14,5 տոկոսանոց աճ գյուղատնտեսությունում
BlogՎաչագան Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015-ի հունվար-հունիս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ աճել է 3,8 տոկոսով։
Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացումը ինչպես նաև արդյունաբերության արտադրանքի ծավալների աճը մեծապես ազդել է աճի տեմպի ավելացման վրա: Որոշակի աճ է արձանագրվել նաև ծառայությունների և շինարարությունում ոլորտներում, իսկ առևտրում անկում է արձանագրվել:
Վերջին տվյալներով թվային ցուցանիշները հետևյալն են` գյուղատնտեսության արտադրանքի ծավալները տարվա առաջին կեսին աճել են երկնիշ թվով` 14,5 տոկոսով, արդյունաբերությանը` 5,1 տոկոսով, ծառայություններինը` 3,3 տոկոսով, շինարարությանը` 0,6 տոկոսով, իսկ առևտրի շրջանառությունը նվազել է 8,2 տոկոսով,: