Կուսակցություններից պահանջել հայտարարություններ` կապված սահմանադրական փոփոխությունների հետ, նույնն է, թե ռուս տղամարդուց պահանջես ուղիղ քայլերով հասնել տուն
BlogՀովիկ Աֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանյան կուսակցություններից/իմիջիայլոց, երբ ասում ենք կուսակցություն, այն էլ` հայաստանյան, կարելի է խուսափել դրանց առջեւ քաղաքական բառը օգտագործելուց/, այսօր պահանջել, որ պաշտոնական հայտարարություններ անեն` կապված սահմանադրական առաջարկվող փոփոխությունների նախագծի հետ, նույնն է, թե ուրբաթ երեկոյան, ժամը` եվրոպական միջին ժամանականով 18:00-ն անց ԵՄ որեւէ կառույցից պահանջես, որ որոշում կայացնեն` Հունաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, օրինակ:
Եվ, որպեսզի ասածս չընկլալվի որպես ռուսասիրություն, ասեմ, որ ...կամ, որ շաբաթ օրը երեկոյան միջին ռուս տղամարդուց պահանջես` ուղիղ քայլերով հասնել տուն: