Սահմանադրական փոփոխությունների գործընթացի առումով կա երկու հնարավորություն
BlogՎախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սահմանադրական փոփոխությունների գործընթացի առումով կա երկու հնարավորություն. մեկը այն չընդունելն է ՝ բոյկոտելով և կամ «ոչ» ասելով և չընդունելը իշխանափոխության վերածելը՝ հեղափոխութան միջոցով: Երկրորդ տարբերակը քննարկումներին մասնակցելն է ու հնարավորինս նորմալ փոփոխություններին հասնելը:
Սակայն եթե քննարկումներին մասնակցելը մերժում ենք ու միաժամանակ փոփոխություններ չընդունելը չի ավարտվում իշխանափոխությամբ, ապա ճիշտն ասած, չեմ հասկանում չընդունելու իմաստը:
Իսկ թե ինչպիսի շանսեր կան փոփոխություններ չընդունելը իշխանափոխությամբ ավարտելու առումով՝ խիստ դժվարանում եմ կանխատեսել. համենայն դեպս, փորձառությունս (իսկ ես մասնակցել եմ 2005-ի «ոչ»-ի շարժմանը) հեչ դրական բան չի ասում. չինմաչինցի իմաստուն...