Արտահանում-ներմուծում` որտեղ է աճել, որտեղ նվազել
BlogԼիլիա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արտաքին առեւտրաշրջանառությունը 2015-ի հունվար-հունիսին 2014-ի հունվար-հունիսի նկատմամբ նվազել է 29,8 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 932 մլն դոլար։ Արտահանումը կազմել է 624,8 մլն դոլար, նվազելով 11,2 տոկոսով, ներմուծումը կազմել է գրեթե 1 մլրդ 308 մլն դոլար, նվազելով 36,2 տոկոսով։
Արտաքին առեւտրի այս տվյալները հրապարակելով, Ազգային վիճակագրական ծառայությունը կրկին տեղեկացրել է, որ ցուցանիշները ամբողջական չեն «պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ»: Ըստ վիճծառայության, տեղեկատվության ոչ ամբողջականությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի թիվ 447-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված «Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձև»-ի՝ դեռևս ոչ բոլոր ռեսպոնդենտների կողմից մաքսային մարմիններին ներկայացման հետ, քանզի դրանց ներկայացման էլեկտրոնային համակարգը, տարեսկզբից ի վեր, դեռևս գործարկված չէ:
Միայն հունիս ամսին մայիսի համեմատ արտահանումն աճել է 21,3 տոկոսով, ներմուծումը` 26,2 տոկոսով: 2014-ի հունիսի համեմատ արտահանումն աճել է 7 տոկոսով, իսկ ներմուծումը` նվազել 36,6 տոկոսով: