Արմեն Տեր-Սահակյանի վաղաժամկետ ազատման հարցը ներկայացվել է անկախ հանձնաժողովին
ՀասարակությունՎանո Սիրադեղյանի գործի շրջանակներում ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի վաղաժամկետ ազատման հարցը ներկայացվել է անկախ հանձնաժողովի քննարկմանը: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
«Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի վաղաժամկետ ազատ արձակվելու հարցը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից ներկայացվել է Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով զբաղվող անկախ հանձնաժողովի քննարկմանը»,- ասաց Ղլեչյանը:
Արմեն Տեր-Սահակյանն արդեն 20 տարի է՝ կալանավայրում է :