ՀՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԴԱՌՆԱ ԵՐԿՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՏԵՐԸ.
BlogՎահե Մոսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Դեռ ամիսներ առաջ, Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների իրականացման հարցին, հայտարարեց, որ բարեփոխումներ իրականացնելով, նպատակ չի հետապնդում իշխանության վերարտադրության և չի զբաղեցնի վարչապետի պաշտոնը, իսկ օրեր առաջ Դավիթ Հարությունյանի բերանով հայտարարեց, որ չի հավակնում նաև ԱԺ նախագահի պաշտոնին: Նման պարագայում շատերի մոտ հարց առաջացավ` ի՞սկ ինչ կերպ է Սերժ Սարգսյանը պահելու իր ղեկավար դիրքը: Հարցն ունի շատ հասարակ և տրամաբանական պատասխան, Սերժ Սարգսյանը կմնա որպես ՀՀԿ նախագահ:
Սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակով իրագործումը ՀՀԿ-ին կապահովի միանձնյա իշխանություն բոլոր ոլորտներում: Նման պարագայում և' Վարչապետը, և' ԱԺ նախագահը, և' ՀՀ նախագահը դառնում են ՀՀԿ-ի նշանակած անձինք, իսկ այդ անձինք նշանակվելու են ՀՀԿ նախագահի կողմից, և լիովին ենթարկվելու են վերջինիս:
Այս պարագայում Սերժ Սարգսյանը դառնում է երկրի միանձնյա ղեկավարը` չզբաղեցնելով որևէ պետական պաշտոն: Փաստացի երկիրը սկսում է կառավարվել մեկ կուսակցության` ՀՀԿ-ի կողմից: Նման կառավարում գործում էր նախկին ԽՍՀՄ-ում, երբ ողջ երկրի փաստական ղեկավարը Կոմկուսի առաջնորդն էր:
Փաստորեն, լինելով Կոմկուսի նախկին կարկառուն ներկայացուցիչ, Սերժ Սարգսյանը լավագույնս յուրացրել է այս փորձը և այժմ էլ փորձում է ստեղծել նմանատիպ ղեկավարում Հայաստանի Անկախ Հանրապետությունում: