Ո՞վ է կանգնած «Ոչ թալանին» շարժման ակտիվիստների լուսանկարների տարածման հետևում
Ուշադրության կենտրոնումԼևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Չեմ ուզում հոգուս մեղք անել, բայց...
«Ոչ թալանին» շարժման ակտիվիստների լուսանկարների տարածումը Երևանում՝ անհարգալիս գրառումներով, տեղի ունեցավ հուլիսի 17-ի գիշերը...
Հետաքրքիր օր էր, այնպես չէ՞...
Ո՞վ է ցանկանում սրել իրավիճակը, ո՞վ է ցանկանում բախումներ հրահրել: Շարժման ակտիվիստները մեղադրում են քաղաքացիական հագուստով ոստիկաններին:
Չեմ հավատում, որ դա նրանց ձեռքի գործն է, քանի որ նրանք անգամ այդ երևակայությունը չունեն: Նրանցը վայրի ուժն է:
Այստեղ ուրիշներն են գործել...