Սահմանադրությունը հեչ մեղք չունի, որ պետական կառավարիչներն ու քրեա-օլիգարխիան այնքան են սերտաճած իրար, որ դժվար է որոշել դրանց սահմանը
Ուշադրության կենտրոնումՀամլետ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սահմանադրությունը հեչ մեղք չունի, որ պետական կառավարիչներն ու քրեա-օլիգարխիան այնքան են սերտաճած իրար, որ դժվար է որոշել դրանց սահմանը:
Սահմանադրությունը ոչ մի մեղք չունի այն բանում, որ Հայաստանում բուծվել են արտոնյալ հաստավիզների ու հաստափորների մի զանգված, որոնց թույլատրելի է ամեն ինչ, որոնց համար չկան օրենքներ ու կարգեր:
Խեղճ Սահմանադրությունը ինչ մեղք ունի նրանում, որ Ազգային Ժողովի պատգամավորներ են դառնում անգրագետ ու կիսագրագետ մարդիկ, որոնք այնքան են հեռու խորհրդարանական ու օրեննսդրական աշխատանքից, որքան խոզը՝ տուրնիկից:
Կարդացեք վաղվա «Ասպարեզում»