Արտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլն ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար Պուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև


«Իմ ունեցած հաջողությունները ճիշտ կլիներ, որ նա ունենար». Դիանա Մալենկոն քրոջ հետ հարաբերությունների մասին Life.tert.am

Life.tert.am-ը գրում է.

Հաղորդավարուհի Դիանա Մալենկոյի քույրիկին` Յունոնա Մալենկոյին քչերը գիտեն։ Նա նույնպես թատերական ոլորտից է և հիմա աշխատում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Նա մասնագիտությամբ ռեժիսոր է, գերազանց ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։

Tert.am Life–ը Դիանա Մալենկոյի հետ փորձեց բացահայտել նրա քույրիկին` Յունոնային և զրուցեց քույրերի հարաբերության և նմանության մասին։

–Դիանա, քույրդ հետաքրքիր և բացառիկ անուն ունի։ Ինչո՞ւ են նրա համար ընտրել Յունոնա անունը։

 –Տատիկիս անունն Ալվարդ է եղել, բայց, չգիտեմ ինչու, իրեն միշտ Յունիկ են ասել։ Երբ մայրս հղի էր, ընտանիքիս անդամները քննարկում էին, թե ինչ անուն ընտրեն քրոջս համար։ Մայրս ասել է` Յունիկ դնենք, բայց դե նման անուն չկա։ Հետո ասել են Ալվարդ, բայց տատիկս չի թողել` համարելով, որ դա հին անուն է։ Այդպես քննարկումների ժամանակ մեր բարեկամներից մեկը ասել է` Յունոնա դրեք, մայրս հավանել է և քանի որ այն աստվածուհու անուն է, համաձայնել են։ Դե, քանի որ քրոջս անունը աստվածուհու անուն է, իմն էլ պետք է պատահական անուն չլիներ։ Այդ շրջանում մայրս կարդացել է  Ալեքսանդր Դյումայի  «Երկու Դիանաներ»  ստեղծագործությունը։ Դրանից ոգեշնչված էլ դրել է իմ անունը։ Այդպես ոգեշնչված Յունոնայից բխեց մեր «աստվածային ընտանիքը՞։ Դրա շուրջ հաճախ ենք կատակում։ Մամայիս ասում եմ, որ երրորդը տղա ունենայիր Զևս կամ Ապոլլո՞ն էիր անվանակոչելու։

–Ինչպիսի՞ բնավորություն ունի Յունոնան։ Բնավորությամբ նմա՞ն եք իրար։

–Ինչպես իր անունն է տարբերվող, այնպես էլ բնավորությունը։ Նա մինչև ինստիտուտ ընդունվելը շատ ավելի փակ էր, ինչ–որ առումով կոմպլեքսավորված։ Ինստիտուտից հետո շատ բացվեց։ Երբ Յունոնան մտնում է ինչ–որ տարածք, տրամադրությունը միանգամից փոխվում է։ Նա շատ դրական մարդ է։ Այդ առումով մենք շատ նման ենք։ Բայց, ինչ խոսք, նա շատ ավելի կարդացած, տեսած, արվեստը խորը ուսումնասիրած մարդ է։ Միշտ ասում եմ, որ իմ ունեցած հաջողությունները ճիշտ կլիներ, որ նա ունենար։ Ինքն իր խելքով, ամեն ինչով շատ ավելի  արժանի է դրան։ Ինչքան էլ սիրում եմ կարդալ, նրա կարդացած գրքերի կեսի կեսը չեմ կարդացել։ Էլ չեմ ասում նրա սերը սովորելու հանդեպ։ Եթե նա ազատ ժամանակ ունի, միշտ կարդում է, սովորում։ Երբ նա 4 տարի սովորում էր ինստիտուտում, ես իրեն չեմ տեսել։ Նա անընդհատ սովորում ու սովորում էր և վերջում կարմիր դիպլոմով ավարտեց։

Նա ամեն առավոտ արթնանում էր առավոտյան 7–ին և ամեն օր մեր տանը կռիվ էր,  որովհետև ես միշտ ուշանում էի դասից ու ուշացնում իրեն։ Ամեն առավոտ ասում էր` Դիան, ես երթուղայինով կգնամ, ասում էի` չէ սպասի միասին կգնանք. դե ես կամ տաքսիով, կամ մեքենայով էի գնում դասի։ Այդպես նա հետս վիճում էր ուշացումների համար։ Այդտեղ էլ է ինքը հաղթում բնավորությամբ, քանի որ չափազանց պատասխանատու է, ի տարբերություն ինձ։ Որքան էլ աշխատանքիս պատասխանատվությամբ եմ մոտենում, մեկ է կերազեմ իր չափ պատասխանատու լինել։ Այդ առումով շատ տարբեր ենք։ Յունոնան սիրում է կոկիկություն, ինչ անում է, գերազանց է անում։ Նրա միակ բացասական հատկանիշն այն է, որ իր վրա վստահ չի, ի տարբերություն ինձ։ Այդ անվստահությունն իր բոլոր դռները փակում է։ Կարմիր դիպլոմով ավարտելուց հետո, ցավոք սրտի, նա Երևանի ոչ մի թատրոնում չկարողացավ աշխատանք գտնել։ Ինչպես լինում  է թատերական ինստիտուտը 800 հոգի ավարտածներից 799 մոտ, այդպես էլ իր դեպքում` չգիտեր ինչով զբաղվել և որոշեց լուրջ գործ անել։ Ընկերների հետ մեկնեց Ղափան` տեղի թատրոնը վերականգնելու համար։ Նրա համար այդ շրջանը շատ տանջալից էր, քանի որ շաբաթը երկու օր գնում էր Ղափան ներկայացման ու հետ գալիս։

Վերջին մեկ տարում նա որոշեց, գնալ Ստեփանակերտ։ Թերևս, իր կյանքի ամենահետաքրքիր որոշումն էր դա։ Մենք միշտ կատակով ասում ենք մեր տանն էլ զինվոր ունենք։ Նա հիմա աշխատում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Այնտեղ էլ շատ տաղանդավոր երեխաներ կան։ Նրանց հետ միասին հետաքրքիր գործեր են անում։

Նա ավելի հարմարվող ու պարզ մարդ է։ Նա այնքան լավն է, որ միշտ ասում եմ պետք չի այս աշխարհում այդքան պարզ ու բարի լինել։

–Դիանա, դու ունես մեծ կապեր, ճանաչում։ Երբևէ չե՞ս օգտագործել  դա` քույրիկիդ աշխատանքի տեղավորելու հարցում։

 –Մեր տանը հաճախ են քննարկում այդ թեման։ Մամաս ասում է` դու այդքան կապեր ունես, այդքան ծանոթներ ունես, Յունեի համար մի հատ աշխատանք չես ճարում, այդ աղջիկը հիմա դրա պատճառով Արցախում է։ Իրականում, ես այդ երևույթը ատում եմ։ Գետինը կմտնեմ, բայց ինչ–որ մեկի ինչ–որ բան չեմ խնդրի։ Ես նման բան չեմ սիրում։ Այդ հարցում Յունոնան էլ ինձ հետ համակարծիք է, ինքն էլ չի սիրում նման բան։ Ով էլ իր հետ սկսի աշխատել, ձեռք կբերի լավագույն մասնագետի։ 21–րդ դարում չեմ կարծում շատ կան պատասխանատու, խելացի մասնագետներ։ Վստահ եմ, որ նա ավելիին է հասնելու։

 –Հիասթափություններ շո՞ւտ է ապրում։

 –Երբ չէր կարողանում Երևանում աշխատանք գտնել հիասթափվում ու կոտրվում էր։ Բայց միշտ իրեն ասում եմ, որ տաշած քարը գետնին չի մնում։ Վստահ եմ, որ մի օր անհնար է չգտնի իր տեղը։ Նա շատ է սիրում իր գործը ու հենց դրա համար էլ նեղվում է, որ չի կարողանում իր մասնագիտությամբ աշխատել։

 Ամենահետաքրքիրն այն է, որ երկու օր առաջ, երբ նա պայմանագիր էր կնքել` Արցախ մեկնելու համար, Մհեր Մկրտչյանը իր ծննդյան օրը զանգահարել է իրեն ու առաջարկ արել։ Ես ոչ մի բանից տեղյակ չեմ եղել։ Այդ ժամանակ ԱՄՆ–ում էի։ Երբ զանգեց ինձ, հիացմունքով ու ոգևորությամբ պատմում էր դրա մասին։ Քանի որ նա իր խոստումի տերն է, որոշեց գնալ Արցախ։ Երբ վերադառնա, հուսով եմ, առաջարկը ուժի մեջ կլինի կամ նոր առաջարկ կստանա։ Վստահ եմ` նա շատ բարձունքների է հասնելու։

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

 
 
Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին
Ամենադիտված