Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ


Գործուղումներ. օգտակար գործողության գործակցի որոնումներում

Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ոզնի» երգիծական հանդեսի երբեմնի խմբագիր Արամայիս Սահակյանը մի երգիծապատում ուներ. «Հենց գնաց գործուղում, ոչխար պակասեց այդ գյուղում»: Սովետական շրջանի գործուղումների տիպիկ իրապատում է, երբ քաղաքից գործուղված փոքր և մեծ պաշտոնյաներին հյուրասիրում էին գործուղման նպատակի հետ կապ չունեցող «մի անմեղ գառնուկով»:

Հայաստանի անկախության սկզբնական շրջանում զարմանալիորեն հաճախ էին փոխվում կառավարությունները, արդյունքում՝ նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարները:Դրանցից յուրաքանչյուրը բավականին մեծ շքախմբով հարկ էր համարում գործուղվել մարզեր և համայնքներ՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին:

Ականատեսների վկայությամբ նման մասսայական այցելությունների օգտակար գործողության գործակիցը, մեղմ ասած, հակադարձ համեմատական էր երկուստեք ծախսվող գումարների և միջոցների հանդեպ՝ մի կողմից գործուղման, մյուս կողմից՝ բազմամարդ պատվիրակություններին հյուրընկալելու և «մի կտոր հաց» ուտելու ծախսերի տեսքով:

Վերջին տարիների ընթացքում կառավարության ձեռնարկած մի շարք որոշումների արդյունքում ներհանրապետական և արտասահմանյան գործուղումները որոշակիորեն կանոնակարգվել են, հստակեցվել են հաշվետվողականության, վերահսկողական մեխանիզմները, հաստատվել են որոշակի լիմիտներ, սահմանափակվել շռայլ և անիմաստ ծախսերը, գործընթացները դարձել են թափանցիկ և վերահսկելի:

Վերջերս այդ մասին կառավարության նիստերից մեկի ժամանակ խոսեց նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հորդորելով խնայողաբար ծախսել գործուղումների համար նախատեսված միջոցները: Դժվար չէ նկատել, որ վերջին շրջանում նախարարների, նույնիսկ կառավարության ղեկավարի ներհանրապետական այցերը աչքի չեն ընկնում ուղեկցող մեքենաների առատությամբ:

Փոխարենը, տեսանյութերում ու ֆոտոշարքերում կարելի է նկատել գործարարի ու տեղական իշխանիկների հետ աշխատանքային խորհրդակցություններ և քննարկումներ:

էլեկտրոնային և տպագիր մամուլում, սակայն, ավելի շատ քննարկվում և շահարկվում են արտասահմանյան գործուղումների և ուղևորությունների հետ կապված ծախսերը: Միանգամայն համաձայն լինելով, որ արտասահմանյան ուղևորություններն ու գործուղումները ևս անհրաժեշտ է կանոնակարգել, զերծ մնալով շռայլ ծախսերից և մեծաքանակ ուղևորություններից, այնուամենայնիվ հարկ եմ համարում նկատել, որ սա որոշակի առանձնահատկություններ պարունակող թեմա է:

Հայաստանը օտարերկրյա իր գործընկերներին պետք է և անհրաժեշտ է, որ ներկայանա արժանապատիվ կեցվածքով: Դա վերաբերում է թե օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների ընդունելությանը և թե Հայաստանը արտերկրում ներկայացնող բարձրաստիճան պատվիրակությունների այցերին և հանդիպումներին: Օդանավի, կեցավայրի ընտրության, արարողակարգային մի շարք միջոցառումների ծախսեր կատարելիս, բնականաբար, պետք է նկատի ունենալ, որ ինքնիշխան պետություն եք ներկայացնում: 
Աղքատ բարեկամի կամ հարևանի կերպարը ոչ մեկի համար էլ ընդունելի չէ: Չեմ կարծում, որ երկրի արտաքին գործերի, կամ որևէ այլ նախարար պետք է արտասահման գործուղվելիս օգտվի ինքնաթիռի ընդհանուր սրահից, երբ բիզնես կարգի սրահում «բազմած» են հայրենի մեծ ու փոքր օլիգարխներ կամ գործարարներ:

Եվ ամենևին էլ երկրորդական չէ, թե արտասահմանում ինչ կարգի հյուրանոցի կեցավայրում եք ընդունում գործնական հանդիպման նպատակով գործընկերներին: Նմանատիպ մտածված ծախսերը չէ, որ ավելացնում կամ նվազեցնում են գործուղումների օգտակար գործողության գործակիցը:

Կարևորը, ինչի վրա հարկ է սևեռուն ուշադրություն դարձնել, արտասահմանյան գործուղման, ուղևորության, այցելության արդյունքն է՝ ինչպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ինչ պայմանագրեր են ստորագրվել, հետագա համագործակցության ինչպիսի ծրագրեր են քննարկվել: 
Հիշենք թեկուզ վարչապետի վերջին շրջանի մի քանի այցերը Վրաստան, Չեխիա, Ֆրանսիա և ՌԴ: Քննարկված հարցերն ու ստորագրված համաձայնագրերը, գործարար շրջանակաների ներկայացուցիչների հետ պայմանավորվածությունները, ապագա ծրագրերի իրականացման կայուն երաշխիք են:

Գործուղման ծախսերի փոխհատուցման մասին խոսելն անգամ ավելորդ է, որովհետև դրանք բոլորովին համադրելի չեն, մանավանդ, որ հաճախ դրանք փոխհատուցվում են հրավիրող կողմից հաշվին: Կարծում եմ, որ արդյունքները, հատկապես ապագա սպասելիքները, զգալի են: Առաջին հայացքից տեսանելի մանրուքների շահարկումից խուսափելու և խորքային վերլուծություն կատարելու արդյունքում միայն կարելի է գնահատել գործուղումների, նաև բարձրաստիճան պատվիրակությունների այցերի և ուղևորությունների օգտակար գործողության գործակիցը: Չնայած՝ խնայելը անհրաժեշտ է, հատկապես բազմամարդ պատվիրակությունների միմյանց կրկնող այցերի դեպքում:

 
Փաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա «Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները
Ամենադիտված