Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


«Իմ սկեսուրն ինձ չի էլ ճանաչել, մեզ ոչ ոք չի ծանոթացրել, որովհետև այդ կինն ինձ չէր ընդունում». Ջուս (Photo)

Օրեր առաջ Ջուսի ծննդյան օրն էր. երգչուհին դարձավ 38 տարեկան: Այս առիթով էլ BlogNews.am-ը հանդիպել է երգչուհուն, զրուցել նրա հետ իր կյանքում տեղի ունեցած վերջին բուռն իրադարձություններից, նրա պատկերացմամբ կանացի երջանկությունից և, իհարկե, հիասթափություններից ու երգչուհուն ցավ պատճառող և նրա կյանքում տեղ գտած շատ այլ թեմաներից.

 

— Ինչպե՞ս նշեցիք Ձեր տարեդարձը, Ջուս։

— Տարեդարձս նշել եմ ոչ ստանդարտ, ընկերական ջերմ միջավայրում ու ամենակարևորը՝ շատ լավ տրամադրությամբ: Առաջինն աշխատավայրում են ինձ շնորհավորել, շամպայն բացեցին, ինձ անակնկալի բերեցին: Տարեդարձիս օրն էլ ընկերներս որոշեցին, որ հենց այդ օրը պետք է այցելենք Երևանի կենդանաբանական այգի: Մանկության գիրկն էի տեղափոխվել. քաղցր բամբակներ էինք գնել, զբոսնեցինք ահագին ու իսկապես լիցքաթափվեցինք։ Տարբերվող օր էր, վաղուց ինձ այդքան երջանիկ ու լիարժեք չէի զգացել։

 

— Բայց անցյալ տարի էլ ասում էիք, որ անմոռանալի օր եք ունեցել, ու Ձեր միակ ծննդյան օրն է, որ իսկապես երջանիկ եք Ձեզ զգում: Ձեր ամուսնալուծությանը հաջորդած հարցազրույցներից, փաստորեն, պարզվում է, որ ամեն ինչ այնքան էլ այդպես չէր, ու Դուք Ձեր ամուսնու հետ առաջին իսկ օրից արդեն երջանկության ու փոխըմբռնման պակաս ունեիք: Ստացվում է՝ անկեղծ չէի՞ք Ձեր հարցազրույցներում։

— Եթե կոնկրետ անցած տարվա ծննդյանս օրվա մասին է խոսքը, ապա ես իսկապես շատ երջանիկ էի: Տեսակով այնպիսի մարդ եմ, որ միշտ փորձում եմ լավը, դրականը գտնել: Մի փոքրիկ գեղեցիկ ժեստը, իմ հանդեպ ուշադրությունը, բարի վերաբերմունքը կարող են ստիպել ինձ մոռանալ մի քանի ամիս շարունակ մեջս կուտակված վիրավորվածությունը: Դա էլ հենց այդպիսի մի օր էր: Այդ օրը նա ուշադիր էր իմ հանդեպ, բարի, հոգատար, ես էլ՝ երջանիկ:

 

— Ձեր ամուսնու բարությունը Ձեր նկատմամբ այնքան բացառիկ երևույթ էր, որ դա Ձեզ զարմացնո՞ւմ էր։

 

— Երբ մենք ամուսնացանք, նա կտրուկ փոխեց իր վարքագիծն իմ հանդեպ. ագրեսիվ էր, խանդոտ, չարությամբ էր լցված իմ հանդեպ: Երբ մենք ամուսնանում էինք, ասում էր, որ գնահատում է ինձ որպես արտիստի, սիրում է ինձ հենց այնպիսին, ինչպիսին կամ: Սակայն երբ արդեն դարձանք օրինական ամուսիններ, սկսեց արգելքների շարքը՝ սա մի հագիր, այսպես մի շպարվիր, սրա հետ մի նկարվիր, նրան մի բարևիր: Ասում էր՝ սրա հետ նկարվել ես, ուրեմն՝ հետն էլ քնել ես: Անկեղծ որ ասեմ, իր այս մտքերից ես վախենում էի, դա նորմալ չէ: Դրանք հիվանդ մարդու դատողություններ են:

— Չե՞ք կարծում, որ Դուք էլ էիք հրահրում նրան նման մտքեր ունենալու։

— Ես չեմ պատկերացնում՝ ինչի համար է պետք հրահրել մեկին չարանալու քո հանդեպ, եթե դու նրան սիրում ես։

— Բայց դա կարող էր ակամայից ստացվել։

— Դե եթե իմ անձը, իմ բեմական կերպարը, որը նա հավանում էր նախքան ինձ հետ ամուսնանալը, ամուսնությունից հետո նրան սկսեցին հունից հանել, ապա այստեղ ես մեղավորություն չունեմ: Իսկ ահա ես նման բան իր հանդեպ երբեք չեմ արել: Նա փաստաբան է, ունի շատ գեղեցիկ ու կայացած կին կոլեգաներ, բայց ես երբեք նրան չեմ խանդել, չեմ կասկածել, չեմ ասել՝ սրան մի բարևիր, նրա հետ մի շփվիր, այն մեկին մի նայիր: Իսկ ինքն ինձ խեղդում էր իր արգելքներով, իր վիրավորանքներով։

— Որքա՞ն հաճախ։

— Ամեն քայլափոխի: Անգամ եկավ իմ աշխատավայր ու հյուրերի և կոլեգաներիս ներկայությամբ ինձ ամենավերջին խոսքերն ասաց: Ինչպե՞ս կարող է տղամարդն իր կնոջը հայհոյել այլ տղամարդկանց ներկայությամբ: Սա արդեն իմ համբերության վերջին կաթիլը եղավ: Հաջորդ օրն արդեն դատարան դիմելու թղթերս էի հավաքում: Կարող էր իրեն թույլ տալ ամենավերջին բառերով ստորացնել ինձ, վարկաբեկել, անգամ արտաքինիս վրայով էր անցնում՝ «հայելու մեջ քեզ նայիր, տեսե՞լ ես՝ որքան տգեղ ես. քիթդ՝ մեծ, պառավ, ծուռ ոտքերով, թիկունքդ լայն է»։ Ինչ ասես, չէր ասում: «Управление гневом» դասընթացներ կան Ռուսաստանում, ԱՄՆ-ում։ Կարծում եմ՝ իմ նախկին ամուսինը պիտի հաճախի նման կուրսերի: Իմ մեջ վախ կա, որ նա ինձ դեռ կփորձի վնասել: Մայրս էլ է միշտ ասում՝ կապ չունի, որ ինձ հիմա հանգիստ է թողել, մեկ էլ տեսար… Ուզում եմ ասել՝ եթե ինձ հետ ինչ-որ վատ բան լինի, ապա նա է դա անելու:

— Կնոջ դեպրեսիայի առաջին ազդանշանը կտրուկ փոփոխված սանրվածքն է: Փոխել եք Ձեր վարսերի երանգը, ձևը, իսկ դեպրեսիան ի՞նչ եղավ։

— Հետզհետե անհետանում է։ Ծանր ապրումների մեջ էի մի պահ, գնում էի նկարահանման, ասում էին՝ ինչու եմ այսքան լարված, դեմքս թոշնած է, հայացքս՝ անորոշ: Մեջս կյանք չկար: Հիմա արդեն վերադառնում եմ իմ նորմալ հոգեվիճակին: Սպա մերսումների հաճախեցի, վերականգնեցի հոգևոր ու ֆիզիկական բալանսս: Նորից ուզում եմ վայելել կյանքը: Այնքան երջանիկ եմ իմ այս ազատության համար, որ մտածում եմ՝ էլ երբեք չեմ ամուսնանա:

— Կարծում եք՝ լավ տղամարդիկ չկա՞ն։

— Կան, իհարկե, կան… Բայց ես չհանդիպեցի իմ կյանքում։

— Ինչպիսի՞ն է նա՝ Ձեր իդեալների տղամարդը։

— Դաստիարակված, կնոջը գնահատող, ազնիվ, հումորով, սրտաբաց, ով ինձ թևեր կտա և ոչ թե կխեղդի այնպես, որ ես նրա կողքին կզգամ՝ ինչպես եմ ծերանում, տղամարդ, ով կվստահի ու կհարգի ինձ, ում կողքին ես ինձ կին կզգամ: Ես տանել չեմ կարողանում, երբ տղամարդը կնոջ հանդեպ իր սերը վերածում է գործարքի` այ, տես, ես քեզ սիրում եմ, դու էլ այդ սիրո դիմաց պիտի անես սա, սա, այս մեկն ու չանես այս մեկը, այս մյուսն ու սա:

— Երբ ամուսնանում էիք, ասում էիք, որ երազում եք մայր դառնալու մասին: Ինչո՞ւ չիրագործեցիք Ձեր ցանկությունը։

— Կինը սովորաբար ուզում է երեխա ունենալ լավ տղամարդուց: Նաև ուզում է, որ իր երեխայի կյանքի մինիմալ պահանջներն ապահովող հայր լինի այդ տղամարդը: Երբ մենք ամուսնացանք, նա անընդհատ ինձ անորոշության մեջ էր պահում: Ասում էր՝ տունը կա, բայց այն պետք է վաճառվի, այդպես էլ չհասկացա՝ ինչ տուն էր դա, ումն էր: Ես այդ տանը մեկ օր անգամ չեմ ապրել:

— Իսկ որտե՞ղ էիք ապրում Ձեր ամուսնու հետ։

— Ոչ մի տեղ… Մենք միասին երբեք չենք ապրել: Ես ապրում էի իմ մոր հետ, նա՝ իր: Ամեն մեկս՝ մեր ծնողների տանը:

— Այսինքն՝ դուք երբեք մի տան մեջ չե՞ք ապրել։

— Երբեք… Եթե ուզում եք իմանալ, ես անգամ նրա մոր հետ ծանոթ չեմ: Իմ սկեսուրն ինձ չի էլ ճանաչել, մեզ ոչ ոք չի ծանոթացրել, որովհետև այդ կինն ինձ չէր ընդունում: Երբ ասում էր՝ արի գնանք «ԶԱԳՍ», մտածում էի՝ երևի շատ է սիրում, դրա համար էլ շտապում է, համաձայնեցի, բայց հետո հասկացա, որ մեծ սխալմունք էի արել: Ով ինչ ուզում է ասի, մնում եմ այն կարծիքին, որ մարդիկ մի որոշ ժամանակ, նախքան ամուսնանալը, պետք է ապրեն քաղաքացիական ամուսնությամբ՝ առանց իրավաբանական ձևակերպումների: Այլապես մեկ ամիս հետո, ինչպես իմ պարագայում եղավ, բացահայտում են դիմացինին ու մնում փաստի առաջ:

— Ուզում եք ասել՝ ամուսնալուծությունն ընտանեկան կոնֆլիկտների համար միակ լուծո՞ւմն է: Այսինքն՝ պայքարել, փորձել ինչ-որ բան փոխել, փոխզիջումների գնալ պետք չէ՞։

— Ինչի՞ համար… Եթե ամեն ինչ պարզ է, ապա ինչո՞ւ երկարեցնել, շարունակել տառապել, ծերանալ, քեզ հետ միասին քո հարազատներին էլ տանջել: Ինչո՞ւ ապրել խեղճացած, ընկճված, ճնշված… Ես գիտեմ կանանց, ովքեր տառապում են ամբողջ կյանքում, ծեծվում են, բայց չեն ամուսնալուծվում: Ուզում եմ ասել՝ կապ չունի՝ քանի երեխա ունեք, որքան մեծ է Ձեր կախվածությունը տվյալ տղամարդուց, եթե տեսնում եք, որ նրա հետ ապրելն անհնար է, ամուսնալուծվեք: Հետո մի լույս կբացվի. կյանքը, երբ մի դուռը փակում է, մյուսն էլ բացում է:

— Եվ վերջին հարցը. երբ հետ եք նայում Ձեր կյանքի վերջին մեկ տարվա իրադարձություններին, ի՞նչ եզրահանգման եք գալիս։

— Մտածում եմ՝ ճիշտ եղավ, որ ամեն ինչ այսպես եղավ: Ես պիտի՛ անցնեի այս ամենի միջով, որովհետև երբ կինն անցնում է նման փուլ, նա դառնում է ավելի ուժեղ, տղամարդկանց էլ է սկսում լավ ճանաչել:

 

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա
Ամենադիտված