Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»


Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ բռնի ուժ է կիրառվել. պաշտպանի ահազանգը դատարանն առաջնահերթ չհամարեց

Ուշադրության կենտրոնում

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր՝ հունիսի 30-ին,  ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ տեղեկություններ ունի, որ իր պաշտպանյալի նկատմամբ դատարանի շենքի խցում բռնի ուժ է կիրառվել:

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող արտագնա նիստին փաստաբանը պահանջեց իր պաշտպանյալին բերել դատական նիստերի դահլիճ:

«Ինձ տեղեկություններ փոխանցեցին, որ դատական շենքի խցում Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ բռնի ուժ է կիրառվել եւ հայհոյանքներ են լսվել: Խնդրում եմ մեկնաբանեք, թե ինչու եք Գեւորգ Սաֆարյանին հեռացրել նիստերի դահլիճից երեք ժամով, բայց արդեն որերորդ ժամն է լրանում, նա նիստերի դահլիճ չի բերվել»,-ասաց նա:

Սակայն, դատարանը պաշտպանի միջնորդությունն առաջնահերթ չհամարեց եւ որոշեց Տիգրան Եգորյանի միջնորդությունն ավելի ուշ քննարկել եւ որոշեց գործում հանրային պաշտպաններ ներգրավելու հարցը քննարկել: Դատարանի որոշմամբ, ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի պաշտպան ներգրավվեց հանրային պաշտպան Արթուր Ալիխանյանը, իսկ Սասունիկ Կիրակոսյանի` Կարեն Հակոբյանը:

Տիգրան Եգորյանը դատարանի այս քայլը որակեց արհամարհանք իր նկատմամբ եւ անտարբերություն, խտրականություն իր պաշտպանյալի եւ նրա առողջության նկատմամբ: 

Իսկ Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ նշեց, որ առարկություններ ունի նախագահող դատավորի նիստի վարման կարգի հետ կապված: Պաշտպանի խոսքով, Ժիրայր Սեֆիլյանը ոտքի չի կանգնել դատարանի նիստերի դահլիճ մտնելիս, սակայն, դրա համար հիմնավորումներ է ունեցել, որը դատարանը չի ցանկացել լսել եւ միանգամից հեռացրել է նիստերի դահլիճից:

Տիգրան Հայրապետյանն ու Տիգրան Եգորյանը միջնորդեցին իրենց պաշտպանյալներին ներկայացնել նիստերի դահլիճ: Դատարանը նշեց, որ ամբաստանյալների նկատմամբ սանկցիա է կիրառվել դատական կարգը խանգարելու համար եւ եթե փաստաբանները երաշխավորում են, որ պաշտպանյալների կողմից դատական կարգի խախտում չի լինի, ապա միջնորդությունը ենթակա է բավարարման: Տիգրան Հայրապետյանը նշեց, որ եթե իր պաշտպանյալը ոտքի չի կանգնել, ապա առաջին դեպքում պետք է նախազգուշացում լիներ, ոչ թե միանգամից հեռացներ նիստերի դահլիճից:

Դատական նիստը շարունակվում է: Այսօրվա նիստին ներկա չեն ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը, Ներսես Ժողոսյանն ու Գեւորգ Սաֆարյանը, նրանց նկատմամբ դատարանը նախորդ դատական նիստին դատական սանկցիա էր կիրառել եւ հեռացրել նիստերի դահլիճից. Սեֆիլյանը՝ 6 ժամով, Ներսես Պողսյանը՝ 5 ժամով, իսկ Սաֆարյանը՝ 3 ժամով:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:

Գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն արվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

 

Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՓամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և մաhացած տղամարդու. վարորդին փնտրում ենՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են 2 ուկրաինական ՄիԳ-29 կործանիչներՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնաuվածքներ են եղել․ նոր մանրամասներՌուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ ԿարապետյանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանՎարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ
Ամենադիտված