Անհրաժեշտ է, որ հասարակության մեջ լինեն մի քանի համեմատաբար ինքնավար խմբեր
Ուշադրության կենտրոնումՀրանտ Տէր-Աբրահամեանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում, ինչպես եւ ցանկացած երկրում, ուր չկա եւ առարկայորեն չի կարող լինել կայացած բազկակուսակցական համակարգ, ուր հասարակության լայն շերտերը զուրկ են նույնիսկ համեմատական տնտեսական ազատությունից, խորհդարանանական հանրապետության հռչակումը թղթի վրա անհրաժեշտորե՛ն հավասարազոր է քաղաքական բացարձակ մենատիրության, «միապետության», լավագույն դեպքում՝ միակուսակցականության փաստացի հռչակմանը:
Այլ տարբերակ պարզապես գոյություն չունի, որովհետեւ խորհդարանական կառավարումը ենթադրում է հասարակության զարգացման միանգամայն այլ աստիճան, քան Հայաստանում է՝ անհրաժեշտ է, որ հասարակության մեջ լինեն մի քանի համեմատաբար ինքնավար խմբեր, որոնք կարողանան ձեւակերպել իրենց շահերը, կազմակերպվել որպես կայուն եւ անկախ քաղաքական միավորներ եւ մրցեն միմյանց հետ:
Եթե դա չկա, եթե ռեսուրսը կենտրոնացած է միայն շատ նեղ խմբի մեջ, ապա, հասարակությունը ստիպված իր հույսը կապում է ոչ այնքան կազմակերպությունների, որքան հզոր անհատների հետ: Այս իմաստով նախագահական համակարգը, որի կենտրոնում նախագահական ընտրություններն են որոշակի անկայունություն ու անկանխատեսելիություն է մտցնում՝ խանգարելով բացարձակ մենաշնորհի կայացմանը, որովհետեւ, երբ մեծ դեր է սկսում կատարել անհատական գործոնը, ապա, շատ օրիանաչափություններ եւ անհարեժշտություններ դադարում են գործել՝ ազատ հնարավորությունների դաշտն ավելանում է:
Նույնիսկ, եթե համակարգը հաջողության է հասնում անհատի նկատմամբ, նա ստիպված է լինում որոշ զոիջումների գնալ փոխվել: Չխոսելով խորհդարանական համակարգի այլ թեական կողմերի շուրջ, հենց մենակ այսքանը բավական է հասկանալու համար, որ տեղի ունեցողը համակարգային հեղաշրջման փորձ է, այլ ոչ թե սոսկ վերարտադրման ծրագիր: