության վերցրեց գնդակը: Չեռնոգորիայի հավաքականը սկզբնամասում պրեսինգի չէր դիմում մրցակցի կիսադաշտում, իսկ սեփական կիսադաշտում ազատ տարածություններ չէր տալիս հյուրերին: Հայաստանի հավաքականն առաջին գոլային պահն ունեցավ 15-րդ րոպեին, երբ Մարկոս Պիզելին կորցրեց սուր անկյունից դարպասը գրավելու հնարավորությունը: Հայաստանի հավաքականն աստիճանաբար ստացավ տարածքային առավելություն եւ խաղը տեղափոխեց մրցակցի կիսադաշտ: 19-րդ րոպեին Հայաստանի թիմի դարպասի մոտ եղավ շատ վտանգավոր պահ: Արսեն Բեգլարյանն ու Տարոն Ոսկանյանը չհասկացան իրար, ինչից օգտվեց հայ պաշտպանին արագությամբ գերազանցած Ֆատոս Բեչիրայը, բայց Ոսկանյանը վերջին պահին շտկեց իրավիճակը՝ հեռացնելով գնդակ: Հայաստանի հավաքականը հաճախ մրցակցի դարպասին սպառնում էր հեռվից հարվածներով, որոնք շատ վտանգավոր չէին ստացվում: Հանդիպումը սպասարկող հոլանդացի մրցավար Կեւին Բլումը թույլ էր տալիս պայքարել, սակայն, ամեն դեպքում, կանոնների խախտումները բավական շատ էին: Չեռնոգորիայի հավաքականը խաղում էր երկրորդ համարով, իսկ հյուրերը չէին կարողանում խաղային առավելությունը վերածել գոլային պահերի: 28-րդ րոպեին գնդակը երկրորդ անգամ հայտնվեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասաում: Հաշիվը կրկնապատկեց դաշտի տերերի առաջատար Ստեւան Յովետիչը: Երկրորդ գոլից հետո դաշտի տերերն ակտիվացան եւ մի քանի անգամ անհանգստացրին Հայաստանի հավաքականի պաշտպանությանը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գրեթե աննկատ էր առաջին խաղակեսում: Խաղակեսի վերջնամասում հյուրերը գրեթե չէին գրոհում, իսկ Չեռնոգորիայի թիմը ստեղծեց եւս մի քանի գոլային պահեր: 45-րդ րոպեին հաշիվը կարող էր դառնալ 3:0, եթե Ֆատոս Բեչիրայի հարվածից հետո գնդակը չդիպեր դարպասաձողին: Թիմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվի ժամանակ: 

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Հայաստանի հավաքականը կատարում էր գրոհ կազմակերպելու փորձեր եւ մրցակցի կիսադաշտում կորցրեց գնդակը, իսկ Բալկանյան թերակղզին ներկայացնող թիմը հակագրոհի արդյունքում խփեց երրորդ գոլը: Հակագրոհը սկսեց Չեռնոգորիայի հավաքականի ամենավտանգավոր խաղացող Ստեւան Յովետիչը, որին հայ պաշտպաններն անհասկանալի ազատություն ու հարվածելու հնարավորություն տվեցին սեփական տուգանային հրապարակի մոտ: Դա այն էր, ինչ պետք էր իսպանական «Սեւիլիայի» հարձակվողին՝ 3:0: Երրորդ գոլից հետո խաղի տեմպը բավական ցածր էր: Հայաստանի հավաքականի գրոհները հույսեր չէին ներշնչում: 73-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո դաշտի տերերի դարպասապահը հետ մղեց գնդակը, բայց վրա հասած Կամո Հովհաննիսյանի հարվածը բարձր ստացվեց: Դա հայկական թիմի վերջին վտանգավոր գրոհը չէր այս խաղում, իսկ տանտերերը շուտով խփեցին նաեւ չորրորդ գոլը: 82-րդ րոպեին Ստեւան Յովետիչը շրջադարձ հարվածով դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 4:0: 89-րդ րոպեին Ռուսլան Կորյանը, փոխանցում ստանալիս գտնվելով խաղից դուրս վիճակում, կրճատեց հաշիվը, բայց դա Չեռնոգորիայի հավաքականին չխանգարեց առանց դժվարության խաղը հասցնել հաղթական ավարտի եւ ռեւանշի հասնել նախորդ տարվա նոյեմբերին Երեւանում կրած 2:3 հաշվով պարտության համար:

խմբի մյուս խաղերում Դանիայի հավաքականն Ալմաթիում 3:1 հաշվով հաղթեց Ղազախստանի թիմին, իսկ լեհերը Ռոբերտ Լեւանդովսկու հեթ-տրիկի շնորհիվ տնային հաղթանակ տարան Ռումինիայի նկատմամբ՝ 3:1:

6-րդ տուրից հետո Լեհաստանն ունի 16 միավոր, Չեռնոգորիան ու Դանիան՝ 10-ական, Հայաստանն ու Ռումինիան՝ 6-ական, իսկ Ղազախստանը՝ 2:

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի սեպտեմբերի 9-ին՝ հյուրընկալվելով Ռումինիային:

ԱԱ-2018, ընտրական մրցաշար

E խումբ, 6-րդ տուր

Չեռնոգորիա - Հայաստան՝ 4:1

Ֆատոս Բեչիրայ, 2, Ստեւան Յովետիչ, 28, 54, 82 – Ռուսլան Կորյան, 89

Չեռնոգորիա. Դանիել Պետկովիչ (ՄՏԿ, Հունգարիա), Ադամ Մարուշիչ («Օստենդե», Բելգիա), Ստեֆան Սավիչ («Աթլետիկո», Իսպանիա), Մարկո Շիմիչ («Ռոստով», Ռուսաստան), Ժարկո Տոմաշեւիչ («Օստենդե», Բելգիա, Էրմա Կլիմենտա, 75), Մարկո Յանկովիչ («Պարտիզան», Սերբիա), Նիկոլա Վուկչեւիչ («Բրագա», Պորտուգալիա, Ալեքսանդր Շեկիչ, 71), Վլադիմիր Յովովիչ («Սպարտակ», Սուբոտիցա, Սերբիա, Սեադ Հակշաբանովիչ, 85), Նեբոյշա Կոսովիչ («Պարտիզան», Սերբիա), Ֆատոս Բեչիրայ («Դինամո», Մոսկվա, Ռուսաստան), Ստեւան Յովետիչ («Սեւիլիա», Իսպանիա):

Հայաստան. Արսեն Բեգլարյան, Հրայր Մկոյան  (Արտակ Եդիգարյան 46), Տարոն Ոսկանյան, Գաել Անդոնյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Գրիգորյան, Մարկոս Պիզելի (Տիգրան Բարսեղյան, 73), Հենրիխ Մխիթարյան, Կամո Հովհաննիսյան, Արաս Օզբիլիս (Էդգար Մանուչարյան, 59), Ռուսլան Կորյան:

Լեհաստան – Ռումինիա՝ 3:1

Ռոբերտ Լեւանդովսկի, 29 (11մ), 57, 62 (11մ) - Բոգդան Ստանչու, 77

Ղազախստան – Դանիա՝ 1:3

Իսլամբեկ Կուակ, 76 – Նիկոլայ Յորգենսեն, 27, Կրիստիան Էրիկսեն, 57 (11մ), Կասպեր Դոլբերգ, 81

Հեռացում՝ Բուիրժան Իսլամհան, 43 (Ղազախստան)  

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ ՀՖՖ

Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՀայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինՆիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից
Ամենադիտված