Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ


Ինչպես ժողովրդին շեղել հոսանքի թանկացման թեմայից

Գայանե Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Վերջապես հայրենի իշխանավորները ժողովրդին հոսանքի թանկացումից շեղելու մի նոր թեմա գտան, որի անունն է Գերման Ստերլիգով՝ ռուս միլիոնատեր գործարար, ռուս ուղղափառ եկեղեցու կարկառուն ներկայացուցիչ, որի անվան շուրջը 1 շաբաթ ավելի է՝ համացանցում աղմուկ-աղաղակ է, անգամ հայհոյանքներ են հնչում այդ անձնավորության հասցեին,  ու դրանք հաճախ վեր են ածվում հակառուսական տրամադրվածության: Ու ի՞նչ է պահանջում երդվյալ մոլոկանի մորուքով այդ անձնավորությունը, որի ասելով իր երկրում՝ Ռուսաստանում, վտանգված է իր ընտանիքի անվտանգությունը, ու դրա համար որոշել է քաղաքական ապաստան ընտրել «ապահով Արցախը»:

Բիզնես ներդնելուց ու ինչ-որ խմիչքի արտադրություն կազմակերպելուց զատ՝ նաեւ իրեն իրավունք է վերապահել Շուշիի պետական խնդիրների մեջ ներգրավվել, Շուշիին հին հայկական թագավորության կարգավիճակ տալ, արծաթե ու ոսկե դրամներ հատել: Այս վերջին ուտոպիական գաղափարը ֆեյսբուքում մի այնպիսի հայհոյախոսության տարափ առաջացրեց հայ օգտատերերի մոտ, որից, ինչպես ասում են՝ քիթ-բերանդ փակի ու փախի՝ թե կփրկվես գարշահոտությունից: Նման գաղափարի հնարավոր իրականացումը /ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար՝ ծրագրեցին/, նշանակում է ոչ միայն Արցախի ու Հայաստանի միջեւ դրամական խառնակչություն գցել, այլեւ՝ Շուշիին առանձին պետության կարգավիճակ տալ՝ հասնելով Արցախից նրա պոկվելուն: Եվ եթե հաշվի առնենք, որ Հայաստանն էլ Եվրասիական միության մեջ ընդգրկվելու արդյունքում կարող է մի օր էլ ռուսական ռուբլու գոտի մտնել /ինչի մասին արդեն իսկ տնտեսագիտական կանխատեսումներ կան/, ապա հենց դրանից էլ կսկսվի Արցախի ու Հայաստանի միջեւ անջրպետի առաջացումը: Արցախի համար կյանք ու ջանքեր ներդրած հայաստանցիներն ու սփյուռքահայերն իբր շատ ուրախ էին, որ 25 տարի առաջ Սովետական Ադրբեջանի լուծը թոթափած Արցախը Հայաստանին միավորելու ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը թղթի վրա մնաց /քանի որ դրանից հետո մի որոշումով էլ Արցախն անկախ հռչակեցին/, մնում էր հիմա էլ Շուշին Արցախից փորձեն անկախացնել. այն էլ ոչ թե հայերի, այլ՝ ռուսների ձեռքով: Ու հիմա, բնականաբար, այդ առաջարկի հեղինակ օտարերկրյա գործարարին թե գործակալին քարկոծել է՝ որ քարկոծում են համացանցում:

Համացանցը խառնվել է, կայքերն աղմկում են, օգտատերերից շատերը՝ հայհոյում, իսկ Արցախից կարծես թե ձայն-ծպտուն չկա. այնպես, ինչպես հայաստանյան ներքաղաքական իրավիճակի հանդեպ է սովորաբար Արցախում «ըմբռնումային» լռություն պահպանվում՝ Հայաստանի «ներքին խնդիրներին» չխառնվելու տրամաբանությամբ. արշալույսները խաղաղ,  հոսանքը՝ էժան, ՀԷՑ-ն՝ առանց Բիբինի: Երանելի հանգստություն է նաեւ հայաստանյան ռադիոհեռուստատեսությունում, համապատասխան որեւէ պետական կառույցից այդ առթիվ մեկնաբանություն չի արվում, գրեթե բոլորն զբաղված են սահմանադրական «բարեփոխումների» թե չարեփոխումների շուրջ ջուրծեծոցներով ու հաճելին օգտակարի հետ համատեղող ամառային «զովացուցիչ», բայց՝ անպտուղ, ժողովրդին ոչինչ տվող սեմինարներով՝ հայաստանյան թանկանոց հանգստյան տներում:

Հետաքրքիր է, Արցախն ազատագրող հայաստանցի ազատամարտիկի խաղաղ երթն Արցախում արգելում են, դեռ մի բան էլ վրադիր՝ երթի մասնակիցներին «փառավոր» ծեծի ենթարկում, բայց ինչ-որ կասկածելի օտարերկրացու թույլ են տալիս լայնածավալ գործունեություն ծավալել՝ հասարակության մեծամասշտաբ ըմբոստության պայմաններում, որ առայժմ համացանցային պայքարի տեսք ունի: Բա որ մի օր հանկարծ «Արի ուրիշի տուն» ծրագրով Արցախ եկած միլիոնատիրոջ մտքով անցնի ասել՝«Փաթաթեք այս հանրապետությունը, ես գնում եմ այն»:

Պետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա «Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը
Ամենադիտված