ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանում «Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական


«Էրեխին դրել ա չոքերին մորթելա». մատուցողուհու դաժան սպանության գործով դատապարտվածը արդարացում է պահանջում

Հասարակություն

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Դավիթ Թամրազյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Դավիթ Թամրազյանը, վիրավորված լինելով նախկինում իր հետ ինտիմ հարաբերություններ ունեցած աղջկանից՝ Մ.-ից, վրեժի հողի վրա դիտավորությամբ նրան  կյանքից զրկելու նպատակով 2013 թվականի մայիսի 7-ի երեկոյան գնացել է Մ.-ի վարձակալած բնակարան: Մուտքի մոտ հանդիպել է աղջկան, միասին բարձրացել են բնակարան:

Դավիթը նախկին ընկերուհուն պառկեցրել է մահճակալին, համբուրել է և «անակնկալ» մատուցելու անվան տակ առաջարկել է, որ նա աչքերը փակի:

Երբ աղջիկը փակել է աչքերը, Դավիթն իր մոտ եղած երկսայր դանակով կտրել է աղջկա կոկորդը և սպանել է նրան:

Դավիթը մասնագիտությամբ խոհարար է: Մեղադրանքի կողմն այդ հանգամանքը կարևորում էր՝ առաջին ատյանի դատարանում ընթացող քննության սկզբում նշելով, թե տուժողի կոկորդը կտրվել էր մսագործի «հմտությամբ»:

Տուժողը մատուցողուհի է եղել, նախկինում աշխատել է այն խորտկարանում, որտեղ աշխատում էր նաև ամբաստանյալ Դավիթը:

Սպանությունից հետո հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, առաջադրված մեղադրանքի համաձայն, Դավիթը հրկիզել է դեպքի վայր բնակարանը՝ սեփականատիրոջը պատճառելով 680 հազար 437 դրամի գույքային վնաս:

Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության և հրկիզման եղանակով ուրիշի գույքը վնասելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Թամրազյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հրաժարվել է նախաքննական խոստովանական ցուցմունքից՝ պնդելով, թե այն իրենից կորզել են ճնշումների ազդեցության տակ:

Ընդհանուր իրավասության դատարանում դատաքննության ավարտին մեղադրողը միջնորդել էր Թամրազյանին մեղավոր ճանաչել ու վերջին հաշվով դատապարտել 14 տարի ազատազրկման:

Դատարանը հաստատված է գնահատել Դավիթ Թամրազյանին մեղսագրված արարքները ու վերջին հաշվով նրան դատապարտել է 13 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2013 թվականի մայիսի 19-ից:

Դավիթ Թամրազյանից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 131 հազար  700 դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում:

Տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը թողնվել է առանց քննության՝ հնարավորություն է տրվել պահանջը ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել միայն ամբաստանյալ Դավիթ Թամրազյանն ու նրա շահերի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքների գրավոր  պատասխան չի ստացել ո՛չ մեղադրողի, ո՛չ տուժողի իրավահաջորդի կողմից:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված աղջկա մայրը, մեր զրույցում նշեց, որ գործը քննվում է  տևական ժամանակ, ինքն արդեն մեծ դժվարությամբ է գալիս նիստերին և, չնայած շատ գոհ չէ նշանակված պատժից՝ «Էրեխին դրել ա չոքերին ու մորթելա», բայց դատավճիռը  խստացման առումով չի բողոքարկել, քանի որ իր աղջկան դրանով «հետ չի բերելու»: «Ինչքան պատիժ տվել են, թող էնքանն էլ կրի»,- ասաց տուժողի իրավահաջորդը:

Ամբաստանյալ Դավիթ Թամրազյանն իր վերաքննիչ բողոքով պահանջել է բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած մեղադրական դատավճիռը, հռչակել իր անմեղությունն ու արդարացնել իրեն:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանն իր բողոքով պահանջել է բեկանել դատավճիռը, ապացույցների անբավարարության, իր պաշտպանյալի մասնակցությունը մեղսագրված արարքներին ապացուցված չլինելու հիմքով կայացնել արդարացման դատական ակտ: Փաստաբանը միջնորդել է գործը քննել վերաքննության կարգով:

Վերաքննիչ դատարանը գործը քննության է նշանակել վճռաբեկության կարգով: Նախագահող դատավոր Ռ. Մխիթարյանը նշեց, որ գործի քննության ընթացքում հարկ եղած դեպքում՝ եթե պաշտպանը պնդի վերաքննության անցնելու միջնորդությունը,  դատարանը կանդրադառնա այդ հարցին:

Ամբաստանյալ Դավիթ Թամրազյանը դատարանի դահլիճ մտավ ուղեկցողի վրա գոռալով: Դատավորները նրան նկատողություն արեցին:

Երբ նախագահողն առաջարկեց, որ սկզբում իր բողոքը հիմնավորի ամբաստանյալը, վերջինս ասաց, թե իրեն լավ չի զգում՝ «էսօր առավոտվանից ներվայնացած եմ…»:

Ամբաստանյալը խնդրեց հնարավորություն տալ՝ բողոքը հիմնավորելու հաջորդ դատական նիստին, քանի որ նյարդայնացած վիճակում կարող է բողոքը վատ ներկայացնել:

Պաշտպան Կրոմվել Գրիգորյանն էլ, նկատի ունենալով իր պաշտպանյալի հայտարարությունը, թե լավ չի զգում, ցանկություն հայտնեց իր բողոքը հիմնավորել ամբաստանյալից հետո, այսինքն՝ հաջորդ նիստին:

Տուժողի իրավահաջորդը դժգոհեց նիստը փաստորեն հետաձգելու՝ ամբաստանյալի խնդրանքից. «Ասում է՝ լավ չի զգում, բայց ես էլ առողջ չեմ ու ամեն նիստին գալիս եմ… Արդեն 5 տարի է՝ տանջվում ենք, պիտի վերջանա՞ էս ամենը…»:

Վերաքննիչ դատարանը, այնուամենայնիվ, որոշեց նիստը հետաձգել, քանի որ ամբաստանյալը նշել էր առողջական խնդիր ունենալու հանգամանքը:

Հաջորդ նիստին՝ հուլիսի 11-ին, կներկայացվեն վերաքննիչ բողոքները:

 

ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանում«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանի միջոցով Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. սա պետք է դարձնել ազգային նպատակ. Վահե Հովհաննիսյան ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի երկու բազայի ռшզմական օբյեկտների խnցման մասին Ջուր չի լինի մինչև 20:00-ն Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է
Ամենադիտված