Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան Արտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլն ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա


Արտակարգ դեպք Երևանում. «Տնօրենը» աշխատանք խոստանալով՝ աղջկան տարել է «Մանումենտի» այգի և մեքենայում…


1in.am
-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Տիգրան Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ:

24-ամյա Տիգրանը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ Աշխեն Գ.-ի (անունը փոխված է) նկատմամբ նրա կամքին հակառակ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, «իր սեռական կրքերին հագուրդ է տվել խաթարված ձևով…»:

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալը:

Տիգրան Մ.-ն համացանցի «list.am» կայքի միջոցով տեղեկացել է, որ Աշխեն Գ.-ն աշխատանք է փնտրում: Նրան Երևանի Հարավ-արևմտյան թաղամասում գործող խանութում որպես մենեջեր աշխատանքի տեղավորելու պատրվակով 2014 թվականի հունիսի սկզբին ծանոթացել է աղջկա հետ:

Առաջին անգամ հանդիպել են մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ: Հանդիպումը կարճ է տևել: Տիգրանն ասել է, թե շտապում է:

Պայմանավորվել են նորից հանդիպել:

Աշխենն այդ ընթացքում փորձաշրջանով այլ աշխատանքի է ընդունվել: Եվ հենց առաջին աշխատանքային օրը՝ հունիսի 21-ին, նրան զանգահարել է Տիգրանը, պահանջել է, որ աղջիկը դուրս գա աշխատանքից, քանի որ ինքը նրան ավելի լավ աշխատանք է առաջարկում:

Հանդիպել են այդ օրը, ժամը 14-ինՄաշտոցի պողոտայի «Գրանդ Քենդի» պոնչիկանոցի մոտ:

Աշխենը Տիգրանի առաջարկով նստել է նրա «Շկոդա» մեքենան, բայց Տիգրանը աղջկան Հարավ-արևմտյան թաղամաս՝ ենթադրյալ աշխատավայր տանելու փոխարեն, մեքենայով տարել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգու ծառախիտ հատվածը:

Մեքենայից իջել են:

Տիգրանն անմիջապես գրկել ու համբուրել է Աշխենին: Վերջինիս կողմից «փոխադարձ համբույրներ չստանալով»՝ մի քանի ապտակ է հասցրել նրան, ստիպել է նստել մեքենայի հետևի նստատեղին, ինքն էլ է նստել այնտեղ, դուռը փակել է ու առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ:

Աշխենը մերժել է: Տիգրանը նորից ապտակներ է հասցրել նրան, բռնություն գործադրելով, աղջկա կամքին հակառակ հանել նրա կոշիկները, տաբատը, սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել:

Միաժամանակ ձեռնաշարժություն է արել ու սերմնահեղուկը թափել է աղջկա ոտքերին: Աղջիկը անձեռոցիկներով մաքրել է սերմնահեղուկը:

Հետո Տիգրանը պահանջել է, որ աղջիկը հագնվի ու հեռանա:

Հենց որ աղջիկը հագնվել ու դուրս է եկել մեքենայից, Տիգրանը նրան թողել է այգում և մեքենայով հեռացել է:

Տիգրան Մ.-ն դատարանում հրաժարվել է մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց: Նա ցուցմունք է տվել, թե կայքում տեսել է Աշխենի հայտարարությունը և հեռախոսի համարը: Ինքն էլ է աշխատանք փնտրել: Երբ տեսել է մենեջերի աշխատանքի առաջարկ, որտեղ պահանջվել են և՛ տղա, և՛ աղջիկ աշխատողներ, որոշել է զանգել Աշխենին ու օգնել:

Ինքը նախկինում որևէ մեկին նման ձևով «չի օգնել»:

Աշխենի հետ առաջին խոսակցությունից հետո ինքը «Պեպսի» ընկերությունում աշխատանքի է ընդունվել:

Մետրոյի մոտ մի քանի րոպեով է հանդիպել Աշխենին, ինքը շտապում էր, պայմանավորվել են նորից հանդիպել:

Հետո Աշխենի հետ հեռախոսային խոսակցություններ է ունեցել, խոսել են խիստ անձնական թեմաներով, նաև՝ սեռական հարաբերությունների մասին: Աշխատանքի մասին այլևս չեն խոսել:

Դեպքի օրը հանդիպել է Աշխենին ոչ թե աշխատանքի տեղավորելու, այլ նրա հետ ժամանակ անցկացնելու նպատակով:

Մեքենայում Աշխենը հարցրել է, թե ուր են գնում, ինքն ասել է՝ «Հաղթանակ» զբոսայգի՝ զվարճանալու:

Մեքենան կանգնեցրել է ծառախիտ վայրում, որ առանձնանան ու ժամանակ անցկացնեն: Աշխենը չի պահանջել, որ հեռանան այդտեղից:

Մեքենայից իջել են, ինքը գրկել է Աշխենին: Նա դեմ չի եղել, իրենք համբուրվել են: Հետո որոշել են նորից մեքենա նստել:

Հետևի նստատեղին նորից համբուրվել, գրկախառնվել են: Ինքը հասկացել է, որ Աշխենը նույնպես ցանկանում է: Նա կամովին հանել է տաբատը: Բայց մերժել է սեռական հարաբերություն ունենալու իր առաջարկը: Ասել է, թե մեքենայում բարենպաստ պայմաններ չկան: Ինքն էլ մի ձեռքով շոշափել է նրա սեռական օրգանները, մյուս ձեռքով ձեռնաշարժություն է արել: Սերմնահեղուկը թափվել է Աշխենի ոտքերին:

Քանի որ Աշխենը մերժել է սեռական հարաբերություն ունենալու իր առաջարկը, ինքը զայրացել է նրա վրա, պահանջել է, որ շորերը հագնի ու հեռանա: Նրան թողել է այդ վայրում, ինքը մեքենայով հեռացել է:

Աշխենը մի քանի անգամ զանգահարել է իր համարով, բայց ինքը չի պատասխանել: Ամեն բան եղել է Աշխենի կամքով: Ինքը նրա նկատմամբ բռնություն չի գործադրել, չի սպառնացել: Նրա կրծքի վնասվածքը հնարավոր է, որ առաջացած լինի իրենց գրկախառնությունների ընթացքում:

Նախաքննական ցուցմունքում Տիգրանն իրեն մեղավոր չի ճանաչել, տվել է համարյա նույնաբովանդակ ցուցմունքներ, միայն նշել է, թե այգում, երբ համբուրել է Աշխենին, նա սկսել է «ձևական շարժումներ անել»՝ իբր չի ցանկանում: Ինքը զգացել է, որ այդ աղջիկը «ձևական վարքագիծ է դրսևորում», խնդրել է, որ նա նստի մեքենա: Ինքն էլ նստել է նրա կողքին…

Տուժող աղջիկը նախաքննության ժամանակ հայտնել է, թե իրեն զանգահարած Տիգրանը գրասենյակային աշխատանք է առաջարկել, ասել է, թե Բանգլադեշում շինարարական կազմակերպություն ունի, տնտեսական խանութ, իրեն առաջարկել է մենեջեր աշխատել: Ինքն ասել է, թե ուզում է տեսնել աշխատանքի վայրը:

Հունիսի 21-ին նա զանգել է իրեն, առաջարկել է հանդիպել ու խոսել աշխատանքի մասին: Տիգրանն առաջարկել է, որ ինքը դուրս գա այն աշխատանքից, որ փորձաշրջանով կատարելու էր: Խոստացել է ավելի լավ աշխատանքով ապահովել:

Ինքը նրա մեքենան է նստել՝ կարծելով, թե գնում են նոր աշխատավայրը տեսնելու: Բայց հասկանալով, որ Բանգլադեշ չեն գնում, այլ՝ Մանումենտ, հարցրել է՝ ո՞ւր ենք գնում: Տիգրանը պատասխանել է՝ լավ տեղ…

Այգու այն հատվածում, ուր մեքենան կանգնեցրել է Տիգրանը, մարդիկ և այլ մեքենաներ չեն եղել: Ինքը դիմադրել է, Տիգրանը ապտակներ է հասցրել իրեն…

Նախաքննության ժամանակ Աշխենը նաև լրացուցիչ ցուցմունք է տվել ու հայտնել, թե ամեն բան այգում եղել է իրենց փոխադարձ համաձայնությամբ, Տիգրանն իր նկատմամբ բռնություն չի գործադրել… Ինքը վիրավորվել է, ցանկացել է պատժել նրան՝ իրեն այգում մենակ թողնելու համար…

Դատարանում Աշխենն ասել է, թե այգում, մեքենայից իջնելով Տիգրանը սկսել է համբուրել իրեն: Դա հաճելի չի եղել իրեն, ինքը դիմադրել է, ասել է, թե չի ուզում, բայց Տիգրանը ոչինչ չի պատասխանել: Նա իրեն չի ապտակել: Ինքը նրանից ազատվելու համար ոչ մի գործողություն չի կատարել, որովհետև վախեցած է եղել, տեղանքին՝ անծանոթ: Մեքենայի հետևի նստատեղին նստելով՝ ինքը սկսել է լաց լինել: Մերժել է սեռական հարաբերություն ունենալու առաջարկը:

Տիգրանը պահանջել է, որ ինքն իջնի մեքենայից ու հեռանա: Հենց ինքն իջել է, նա մեքենան քշել-գնացել է:

Ինքը բարկացած է եղել Տիգրանի կոպիտ վերաբերմունքի պատճառով: Դրա համար է զանգահարել ոստիկանություն: Ոստիկանները ճշտել են իր գտնվելու վայրը, եկել են իր հետևից, տարել են ոստիկանություն: Իր և Տիգրանի միջև սեքսուալ գործողություններ չեն եղել, Տիգրանը սերմնահեղուկ չի թափել իր ոտքերին: Ինքն անձեռոցիկներով չի մաքրել սերմնահեղուկը: Նախաքննության ժամանակ, ճիշտ է, ցույց է տվել այդ անձեռոցիկները գցած տեղը, դրանց վրա եղել են սերմնահեղուկի հետքեր, բայց տվյալ անձեռոցիկներն իր հետ կապ չեն ունեցել…

Մեքենայի մեջ սեռական հարաբերություն չեն ունեցել, որովհետև այնտեղ… հակահիգիենիկ էր… Իր ակնակապիճի վնասվածքը ստացել է դեպքի հաջորդ օրը, երբ հայրն իմացել ու հարվածել է իրեն…

Որոշ մարմնական վնասվածքների, այդ թվում՝ սեռական օրգանի շրջանում եղած վնասվածքի առաջացումը տուժողը չի կարողացել բացատրել…

Նա պնդել է, որ իր ու Տիգրանի բոլոր գործողությունները եղել են փոխադարձ համաձայնությամբ…

Դատարանում տուժողը հարցերին պատասխանելու ընթացքում, այնուամենայնիվ, ընդունել է, որ Տիգրանը սերմնահեղուկը թափել է իր ոտքերին…

Աշխենի ահազանգով նրան հանդիպած ոստիկանները հայտնել են, որ տուժողին տեսել են թաղապետարանի դիմացի մայթի նստարանին նստած: Աղջիկը եղել է շատ հուզված, լացակումած, ասել է, որ վերջերս իր հետ ծանոթացած երիտասարդը իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ փորձել է սեռական հարաբերություն ունենալ հետը…

Դատարանը հաստատված է գնահատել Տիգրան Մ.-ի մեղքը, հաշվի է առել, որ ամբաստանյալն ինքնակամ է ներկայացել ոստիկանության բաժին:

Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված