Պետք է քննադատել սահմանադրական փոփոխությունների գաղափարն առհասարակ
BlogՀարութ Ուլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պետք ա քննադատել ոչ թե սահմանադրական նախագծի դրույթները, այլ սահմանադրական փոփոխությունների գաղափարն առհասարակ: Հրապարակված նախագծի, հետագայում` նախագծերի, թեմայով քննարկումների, բանավեճերի մեջ ներքաշվելը բխում ա բացառապես իշխանության շահերից: Թեման քաղաքականից իրավաբանական հարթություն տեղափոխելը ընդամենը խեղկատակություն ա:
Ակնառու ա, որ նախագիծը հանրության "դատին" ներկայացվել ա ապագայում, "քննարկումների" արդյունքում, որոշ "վերափոխումների" ենթարկելու միտումով, ու այդ "վերափոխումներն" էլ փորձելու են որպես "հիմք" ծառայեցնել վերջնական տարբերակը լեգիտիմացնելու համար:
Շատ լավ գիտակցելով ռեժիմի էությունը, հանրությունը վճռականորեն պիտի մերժի վերջինիս կողմից հրամցվող ցանկացած սահմանադրական փոփոխություն: