Ռմբակոծությունների հետևանքով կա 2 զոհ և 7 վիրավորներ Ովքեր են հավակնում դառնալ տարվա լավագույնները. «Արտավազդ-2026» թատերական մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած մասնակիցները «Միշտ սիրահարված ինքս ինձ». Ռոզի Ավետիսովան՝ նոր ոճով Ձյան տեղումների հետևանքով՝ հարյուրավոր մարդիկ են տուժել Կեղծ դեղ է շրջանառվել․ ահազանգ Երբ է մեկնարկում երեխայի դրամական աջակցության վճարման գործընթացը Երբ կնշվի Զատիկը 2026 թվականին Գազ չի լինի փետրվարի 12-ին․ հասցեներ Երևի մոռացավ ասի, որ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք, ամրաշինական կառույցներ են ստեղծում․ Մամիջանյան Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 21015»-ը. կա զnh


Ինչո՞վ է վտանգավոր ձեռնաշարժությունը. մեկնաբանում է սեքսոպաթոլոգը (18+)

Life

Ձերնաշարժությունը(հոմանիշ`ինքնաբավարարում, ձեռնահարություն,մաստուրբացիա) էրոգեն (տարփածին) գոտիների, հաճախ` սեփական սեռականօրգանների արհեստական գրգռումն է` սեռականբավարարվածություն ստանալու նպատակով:  

Ձերնաշարժությունը սովորաբար սկիզբ է առնում սեռական հասունացման շրջանում և դադարում սեռական կյանքի սկսվելու հետ: Այն կապված է կենսասոցիալական աններդաշնակության հետ, որը պայմանավորված է սեռական զարթոնքով այն պահին, երբ անձը սոցիալական առումով դեռ չի հասունացել: Այդ աններդաշնակությունը խորանում է երեխաների ու դեռահասների արագացված աճի և ֆիզիկական զարգացման (աքսելերացիա) գործընթացով: Այսպիսով` ձեռնաշարժությունը միջոց է, որը հնարավորություն է տալիս վերացնել կամ մեղմացնել ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որի պատճառը չբավարարվող կենսաբանական պահանջմունքն է:

Որպես վատ սովորություն կարող է առաջանալ վաղ տարիքում, երբ նեղ հագուստը գրգռում է սեռական օրգանները: Առաջացող հաճելի զգացումները երեխան հետագայում ձգտում է վերապրել` դիտավորյալ գրգռելով սեռական օրգանները: Հաճախ այդպիսի զգացումներ նրան առաջինը պատճառում են ծնողները` շոյելով կամ համբուրելով տարփածին գոտիները (աճուկի շրջանը, որովայնի ստորին մասը, նստատեղը, սեռական օրգանները): Նմանօրինակ երևույթները պետք է դիտարկել իբրև սեռականդաստիարակության կոպտագույն սխալներ:

Մի շարք դեպքերում երեխաները ձեռնաշարժություն սովորել հասակակիցներից: Առողջությանը ձեռնաշարժության բացասական ազդեցությունը պայմանավորված է ամենից առաջ դրա` չհիմնավորված, չափազանցված և մոգոնված բացասական հետևանքների հանդեպ վախով, որը կարող է հանգեցնել նյարդային խանգարումների (օնանոֆոբիա): Բացի այդ, վաղ տարիքում ձեռնաշարժությունը երեխայի ուշադրությունը կարող է հանգեցնել սեռական ոլորտի վրա և կարող է նպաստել սեռական վաղ զարթոնքին` դրանցի բխող անբարենպաստ հետևանքներով հանդերձ: 

Սեռական հասունացման շրջանում ձեռնաշարժության գործողությունից հետո դեռահասը, սովորաբար, իրեն ճնշված է զգում` իր կամազրկության գիտակցման կապակցությամբ: Հաճախ նա ջանում է (թեև ոչ մշտական հաջողությամբ) պայքարել ձեռնաշարժության դեմ, ամաչել դրանից: Որպես կանոն, ձեռնաշարժությամբ զբաղվում են այն դեռահասները, ովքեր շատ ազատ ժամանակ և չօգտագործվող էներգիա ունեն, ինչպես նաև պատշաճ ուշադրության չարժանացած դեռահասները:

Ամենահաճախ հանդիպող տեսակը կոչվում է պատանեկան հիպերսեքսուալության շրջանիմաստուրբացիա: Պատանեկան շրջանին բնորոշ ձեռնաշարժությունը պատանեկան հիպերսեքսուալության դրսևորումներից է, որի հիմքում ընկած է կենսասոցիալ աններդաշնակությունը, քանի որ սեռական ոլորտի կենսաբանական ձևավորումը ժամանակային առումով չի համապատասխանում անձի սոցիալական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու կանոնավոր սեռական կյանք: Այլ խոսքերով` գոյություն ունի սեռական և սոցիալ հասունացումների տարանջատում, երբ պատանին արդեն կայացած է սեռական առումով, բայց դեռևս սոցիալապես և իրա¬վա¬բա-նորեն իրավունք չունի մտնելու ամուսնական կապի մեջ: Այդ պատճառով ձեռնաշարժության այս տեսակը հանդես է գալիս իբրև փոխարինիչ տարբերակ՝ փոքր-ինչ թուլացնելու ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որը ստեղծվում է կենսաբանական պահանջը ադեկվատ ճանապարհով բավարարելու անհնարինության հետևանքով: Ծնողները պետք է գիտենան, որ այս շրջանիձեռնաշարժությունը համարվում է նորմալ, բոլորովին պետք չէ հերթապահել զուգարանի կամ բաղնիքի կողքին՝ անդադար նայելով ժամացույցին: Առավել ևս՝ ամենևին էլ հարկ չկա դեռահասին հեքիաթներ պատմել, թե տղամարդու սերմի պաշարները լիմիտավորված են, ուստի պետք է «խնայողաբար» օգտագործել այն, կամ վախեցնել նրանով, թե, իբր, ձեռնաշարժությունը հանգեցնում է հիշողության վատացման կամ օրգանիզմի հյուծման:    

Ինչ վերաբերում է մանկական տարիքում դիտարկվող ձեռնաշարժությանը, ապա դա մանկական սեռականության նորմալ դրսևորում է, որն ուղղված է հաճույքի ձեռքբերմանը և ինքնաբացահայտմանը:

Օրվա ընթացքում մի քանի անգամ (6-8) ձեռնաշարժությունը կոչվում է ախտաբանական, որնանհրաժեշտ է կանխել: Բայց պետք է պայքարել հմտորեն` անհատական զրույցների ու լրջմիտ խորհուրդների տարբերակով: Սովորաբար, դեռահասի արժանապատվությունը նսեմացնող խրատներն ու նկատողությունները, ինչպես նաև սպառնալիքները, ֆիզիկական պատիժը, ահաբեկումը ապարդյուն են, նույնիսկ` վնասակար: Ծնողների ու դաստիարակների հիմնական ջանքերը պետք է նպատակամղվեն երեխաների ֆիզիկական, հիգիենիկ և սեռական ճիշտ դաստիարակությանը և նրա հոգեբանական վերակառուցմանը: Անհարկի ձեռնաշարժությունը կանխելու համար երեխային պետք է պառկեցնել քնելու այնպես, որ ձեռքերը լինեն վերմակի մակերևույթին, հագուստը չպետք է նեղ լինի: Անհրաժեշտ է երեխային վարժեցնել բավականաչափ շարժուն, ակտիվ ապրելակերպին, հանրության հետ հաղորդակցմանը, օրգանիզմի կոփմանն ու սպորտով զբաղվելուն: Դեռահասներին անհրաժեշտ է ներգրավել նրա հակումներին համապատասխանող պարապմունքներին, ուտելիքից բացառել կծուն, թունդ թեյը և սուրճը, ստամոքսը չծանրաբեռնել քնելուց առաջ:

Սեռական հասունացման շրջանում հատկապես ուշադրության ու հիգիենիկ ճիշտ դաստիարակության կարիք ունեն աղջիկները: Պետք է նշել, որ նրանք հաճախ օգտվում են հեշտանքի հասնելու այլ միջոցներից. օրինակ՝ փոքր սեռական շուրթերը ցնցելը, որոնք հաճախակի ձեռնաշարժության հետևանքով կարող են չափերով մեծանալ: Հայտնի է նաև, որ առավել ուժեղ ձեռնաշարժային հեշտանքի են հասնում տաք ջրի շիթը ծլիկի վրա ուղղելով, իսկ որոշ կանայք` հեծանիվ քշելով, ձի հեծնելով կամ պարզապես ոտքերը ռիթմիկ սեղմելով և բացելով իրարից:

Եթե տղամարդկանց ձեռնաշարժությունն առավել հաճախ հանդիպում է 13-18 տարեկան հասակում և ավարտվում մոտավորապես 25-27 տարեկանում, ապա կանանց ձեռնաշարժությունը, հակառակը, 25 տարեկանից հետո խթանվում է և իր առավելագույն հաճախականությանը հասնում 30-50 տարեկանում:

Պատճառն այն է, որ ի տարբերություն տղամարդկանց` կանանց սեքսուալ լիբիդոն ուշ է արթնանում (25-ից հետո): Բացի այդ, կանայք, որպես կանոն ձեռնաշարժությամբ զբաղվում են ինքնուրույն` առանց միջավայրի ազդեցության և հաճախ նույնիսկ չեն էլ գիտակցում, որ ստացած հաճույքաբեր զգացողությունները ձեռնաշարժության արդյունք են:

Իգական սեռի ներկայացուցիչները պետք է կրեն հարմար կրծկալներ ու համապատասխան չափի այլ պարագաներ: Մեծահասակների զգայուն վերաբերմունքը, նրանց ժամանակին ու նրբանկատ օգնությունը կնպաստեն խուսափելու երեխաների ու դեռահասների վատ սովորությունից:          

 

 ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,

 սեքսոպաթոլոգիայի կլինիկայի

 բժիշկ-սեքսոպաթոլոգ,

բժշկական գիտությունների թեկնածու

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Սաստիկ բքի պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում ենԵրևանի հազարավոր հասցեներում և Ջրվեժ գյուղում ջուր չի լինիԱՄՆ-ի արտաքին քաղաքականության տրամաբանության վերաբերյալ իմ զրույցի անոնսը ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ․ Մենուա ՍողոմանյանԻ վերջո, մարդիկ պետք է իմանան իրականությունը․8 տարի տևած կեղծիքի ժամանակաշրջանը ավարտվելու է ՇՈւՏՈՎ․ Արեգա ՀովսեփյանԲա թե 9 մլրդ ներդրում. Լենա Մաթևոսյան Ստախոսությունը ամենավատ բան ա, որ պաշտոնյան կարող է ունենալ, բայց Նիկոլ Փաշինյանի թիմը պաշտոն բառի հերը անիծել ա․ Գառնիկ ԴավթյանՀայտարարագրման օրենքը շպրտել աղբարկղը. ավտորիտարիզմը պետք է մերժվի․ Էդմոն ՄարուքյանՄեկնարկել են «Նոր տարվա կինո» ֆիլմի 2-րդ մասի նկարահանումները (ՖՈՏՈ)ԱՄՆ-ում կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր պարոն Վենսի այցից հետո, եթե Հայաստանը կարողանա վճարել. Աշոտ ՄարկոսյանԻրեն զգուշացրել եմ, որ տեղեկություններ չկան սկսվող պատերազմի մասին, բայց հորդորում եմ վստահել սեփական հետախուզական փաստերին․ Արշակ ԿարապետյանՁյուն, ձնախառն անձրև և մառախուղ. իրավիճակը ճանապարհներին Ռմբակոծությունների հետևանքով կա 2 զոհ և 7 վիրավորներՊետությունը դառնում է խոցելի, երբ ղեկավարը դիվանագիտությունը փոխարինում է ներքին PR-ով. Ալիկ ՍարգսյանՈվքեր են հավակնում դառնալ տարվա լավագույնները. «Արտավազդ-2026» թատերական մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած մասնակիցները «Միշտ սիրահարված ինքս ինձ». Ռոզի Ավետիսովան՝ նոր ոճով Հայաստանի ռազմավարական մետաղները և ԶՊՄԿ-ի դերը տնտեսությունումՄրգավան գյուղի բնակիչը թմրամիջոց էր պահում և օգտագործում. Արտաշատի ոստիկանների բացահայտումըՁյան տեղումների հետևանքով՝ հարյուրավոր մարդիկ են տուժելՓաշինյանի խաղաղությունը Թուրքիային և Ադրբեջանին ամեն ինչ զիջելու միջոցով է․ Ավետիք ՉալաբյանՃապոնիայում ձյան տեղումների հետևանքով՝ հարյուրավոր մարդիկ են տուժել«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Գյումրիում բացեց երկրորդ տարածքային գրասենյակըԿեղծ դեղ է շրջանառվել․ ահազանգ Պետական պաշտոնյաները փորձում են համոզել, որ թոշակառուները լավ են ապրում․ Հրայր ԿամենդատյանԵրբ է մեկնարկում երեխայի դրամական աջակցության վճարման գործընթացը Թարգմանչական սխալի և միտումնավոր ստի վրա պետություն չի լինում. Վահե ՀովհաննիսյանԵրբ կնշվի Զատիկը 2026 թվականինԵրբ խոսում է Ռուսաստանի նախագահը, պետք է ուշադիր լսել, այլ ոչ՝ անտեսել. Մհեր ԱվետիսյանԻրավիճակը տարածաշրջանում. բազմաբևեռություն, բիզնես, ռիսկեր և հեռանկարներ. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով․ Աննա ԿոստանյանԳազ չի լինի փետրվարի 12-ին․ հասցեներ Այսօրվա իշխանությունը շարունակում է ստի քարոզչությունը. Շիրազ ՄանուկյանԵրևի մոռացավ ասի, որ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք, ամրաշինական կառույցներ են ստեղծում․ Մամիջանյան Օլիմպիական վեճը լուծեցին ՀՀ արժանապատվության հաշվին ԱԺ-ն մերժեց քաղբանտարկյալների մասին հայտարարությունը Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 21015»-ը. կա զnh Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը Հռոմի պապն Ուկրաինա է ուղարկել գեներատորներ, դեղորայք և պարենամթերք Կրեմլը Թուրքիային հիշեցրել է միջուկային uպառազինnւթյան չտարածման ռեժիմի մասին 20% էժան դեղորայք բոլորի համար. Անդրանիկ Գևորգյան Մաhացու վրաերթ՝ Արարատում, «MAN» բեռնատարը ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնիԱնջելինա Ջոլին և Լուի Գարելը միասին են հայտնվել կարմիր գորգին՝ սիրավեպի մասին լուրերի ֆոնին Անցած գիշեր թույլ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի շահը վաճառքի հանեց Amazon-ում. Նարեկ Կարապետյան Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա ՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. Հայրապետյան «Քաղպայմանագիրը» խառն է լինելու շաբաթավերջին Երկիրը ֆեյսբուքով է ղեկավարում. Արշակ Կարապետյան Բժշկական ուղղաթիռ է վթարի ենթարկվել, 5 մարդ զnhվել էԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեց Ապարան-Շենավան-Հարթավան խաչմերուկում. բախվել են «Nissan Sentra»-ն ու «Opel»-ը Վենսը Փաշինյանին քարտ-բլանշ է բերել
Ամենադիտված