Սարսափելի է տեսնել, թե որքան անտարբեր են մարդիկ կեղտոտ աստիճաններին պառկած անօգնական փոքրիկի նկատմամբ
Այս շոկի ենթարկող լուսանկարներն արվել են Մանիլում 2014թ․ մայսին, բայց մինչ այժմ սարսափեցնում են։ Նկարում երևում է, որ մարդիկ անուշադիր շրջանցում են փոքրիկին, ով միայնակ, մերկ ու անօգնական կեղտոտ աստիճանների վրա է պառկած։ Ոչ մեկ օգնության ձեռք չի մեկնում և չի էլ հետաքրքրվում ողջ է արդյոք երեխան։ Իսկ լուսանկարին նայելիս քարսիրտ մարդն էլ կհուզվի ․․․
ինչպես կարելի է այդքան անմարդկային ու անսիրտ գտնվել․․ Լուսանկարողի խոսքերով նա պատահաբար է նկատել փոքրիկին փողոցում և մոտենալով տեսել է, որ քնած է, այնուհետև հարցուփորձ է արել և կարճ ժամանակ անց հայտնվել է մայրը կեղտոտ ու քրքրված հագուստով ու տարել երեխային։ Մի քանի օր անց այդ լուսանկարողը նորից է տեսել նույն տեղում փոխրիկին, նրան կերակրել է՝ հասկանալով որ փոքրիկն ապրելու միայն այդ ձևը գիտի իր կյանքում։
Ցավալի է, որ հանրությունն անտարբեր է այդ ամենի նկատմամբ։ Ուստի եղեք բարեհոգի, կամեցող, քանի որ հնարավոր է այդ կերպ ապրող մարդիկ հենց ձեր օգնության կարիքն ունեն։

