Հութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայի Բնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Զորակոչի տարիքային շեմը կբարձրացվի մինչև 32 տարեկան․ ում է վերաբերում նոր փոփոխությունը Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին


Այսօր երթուղայինում մի դեպքի ականատես եղա, որը ստիպեց ամբողջ մարմնով դողալ... (PHOTO)

Մի անգամ ավտոբուսում այսպիսի մի դեպքի ականատես եղա։

Կանգառում ավտոբուս բարձրացան մի ջահել աղջիկ, երեք տարեկան մի տղա ու 50-ին մոտ մի կին․ մայրը, որդին ու տատիկը։ Հազիվ թե շփոթես։

Կողքս նստեցին․ կինը երեխային ծնկներին առած՝ պատուհանի մոտ, տատիկն էլ՝ անցատեղի կողքին։ Տղան պատուհանից նայեց՝ մատն ապակուն քսեց։ Կինն անկախ տեսք ընդունեց, երիտասարդ մայրը՝ վերացած ու մի քիչ էլ՝ հոգնած։

-Մամ, տես՝ պապայի մեքենայից է։

Դադար ու՝ դժգոհ տատիկի անհանգիստ շարժումները։

Փոքրիկն էնպես զվարճալի էր խոսում, լրիվ երեխայավարի, շվշվախոսում էր ու ճրթճրթում։ Ափսոս չեմ կարող նույն ձևով փոխանցել, առավել ևս՝ գրել։ Դե, երևի, բոլորն էլ գիտեն՝ ոնց են երեխաները խոսում։

-Մամ, իսկ սա պապայի մեքենա՞ն է։

-Չէ, ուրիշ քեռու մեքենա է։

-Բա ինչի՞ է մորաքույր նստած մեջը։

Տատիկը փռթկացրեց, մայրն ուղղակի ժպտում է։

-Ուրեմն մորաքրոջ մեքենան է։

-Բա հայրիկի մեքենան որտե՞ղ է։

Տատիկը «օհո-հո»-ի պես մի բան կռթկռթաց։ Պատկերացրեք՝ վաղը բոլորի համար հանգստյան օր է, իսկ ձեզ աշխատանքի են կանչում։ Պատկերացրեք ու ասացեք՝ «օհո-հո»։ Այդպես էլ՝ նա։

-Գարաժում։

Մայրիկն է պատասխանում։ Իսկ տատիկը քմծիծաղում է․ է՛հ։

Դադար երեսուն վայրկյան․ երեխաները երևի ավելի երկար չեն դիմանում։

-Մամ, իսկ պապան ե՞րբ է գալու։

-Նա աշխատում է։ Ժամանակ չունի։

-Գիշերն է՞լ է աշխատում։

-Գիշերն էլ։

-Ինչ է, բոլորովին չի՞ քնում։

-Իհարկե, քնում է։ Բոլորն էլ քնում են։

-Բա ինչո՞ւ չի քեզ հետ քնում։

Ինձ արդեն տհաճ դարձած տատիկի կարճ, հաղթական ծիծաղը և երիտասարդ մոր անհարմար ժպիտը։

-Հայրիկը զբաղված է։

-Մամ, արի գտնենք պապային։ Կարոտել եմ պապային։ Իսկ դու չե՞ս կարոտել։

Տատիկը շրջվեց տղայի կողմն ու սկսեց ուղղել նրա բաճկոնը։

-Հակոբ, հայրդ արդեն չի գա։ Նա ուրիշ մորաքույր է գտել։

-Մայրի՛կ։

Սա արդեն ցասումնալից ու մի տեսակ վիրավոր աղջկա ճիչ է։ Տատիկը՝ ամբողջովին հանդիսավորություն ու անկախություն է մարմնավորում։

Ու էդ պահին նրանց առջևում նստած մոտ 25-ամյա երիտասարդը շրջվում է տղայի կողմն ու առանց կնոջ վրա ուշադրություն դարձնելու․

-Ապերիկ, ուրեմն անունդ Հակո՞բ է։

Շվարած և ուր որ է՝ լացուկոծ դնելու պատրաստ դիմախաղով տղան կասկածանքով նայում է երիտասարդին, սեղմվում մորն ու կամացուկ պատասխանում․

-Անունս Հակոբ է։

Երիտասարդը բերկրալից քմծիծաղ է տալիս ու երեխային մեկնում վնասված մատներով լայն ափը․

-Դե, ողջույն։ Ես էլ Արմենն եմ։

Փոքրիկ Հակոբը բռունցքները սեղմում է կրծքին ու վախեցած նայում իր նոր ծանոթի ձեռքերին։ Տատիկը կասկածամտություն ու զզվանք է արտացոլում, մայրը՝ տարակուսանքի ու շփոթության պես մի բան, բայց այն աստիճան գեղարվեստորեն ու գրքային չէ, ոնց որ ինձ է հաջողվում նկարագրել․ հանպատրաստի մի վիճակ, հասկանո՞ւմ եք։

-Ես էլ մի գլուխ քեզ եմ փնտրում, ապերիկ։ Ես ու հայրդ միասին ենք աշխատում։ Այ, տեսնո՞ւմ ես,- նա տղային է մեկնում թարմ սպիներով պատված ձախ ձեռքը,-ես վնասվածք եմ ստացել, ու նա աշխատում է իմ փոխարեն։ Հայրդ քեզ շատ է կարոտել, բայց մեր կին ղեկավարը չար է, նրան տուն չի թողնում։ Հայրիկդ քո հասցեն ինձ էր տվել, խնդրել էր, որ նվերը փոխանցեմ քեզ։ Բայց հասցեդ կորցրել եմ։ Կներես, Հակոբ, որ էդպես պատահեց։ Դու ինձ վրա չե՞ս բարկանում։

Տղան հետաքրքրությամբ նայում է նոր ծանոթին, ոտքերով խփում առջևի նստատեղին։

-Բա նվերն ո՞ւր է,-ամաչկոտ ու կամացուկ հարցնում է նա։

-Ահա, վերցրու,-երիտասարդը տղային է պարզում կավճապատ թղթով մեքենաների հանդեսը։

Հակոբը ճանկում է ամսագիրն ու սեղմում կրծքին, իսկ նրա տատիկը կասկածամտորեն ու զայրալից բացում է բերանը՝ ակնհայտորեն ինչ-որ բան է ուզում ասել։

-Ռեխդ փակիր, անտեր շուն, թե չէ գլուխդ կպոկեմ,- տատին ցածրաձայն կանխում է երիտասարդը, բայց այնպես, որ ամեն մի տառը մխվում է կախված լռությանը։ Միայն փոքրիկ տղան է կլանված ամսագիր թերթում ու ոչինչ չի լսում։

Երկտասարդը ոտքի է կանգնում ու լայն ուսերով իր համար ճանապարհ բացում քարացած ուղևորների միջով դեպի ելքը։

-Առայժմ, Հակոբ,- արդեն դուրս գալիս կանչում է նա տղային։

Ամսագրով տարված Հակոբը ցրված հայացքով փնտրում է Արմանին ֆու նրան ձեռքով անում։

Մայրիկի աչքերն արցունքոտվում են։ Տատիկը շփոթված հազում է, բայց իրեն շրջապատողների կշտամբալից հայացքների ներքո չի համարձակվում ինչ-որ բան ասել։

 

 

Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՀութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԲնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԶորակոչի տարիքային շեմը կբարձրացվի մինչև 32 տարեկան․ ում է վերաբերում նոր փոփոխությունը Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԻնչ գին կունենա ոսկին 2027 թվականին Հութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցում
Ամենադիտված