«Միայնակ գայլը» տուժող է ճանաչվել
ՀասարակությունՓաստինֆո-ի փոխանցմամբ՝ «Սասնա-ծռեր»-ի գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը, նույն ինքը՝ «Միայնակ գայլը», դատարանի շենքի նկուղում աղմկահարույց խոշտանգումների դեպքի գործով տուժող է ճանաչվել:
Այս մասին լրագրողներին հայտնեց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը։ Վերջինիս տեղեկություններով՝ տուժող է ճանաչվել նաև նույն գործով մեկ այլ ամբաստանյալ՝ Մխիթար Ավետիսյանը, ում շահերը ներկայացնում է փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում :