Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Ադրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Ինչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան Սի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին


Ֆիրդուսի շուկայի առևտրականների մի մասն այլևս առևտրով չի զբաղվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս կարծիքին է շուկայում արդեն 8 տարի հագուստի առևտրով զբաղվող Աղավնի Մելքումյանը, ով համոզված է, որ Ֆիրդուսի առևտրականների մի փոքր մասը միայն առևտուր անելու համար կգնա այլ շուկաներում կկանգնի: Իսկ ինքը առաջիններից մեկը կինի, ով կթողնի բիզնեսը:

Ինչպես հայտնի է Ֆիրդուսի շուկայի տարածքում նախատեսվում է նոր թաղամաս կառուցել: Մասնավորապես Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող 5 հեկտարից ավելի տարածքում` Ֆիրդուսի շուկայի տարածքի կամ 33–րդ թաղամասի տեղում, նախատեսվում է կառուցել 85 մ տրամագծով կլոր հրապարակ, որն իր մեջ ներառելու է նոր փողոցներ, հասարակական և սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ, հյուրանոցներ և այլն:

Սակայն բիզնես թաղամասի կառուցումը բնավ էլ «ֆիրդուսցի» առևտրականների սրտով չէ: «Փաստի» հետ զրույցում Աղավնի Մելքումյանը շեշտում է, որ Ֆիրդուսի շուկան մի շարք առավելություններ ունի:

«Նախ փողոց է համարվում, ոտի տակի շուկա է: Այստեղ հաճախորդներ ավելի շատ են գալիս: Մարդիկ կարող է այդ պահին ինչ–որ բան գնելու կարիք չունենան, բայց տեսնեն ու առնեն»,– ասաց նա: Հարցին, թե մտավախություն ունե՞ն, որ այլ տեղ գնալու պարագայում եկամուտը կնվազի՝ վերջինս պատասխանում է, որ այո, կա նման բան. «Ես ուրիշ շուկա էլ եմ գնացել, բայց նորից այստեղ եմ վերադարձել»:

Այստեղ քաղաքապետարանը առևտրականներին առաջարկում է երկու տարբերակ՝ կամ «Երևան» տոնավաճառ կամ էլ՝ «Առինջ մոլ»: Բայց մեր զրուցակիցն ասում է, թե իրենց առաջարկելը շատ քիչ է, և իր ընտանիքը հավանաբար բիզնեսը կթողնի, որովհետև ըստ նրա՝ առևտուրը լրիվ վերացական հասկացություն է՝ հաշվի առնելով ամեն քայլափոխի հանդիպող հագուստի խանութները: Վերջինս համոզված է, որ շուկան նորմալ չի աշխատի: Առևտրով զբաղվելը թողնելու մի պատճառն էլ գնորդների թվի նվազումն է: Ըստ նրա այս տարվանից նվազումը խիստ նկատելի է:

«Հայաստանում մարդ էլ չի մնացել: Ամեն մի հաճախորդի ձեռքում դու կարող ես մի հատ ճամպրուկ տեսնել: Հարցնես՝ ուր ես գնում, կպատասխանեն՝ այստեղ անհնար է ապրել: Հասկանում եք, դրա համար կիսվել է՝ մի հոգի մի բան, մի երկուսը մեկ այլ բան է գնում, դրանով պիտի յոլա գնանք, վարձ տանք, հարկային մուծենք, տունը պահենք»,– նշում է նա:

Աղավնի Մելքոնյանը պատմում է, որ նախորդ շաբաթ գնացել են Երևանի քաղաքապետարան և իրենց՝ նախորդ անգամվա 5 օրվա փոխարեն 2 ամիս ժամանակ են տվել տաղավարներն ազատելու համար: Վերջինս նաև դեռ հույս ունի, որ երկրի ղեկավարությունը կարող է մի բան մտածել և իրենց մի ուրիշ, ավելի հարմարավետ աշխատանք առաջարկել, իհարկե արդեն ոչ առևտրի ոլորտում:

Ինչ վերաբերում է նրան, թե մինչև սեպտեմբեր ամիս նրանք կկարողանան իրենց ամբողջ ապրանքը վաճառել՝ զրուցակիցս նշում է, թե վաճառելը կվաճառեն, բայց մասամբ, մի մասն էլ արդեն էժան, ինքարժեքով: Այսինքն՝ վնասն օգուտից շատ կլինի:

«Մի քիչ գոնե պիտի ժողովրդի մասին էլ մտածեն: Էսքա՜ն խեղճացնելը, էսքա՜ն նսեմացնելը, չգիտեմ, հոգեկան ապրումներ ենք տանում, էն էլ ինչ ձևի»,– հավելեց նա:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
Ամենադիտված