«Հայ և ռուս հայտնի աստղերի մասնակցությամբ Տաշիր գրուպի» փոխնախագահի որդու շքեղ հարսանիքը (VIDEO)
TVLife.tert.am-ը գրում է.
Օրերս Ռուսաստանում կայացել է «Տաշիր գրուպի» փոխնախագահ Արտակ Էվոյանի որդու` Արգիշիի հարսանիքը։ Շքեղ հարսանիքին երգել են Հայաստանի և Ռուսաստանի հայտնի արտիստները` Ռազմիկ Ամյանը, Արման Հովհաննիսյանը, Տիմատին, Ալեքսանդր Սերովը, «Վիա Գրա» խումբը և այլք։ Tert.am Life–ը ներկայացնում է տեսանյութեր խնջույքից։ Երեկույթի ընթացքում հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը յուրօրինակ սիրո խոստովանություն է արել հայերեին` նշելով, որ Հայաստանը շատ ջերմ ու արևոտ երկիր է, մարդիկ այստեղ շատ հյուրասեր են և համեղ խոհանոց ունեն։ Զույգը ցանկացել է հայկական ավանդույթներվ հարսանիք կազմակերպել։ Արգիշտին և Մարիան ներկայացել են հայկական ազգային պարով։