Քուրդ զինյալները 2 թուրք զինվորական են սպանել
Թուրքիայի Շրնաք ու Բինգյոլ նահանգներում քուրդ զինյալների հետ բախման հետեւանքով թուրք զինվորականներ են սպանվել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Շրնաք նահանգի Ջուդի լեռան վրա թուրք զինվորականների իրականացրած գործողության ժամանակ բախում է տեղի ունեցել քուրդ զինյալների հետ, որի ընթացքում սպանվել է 1 եւ վրավորվել՝ 2 թուրք զինվորական։
Միեւնույն ժամանակ Բինգյոլի Գենչի շրջանում եւս թուրք զինվորականների ու քուրդ զինյալների միջեւ բախման հետեւանքով թուրք զինվորական է սպանվել ։