Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանի միջոցով Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան


Գնելը բարձը դրել է Հայկազի բերանին, կտրել են զարկերակը. կուրսանտի սպանության գործով վկա

Հասարակություն

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր` հունիսի 26-ին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց կուրսանտ Սամվել Ամիրյանը:

Նա նշեց, որ չի հիշում մանրամասներ եւ չի կարողանում պատասխանել հարցերին: Մեղադրողի հարցերին վկան կցկտուր պատասխաններ տվեց: Նա պատմեց, որ կուրսանտի սպանության օրը մտել են ննջարան եւ Հայկազ Բարսեղյանի մահճակալը հայտնաբերել արյունոտ վիճակում, իսկ մարզասրահում Հայկազ Բարսեղյանին` կախված վիճակում: Նա նշեց, որ խոսակցություններ են տարածվել, որ Հայկազին սպանել են կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը:

Կուրսանտը նաեւ պատմեց, որ գործով ամբաստանյալները հիմնականում լավ հարաբերությունների մեջ են եղել մյուսների հետ, իսկ գերիշխող դիրք է ունեցել Մովսես Ազարյանը եւ ավելի մտերիմ եղել Վաչե Սահակյանի հետ: Սակայն, ուտելու հարցի շուրջ մի օր Հայկազ Բարսեղյանի եւ Կարեն Բաղրամյանի միջեւ կոնֆլիկտ է եղել, որին միջամտել է Մովսես Ազարյանը. «Հայկազն ու Վաչեն շարունակեցին խոսակցությունն ավելի ուշ եւ ամեն ինչ հարթվել էր:  Չէի կարծում, որ խոսակցությունն այդքան կխորանա եւ բանը կհասնի սպանության: Առավոտյան, երբ փնտրում էինք Հայկազին, ոտնահետքերը շատ էին, կուրսանտը, ով գտել էր Հայկազին, ասաց, որ ոտնահետքերին նայելով ա գնացել եւ ձողին կպել ու տեսել, որ Հայկազը դիմացը պտտաձողից կախված է»,-ասաց նա:

Մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, դատարանը բավարարեց:

Վկան նախաքննական ցուցմունքում նկարագրելով ամբաստանյալներին, ասել է`Վաչեն ավելի մարդկային է  եղել, քան Մովսեսը:  Վաչեն լուրջ բնավորություն է ունեցել, լավ է ծառայել: Գնելը լպիրշ  եւ ցինիկ վարքագիծ է ունեցել, իսկ Նորիկը լավ է սովորել: Նա նշել է, որ ավելի բարձր դիրքում է եղել Վաչեն: 

Վկան նշել է, որ, երբ Հայկազ Բարսեղյանին հայտնաբերել են կախված, նա բարձր պտտաձողից է կախված եղել, որը շատ տարօրինակ է եղել, քանի որ Հայկազը կարճահասակ է եղել եւ չէր կարող կախվել այդպիսի բարձր պտտաձողից` «բանտիկի շնուռոկով»: Հետո բոլորս իմացանք, որ Հայկազին սպանել են Վաչեն, Գնելը, Մովսեսը:

Վկան պատմել է, որ դեպքի օրը ննջարանում Վաչեն, Մովսեսը եւ մյուսները նստել են Հայկազի մահճակալի վրա, Վաչեն Հայկազին ասել է, թե ինչու է նեղացրել Հայկազին: Հայկազին ասել է` ինձ խաբողը… տղա ա, Հայկազն էլ ասել է, ինձ խաբողը նույնպես: Հետո գնացին զրուցելու, Հայկազը ներս գալուց հետո ինձ աչքով արեց, հասկացա, որ ամեն ինչ լավ է:

Վկան պատմել է, որ ավելի ուշ լսել է, որ Հայկազին սպանել են Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը. ծեծի են ենթարկել, ողնաշարն ու ոտքը կոտրել` Գնելը բարձը դրել է Հայկազի բերանին, կտրել են նրա զարկերակը, հետո տարել գցել են բասեյին, ավելի ուշ` կախել:

Հայկազ Բարսեղյանի ննջասենյակում քնած Նորիկ Օհանջանյանի եւ մյուս տղաների խոսակցությունից վկան լսել է, թե Հայկազ Բարսեղյանն ասել է, թե  հաջորդ օրը բացակայելու է զորամասից: Կուրսանտներից մեկին ասել է` «շորս տամ հագնես, հարցրել են ինչու, նա էլ պատասխանել է, որ հաջորդ օրը չի լինելու»: Բացի այդ Նորիկ Օհանջանյանն իրեն պատմել է, որ լսել է` ինչպես է Գնել Թեւոսյանը Հայկազ Բարսեղյանին սպանության գիշերը ննջարանում ասել, որ պատուհանից նրան դուրս կնետի:

Դատական նիստը շարունակվում է:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանի միջոցով Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. սա պետք է դարձնել ազգային նպատակ. Վահե Հովհաննիսյան ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի երկու բազայի ռшզմական օբյեկտների խnցման մասին Ջուր չի լինի մինչև 20:00-ն Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված