Երևանի տներից մեկում օձ է հայտնաբերվել
ՀասարակությունՀունիսի 11-ին, ժամը 13:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմենակյան փողոցի տներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են երևանյան տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: