Ազատության հրապարակում քիչ առաջ ավարտվեց հերթական «հուժկու հանրահավաքը»
BlogՄոդերատոր Մոդերան ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ազատության հրապարակում քիչ առաջ ավարտվեց հերթական «հուժկու հանրահավաքը», որի կազմակերպիչների հիմնական նպատակն, ըստ երևույթին, «կոնկուրենտ ֆիրմայից» հետ չընկելն էր:
Անդրեաս Ղուկասյանն ու Դավիթ Սանասարյանը չէին ալարել մի քանի տասնյակ կենտանոց կանոնադրություն ու 3 փուլանոց գործողության ծրագիր էին գրել, որի մեջ ներառված էր՝ 5 օրով հանրապետության գլխավոր փողոցները փակելուց մինչև թռուցիկների բաժանելը: Բայց էդ հանրահավաքին հաջորդելիք երթը, որի մասին նախապես իրազեկել էին կազմակերպիչները չկայացավ՝ ուշադրություն, մասնակիցների սակավության պատճառով: Իսկ մասնակիցները մի քանի տասնյակ թոշակառուներ էին:
Լավ, ինչքա՞ն կարելիա հանրային հարթակն օգտագործել դեմագոգիայի կամ ոչ մի տեղ չտանքող հանրահավաքների կազմակերպման նպատակով՞՞՞ Մեղք չեն էն թեկուզ 40-50 հոգին, ովքեր, ճարները կտրած, ընդդիմության փնտրուքով են զբաղված:
Էդ մի քանի էջանոց տրակտատները գրելու փոխարեն Դավիթն ու Անդեասը լավ կանեին իրենց հետևորդների քանակը կանխատեսեին ու ավելորդ ժամանակ չծախսեին թղթի վրա մնալուն դատապարտված տեքստեր գրելու ու պլաններ կազմելու վրա:
