Օտար միջավայրից ներմուծված կառավարման համակարգերը և սահմանադրությունը ունակ չեն ապահովելու որակյալ արդյունքներ
BlogԼևոն Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եթե ուզում ենք ստեղծել արդյունավետ կառավարման համակարգ, որն ունակ կլինի ապահովելու Հայկական Պետության և Հայ Ազգի շարունակական զարգացումն ու հզորացումը, շատ կարևոր է ուսումնասիրել Հայաստանի պետական կառավարման համակարգերը` պատմական կտրվածքով:
Հայերը ունեցել են այնպիսի պետական կառավարման համակարգեր, որոնց դրական փորձը կարելի է ներդնել մեր օրերում և հարմարեցնել ներկա ժամանակաշրջանի խնդիրներին:
Օտար միջավայրից ներմուծված, անընդհատ կարկատան արվող կառավարման համակարգերը և սահմանադրությունը չեն արտացոլում Հայության ազգային առանձնահատկությունները, նրա անցած պատմական ճանապարհը և ունակ չեն ապահովելու որակյալ արդյունքներ: