Լոռիում ծեծկռտուքի ժամանակ «հակառակորդի» ականջը կտրելու գործն ուղարկվեց դատարան
ՀասարակությունԼոռու մարզում այս տարվա հունվարին վիճաբանության ժամանակ «հակառակորդի» ականջը կտրելու գործն ուղարկվեց դատարան:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուրը հունվարի 14-ին երեկոյան ընկերների հետ նախ ծեծել են Ա.Տիտանյանին, որից հետո նա դանակով կտրել է Տիտանյանի ձախ ականջախեցին՝ պատճառելով միջին ծանրության վնաս:
Արթուրին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 6-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Նա կալանավորված է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017թ. հունվարի 14-ին Լոռու մարզում մի խումբ տղամարդկանց միջեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի ժամանակ նրանցից մեկի ականջը կտրել են: