Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանի միջոցով Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան


Ավարտվել է Ժ. Սեֆիլյանի ստեղծած կազմակերպված խմբի ևս մեկ անդամի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Հասարակություն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից անջատվել է ևս մեկ քրեական գործ Ժիրայր Սեֆիլյանի ստեղծած կազմակերպված խմբի անդամ Արթուր Մովսիսյանի վերաբերյալ:

Քրեական գործով կատարված օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ 2015 թվականի նոյեմբերին Ժիրայր Սեֆիլյանը ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի անդամների միջոցով նպատակ է ունեցել զենքի գործադրմամբ, քաղաքացիների և զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնության գործադրմամբ զավթել ՀՀ տարբեր վայրերում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող շենքերը, շինությունները և դրանք պահելուց հետո պետությանը հարկադրել որոշակի գործողությունների կատարմանը: Կազմակերպված խմբում, ի թիվս այլոց, ընդգրկված է եղել նաև Արթուր Մովսիսյանը:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերը նշված հանցավոր մտադրությունը իրագործելու համար 2015 թվականի նոյեմբերին կազմակերպված խմբի անդամների կողմից ապօրինի ձեռք են բերվել հրազեն հանդիսացող «AK-74» տեսակի երկու ինքնաձիգ և ռազմամթերք հանդիսացող 5.45մմ տրամաչափի 120 մարտական փամփուշտ: Մինչև շենքերն ու շինությունները զավթելու մասին Ժիրայր Սեֆիլյանի կողմից հրահանգ տալը, կազմակերպված խմբի անդամները հիշյալ հրազենն ու ռազմամթերքը ապօրինի փոխադրել և պահել են տարբեր վայրերում: Կազմակերպված խմբի անդամներ Գալուստ Գրիգորյանը և Ներսես Պողոսյանը 2016թ.-ի հունվարին որոշել են նշված իրերը տեղափոխել և թաքցնել առավել անվտանգ վայրում: Դրա շուրջ նախնական համաձայնության են եկել խմբի մյուս անդամ Արթուր Մովսիսյանի հետ և հրազենն ու ռազմամթերքն ապօրինի փոխադրել և պահել վերջինիս` Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող ամառանոցի նկուղում:

Երևանի գլխավոր հեռուստաաշտարակի վրա զինված հարձակում կատարելու հրահանգը հետաձգվելուց որոշ ժամանակ անց, կազմակերպված խմբի անդամները սպասել են Ժ. Սեֆիլյանի` Նուբարաշենի վարչական շրջանում տեղակայված զորամասերի վրա զինված հարձակում կատարելու վերաբերյալ նոր հրահանգին, սակայն կազմակերպված խմբի մի քանի անդամներ, գիտակցելով հանցագործությունն ավարտին հասցնելու անհնարինությունը, դժկամություն են հայտնել Ժ. Սեֆիլյանի ծրագրին մասնակցելու կապակցությամբ և կամովին հրաժարվել ինչպես խմբին անդամակցելուց, այնպես էլ զինված հարձակում իրագործելուց:

Դրանից հետո` 2016 թվականի մայիսին, Հովհաննես Պետրոսյանը Արթուր Մովսիսյանի ամառանոցի նկուղի` վերջինիս մատնանշած տեղից փոխադրել ու Հրայր Թոփչյանին է հանձնել 2 ինքնաձիգն ու 120 փամփուշտը: Հ. Թոփչյանը նշված իրերը Ժ. Սեֆիլյանին վերադարձնելու նպատակով` նույն օրը, դրանք ապօրինի փոխադրելիս, ենթարկվել է ավտովթարի, բացահայտվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն: Արթուր Մովսիսյանը քրեական գործի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում` ՀՀ-ից բացակայելու կապակցությամբ: 07.05.2017թ.-ին Արթուր Մովսիսյանը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից/:

Դատարանի որոշմամբ 08.05.2017թ.-ին վերահաստատվել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը: Արթուր Մովսիսյանի վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանի միջոցով Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. սա պետք է դարձնել ազգային նպատակ. Վահե Հովհաննիսյան ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի երկու բազայի ռшզմական օբյեկտների խnցման մասին Ջուր չի լինի մինչև 20:00-ն Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված