ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանի միջոցով Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. սա պետք է դարձնել ազգային նպատակ. Վահե Հովհաննիսյան ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի երկու բազայի ռшզմական օբյեկտների խnցման մասին Ջուր չի լինի մինչև 20:00-ն Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ


Ինչ ուղղությամբ է զարգանում երևանյան տուրիզմը. ներկայացնում է Մարիա Բարաղամյանը

Հասարակություն

 iravunk.com-ը գրում է.

«Իրավունքը» «Ուղիղ կապ» խորագրի ներքո հյուրընկալել էր Երեւանի քաղաքապետի օգնական, քաղաքային տուրիզմի ոլորտը համակարգող ՄԱՐԻԱ ԲԱՐԱՂԱՄՅԱՆԻՆ, որը պատասխանեց մեր ընթերցողների կողմից հնչեցված «Երեւանյան ամառ» ծրագրին ու, ընդհանրապես, քաղաքային տուրիզմին վերաբերող հարցերին:Фото Ուղիղ կապ.

«ԵՐԵՎԱՆՆ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ՃԱՆԱՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ»

– Երեւանի քաղաքապետարանի կողմից ի՞նչ ծրագրեր են իրականացվել, եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու` քաղաքում տուրիզմի զարգացման համար: (ՆԱՐԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ)

– Նախ ասեմ, որ այս վերջին 5 տարվա ընթացքում գրեթե զրոյից սկսվեց ձեւավորվել այս դաշտը, որովհետեւ քաղաքային տնտեսության ոլորտում երբեւիցե քաղաքապետարանն իր կառուցվածքի մեջ չի ունեցել տուրիզմի բաժին: Այս տարիների ընթացքում այն անցնում էր տարբեր վարչություններից վարչություն, ինչն էլ անդրադառնում էր նաեւ գործունեության վրա: Սկզբից բաժինը մշակույթի, սպորտի եւ երիտասարդության վարչության շրջանակում էր, հետո տեղափոխվեց զարգացման եւ ներդրումային ծրագրերի, ապա վերադարձավ մշակույթի եւ տուրիզմի վարչություն, ու հիմա ավագանու վերջին նիստի որոշմամբ՝ այն դարձավ առանձնացված ստորաբաժանում, ինչի շնորհիվ այսօր արդեն հնարավորություն ունենք էլ ավելի համարձակ եւ հաստատուն քայլեր կատարելու` քաղաքային տուրիզմի ոլորտում: Մինչեւ հիմա այս ոլորտում շարժվել ենք 4 ուղղությամբ` մայրաքաղաքում զարգացնել միջոցառումային զբոսաշրջությունը, մշակել ենթակառուցվածքների` հյուրանոցների, պատմագիտական վայրերի ներդրումային ծրագրեր, Երեւանի քույր եւ գործընկեր քաղաքների հետ համագործակցության շնորհիվ Երեւանը դիրքավորել` որպես զբոսաշրջային քաղաք եւ համակարգել Երեւան «Սիթի տուր» երկհարկանի ավտոբուսներով ծրագիրը, որն արդեն հինգ տարի է գործում է:

– Զբոսաշրջիկները հիմնականում դժգոհում են, որ մեզ մոտ այցելելու համար բավականին մեծ գումարներ են անհրաժեշտ, մասնավորապես` հյուրանոցներում տեղավորվելու եւ այլ վայրեր այցելելու համար: Այս առումով ի՞նչ հավելյալ աշխատանքներ են տարվում: (ԱՆԱՀԻՏ, ք. Երեւան)

– Վարչապետի որոշմամբ` ստեղծվել է զբոսաշրջության կոմիտե, եւ այդ կոմիտեն է պատասխանատու հանրապետության զբոսաշրջության ողջ քաղաքականության, այդ թվում նաեւ օդային քաղաքականության մշակման համար: Ինչ վերաբերում է գներին, այդ ամենը մասնավոր ոլորտ է, եւ Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինն այս պահին չունի որեւէ իրավական լծակ` մասնավոր ոլորտին գնացուցակ պարտադրելու: Բացի այդ, նույն մասնավոր ոլորտն այսօր խնդիրներ ունի բարձր եւ ցածր սեզոնայնության: Օրինակ, ձմռանը բոլոր հյուրանոցները գրեթե դատարկ են, որովհետեւ հետաքրքրությունը գնում է դեպի լեռնադահուկային տուրիզմը, եւ մարդիկ նախընտրում են այցելել Ծաղկաձոր, քան մնալ մայրաքաղաքում: Միեւնույն ժամանակ, համամիտ չեմ ձեր մտքի հետ, որ զբոսաշրջիկները հիմա դժգոհում են բարձր գներից: Եթե այս մասին ասեիք 5-6 տարի առաջ, միգուցե համաձայնեի, բայց այսօր ստեղծվել է օդային քաղաքականության ազատ գոտի, ու սակագների լայն շուկա կա, ինչպես նաեւ տարբեր օպերատորներ են աշխատում դաշտում, եւ այս առումով չունենք խնդիրներ: Երեւանն ավելի շուտ ճանաչելիության խնդիր ունի եւ դիրքավորման` որպես զբոսաշրջային քաղաք: Այդ տեսանկյունից մտածում ենք քայլեր, որի փաթեթավորման արդյունքում Երեւանն իսկապես կդառնա զբոսաշրջային քաղաք:

Фото Ուղիղ կապ.ԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ «ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՄԱՌԸ» ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

– Արդեն մի քանի տարի է` իրականացվում է «Երեւանյան ամառ» ծրագիրը: Ո՞ր միջոցառումներն են ավելի սիրված ու սպասված: (ՄԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ)

– Երեւանի գարեջրի փառատոնը, կինոդիտումները, որոնք Կարապի լճի շրջակայքում են լինում, «Երեւան Տարազֆեստը», Ձմերուկի փառատոնը, Վարդավառը, որը շատ հետաքրքիր կերպով նշվում է: Ի դեպ, քաղաքի համաչափ զարգացումը կարեւորելով` այնպես է արված, որ 12 վարչական շրջաններում էլ ունենում ենք միջոցառումներ: Ընդ որում` այս տարվա մեր միջոցառումների թիվն աճել է` 50-ի փոխարեն 60-ն ունենք, որոնց թվում կան մշակութային, մարզական, երաժշտական, մի խոսքով` տարբեր քիմքի, նախասիրություն ունեցող մարդկանց համար: Զբոսաշրջիկների համար, որոշ միջոցառումներ արդեն իսկ առանձնացրել ենք եւ ներգրավելով երեւանյան փառատոնների ցանկում` մի տարի շուտ տրամադրել ենք զբոսաշրջային ընկերություններին, որպեսզի այդ միջոցառումների համար տուրօպերատորները զբոսաշրջիկներ բերեն: Իսկ մեր համաքաղաքացիների համար ցանկացած օր էլ, որը տոնի է վերածվում, կարծում եմ՝ սիրելի է եւ ցանկալի:

«ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՄԱՌ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՃՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ»Фото Ուղիղ կապ.

– Ի՞նչ սկզբունքով է որոշվում, թե որ փառատոնին ինչ կազմակերպություններ պետք է մասնակցեն, նկատի ունեմ` պարային խմբերին, երգիչներին եւ այլն: (Տիկին ՇՈՒՇԱՆ)

– Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են բազմաթիվ մշակութային տներ, արվեստի հիմնարկներ, երաժշտական դպրոցներ, եւ երբ վարչական շրջաններում լոկալ միջացառումներ են տեղի ունենում, բնականաբար, առաջին հերթին, ֆինանսական ծախսերի սղությունից ելնելով` շեշտը դնում ենք մեր ենթակայության տակ գտնվող հիմնարկների, համույթների մասնակցության վրա: Ինչ վերաբերում է մյուս խոշոր միջացառումներին, ինչպիսիք են Գարեջրի փառատոնը, Տարազի փառատոնը, դրանցում արդեն գնումների գործընթացով հաղթած կազմակերպություններն ամբողջությամբ սցենարական պլանով, գեղարվեստական ծրագրով համահունչ լինելով մեր տեխնիկական առաջադրանքին` իրականացնում են միջոցառումը: 

– Ամեն դեպքում, չե՞ք կարծում, որ այսքան միջոցառումներ կազմակերպելը ճոխություն է մայրաքաղաքի համար, որի կողքին կան դատարկվող քաղաքներ, սահմանապահ գյուղեր...

– Ցավոք, չեմ կիսում ձեր կարծիքը, որովհետեւ կան կարծրատիպեր, որոնք մեր ընդդիմախոսները պարբերաբար, որպես դրոշակ, օգտագործում են եւ հասարակության մեջ տարածում: Քաղաքապետարանը բազմիցս բոլոր այդ «մեղադրանքներին» պատասխանել է: Ասեմ, որ կոնկրետ «Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակում ճոխություններ չկան, եւ ծախսերը նվազագույնի է հասցվում: Հնարավորինս անում ենք այնպես, որ մեր համաքաղաքացիների եւ մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների համար շաբաթը կիրակի օրվանից տարբերվի միջոցառումներով: Բացասական սպեկտորով եթե նայենք, այո, ցանկացած երկիր էլ, քաղաք էլ իր խնդիրներն ունի, բայց պետք չէ ամեն ինչին այդքան խտացված գույներով վերաբերվել: Այս ամենի կողքին պետք է նաեւ խոսել այն մասին, թե ինչքան սոցիալական ծրագրեր են իրականացվում քաղաքապետարանի կողմից` դպրոցական պայուսակներ են տալիս առաջին դասարանցիներին, տարվա ընթացքում տարբեր առիթներով աջակցություն է ցուցաբերվում սիրիահայերին, սոցիալապես անապահովներին, բազմազավակ ընտանիքներին, բնակարաններ են տրամադրվում զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Այնպես որ, եկեք հարցերին միակողմանի չմոտենանք: Քաղաքապետարանի աշխատակազմում աշխատում է այն թիմը, որը սիրում է իր քաղաքը եւ համաքաղաքացիներին, մենք էլ ենք այս քաղաքում ապրում եւ ամեն հարցին, ամեն ծրագրին մոտենալիս փորձում ենք այնպես անել, որ մի շարք խնդիրներ լուծելով հանդերձ` նաեւ տոներ, առիթներ, միջոցառումներ ունենանք ձեր, ձեր փոքրիկների եւ ծնողների համար: Քաղաքը մեծ ընտանիք է, եւ ինչպես ցանկացած ընտանիքում կան շատ խնդիրներ` սկսած սոցիալականից վերջացրած կոմունալով, բայց դրա հետ մեկտեղ պետք չէ անտեսել մեր այն համաքաղաքացիներին, ովքեր միջոցառում եւ տոն են ուզում: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանի միջոցով Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. սա պետք է դարձնել ազգային նպատակ. Վահե Հովհաննիսյան ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի երկու բազայի ռшզմական օբյեկտների խnցման մասին Ջուր չի լինի մինչև 20:00-ն Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա Ղահրամանյան
Ամենադիտված