Անդրանիկ Մանուկյանի և գողականների առիթով
BlogԱրտիոմ Խաչատուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը «բռնվել» է: Պարզվում է, նա տարիներ շարունակ գողականներին դիվանագիտական պետհամարանիշեր է բաժանել: Եվ այսօր նրան մեղադրում են:
Դեռ հստակ չէ, արդյո՞ք Անդրանիկ Մանուկյանն իրոք նման բան է արել: Բայց հստակ է, որ նրան մեղադրել չի կարելի, քանզի մեղադրողները հայեր են, որոնք կանեին նույն բանը: Ես ել եմ հայ, և եթե դեսպան աշխատեմ և մտերիմս ինձ խնդրի օգնել նրան դիվանագիտական պետհամարանիշով, անպայման կանեմ դա: Իսկ ինձ անպայման կխնդրեն այդ մասին, քանզի ես ել եմ հայ ու ունեմ բազում ընկերներ այսպես կոչված «գողական» աշխարհից: Հետևաբար, չի կարելի դեսպան նշանակել ոչ ինձ, ոչ Անդրանիկ Մանուկյանին, բայց դրանից առաջ չէր կարելի հայերին սեփական պետություն ունենալ, որպեսզի դեսպան նշանակելու անհրաժեշտություն չլինի: Այս է ամենը: