Ազգային ժողովում շարունակվում են Կառավարության ծրագրի քննարկումները (ուղիղ)
TVՀայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 22-ին, շարունակում է Կառավարության ծրագրի քննարկումները: Այսօր պատգամավորները շարունակելու են ելույթները:
Ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորվեց նոր կառավարություն, որը երկրի օրենսդրության համաձայն պետք է նոր ծրագիր ներկայացնի Ազգային ժողովում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 19-ին կառավարությունն իր արտահերթ նիստում հավանություն է տվել կառավարության ծրագրին եւ այն ուղարկել Ազգային ժողով:
Ըստ կանոնակարգի, Կառավարության ծրագիրը Ազգային ժողով ուղարկելուց հետո 24 ժամվա ընթացքում խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը պետք է հայտարարություն աներ, թե երբ է նշանակվում ծրագիրը քննարկելու օրակարգով արտահերթ նիստը:
ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշել է, որ ծրագիրը հենվում է ՀՀ նախագահի ուղերձի, Հայաստանի Հանրապետական Կուսակցության եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական ծրագրերի եւ կոալիցիոն հուշագրի սկզբունքների հիման վրա, ինչպես նաեւ լայն հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարների վրա: Ծրագրի կենտրոնում ՀՀ քաղաքացին է, իսկ հաջողության գրավականը՝ ՀՀ քաղաքացիների նախաձեռնողական եւ ակտիվ մասնակցությունն առաջարկվող բարեփոխումներին: