Սահմանադրական բարեփոխումների նախնական տարբերակը դեռևս կարող է ենթարկվել փոփոխությունների. առաջարկներ արեք
BlogՏիգրան Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ընդդիմադիր համարվող ուժերը ոչ թե լուրջ քաղաքական օրակարգ ունեն, այլ պարզապես սպասում են իշխանության քայլերին, որ ինքնանպտական ընդդիմանան:
Քանի օր է` սահմնադրական բարեփոխումների նախնական տարբերակը հրապարակվել է: Բամբասանքի մակարդակի ՖԲ ստատուսներ շատ են եղել, բայց չկա քաղաքական ուժ, որը լուրջ առաջարկեր է ներկայացնում:
Սահմանադրական բարեփոխումների նախնական տարբերակը դեռևս կարող է ենթարկվել փոփոխությունների` մինչև օգոստոսի վերջ դեռ բավական ժամանակ կա:
Կարծում եմ` ավելի ճիշտ կլինի մասնագիտական առաջարկներ անել, այլ ոչ բավարարվել ավանդական սին գոռգոռոցներով