Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


Ապագա մասնագիտությունների ճիշտ կանխատեսումը կարևոր է գործազրկությունից խուսափելու համար. Կարեն Կարապետյան

Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունն այսօր գլոբալ հարթակներում լայնորեն քննարկվող ամենաակտուալ թեմաներից է: Հուլիսի 14-ին 2017 թվականի Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: ՀՀ վարչապետը նշեց, որ ձեւավորվել է բարի ավանդույթ` նման հարթակներում քննարկելու հետազոտական կենտրոնների կողմից Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին առնչվող տարբեր օրակարգային խնդիրների վերաբերյալ վերլուծությունները եւ գտնելու առաջ շարժվելու ճիշտ բանաձեւը:

«Մենք բաց ենք աշխարհում տեղի ունեցող զարգացումներին համար, և մեզ համար շատ ակտուալ է հասկանալ եւ ձեւակերպել այն, թե ինչպիսին է մեր մասնակցությունն այս գործընթացներին, ինչպիսի ազդեցություն կունենա չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը մեր կյանքի վրա եւ մենք այսօր ինչ պետք է անենք նշված մարտահրավերներին վաղը դիմակայելու եւ, առավել եւս, դրա դրական արդյունքներից եւ հնարավորություններից առավելագույնս օգտվելու համար»,- ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով` ներկայացվող զեկույցը բավականին հետաքրքիր նյութ է, եւ այնտեղ Հայաստանի համար առավել կարեւոր էր այն, որ ընդգծվում են թե հնարավորությունները, թե ռիսկերը:

«Ակնհայտ է, որ զարգացման հետեւանքով ավտոմատացումն էապես ազդելու է գործող աշխատաշուկայի վրա, եւ տեխնոլոգիանեը փոխարինելու են շատերին իրենց աշխատատեղերում: Ընդ որում, դա անդրադառնալու է ոչ միայն դասական ոլորտներին, ինչպիսիք են, օրինակ, արտադրությունը, որտեղ ռոբոտաշինությունը կբերի ավելի օպտիմալ լուծումների, այլեւ այլ ոլորտների վրա, ինչպիսին է խորհրդատվական ոլորտը, որտեղ արհեստական բանականությունը մեր փոխարեն կատարելու է բազմաթիվ գործառույթներ: Կամ, նույնիսկ, ֆինանսների կառավարման ոլորտը, որտեղ եւս տեխնոլոգիաները կփոխարինեն մարդուն»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

Կարապետյանը կարևորեց ապագա մասնագիտությունների ճիշտ կանխատեսումը գործազրկության ֆենոմենից խուսափելու համար:

«Մենք ունենալու ենք նոր հմտություններ եւ գիտելիքներ ձեռք բերելու կարիք: Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է ճիշտ կանխատեսել ապագայի մասնագիտությունների այն ամբողջությունը, որին մենք արդեն այսօրվանից սկսած պետք է պատրաստենք մեր քաղաքացիներին` տեխնոլոգիաների զարգացումից առաջացած գործազրկության ֆենոմենից խուսափելու համար: Սա մեզանից պահանջում է համակարգային մոտեցում, եւ կրթական համակարգն այստեղ առաջնագծում է: Վերջապես, չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը իր հետ բերում է նաեւ ռազմավարության մշակման ոչ դասական մեխանիզմների կիրառման անհրաժեշտություն` ավելի շատ հիմնվելով զեկույցում առաջարկվող լուծումների վրա`ստեղծիր բազմազանություն, ընտրիր եւ բազմացրու»,- ասաց Կարապետյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ առաջադրվող մարտահրավերներին արագ ադապտացվելը Հայաստանին հնարավորություն կտա որակապես նոր դեր ստանձնել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ գլոբալ հարթակներում:

«Համապատասխան միջավայր ձեւավորելու դեպքում մենք կարող ենք հասնել մրցունակության, արդյունավետության, արտադրողականության բարձրացմանը եւ էապես խթանել նոր տաղանդների բացահայտումն ու նրանց ներկայությունը բոլորովին նոր շուկաներում եւ հարթակներում: Սա պետք է մեզ հնարավորություն տա հասկանալու մեր տեղն ու դերը, ինչպես նաեւ հնարավոր օգուտները ձեւավորվող այս նոր իրականության մեջ»,-եզրափակեց Կարապետյանը:

Փաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել
Ամենադիտված