Մանրուքները կարևոր են
Ուշադրության կենտրոնումՄարինա Ներսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՍԴՀԿ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարության դեմ բողոքի ակցիա է իրականացրել: Հնչակյանների 5-ից 6 հոգանոց խումբն իրենց դժգոհությունն են հայտնել ԵԱՀԿ-ի գրասենյակի դիմաց:
Ակցիայի գաղափարը ողջունելի է, նամանավանդ, Ուորլիքի վերջին հայտարարություններից հետո այդ գործիչն արժան է ամենակոշտ որակումների, սակայն զավեշտալի է, որ դա իրականացնում են ընդամնեը մի քանի հոգի:
Երբ խոսքը գնում է նման կարևորության թեմաների մասին, ավելի լավ է ընդհանրապես ոչինչ չձեռնարկել, քան 5-6 հոգով հավաքվել ԵԱՀԿ-ի գրասենյակի դիմաց: