Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում Որոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը


Ի՞նչ է տեղի ունեցել Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ. նոր մանրամասներ ու փաստեր

Հասարակություն

Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հարցազրույցին եւ նոր մանրամասներ ներկայացրել ապրիլյան պատերազմի մասին:

Նա Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է.

«Երեկ Ադրբեջանի ՊՆ Զ. Հասանովը ռուսական «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, բացի այլ հարցերից, անդրադարձել է նաեւ 2016 թ. չորսօրյա առճակատմանը եւ, հարեւան կոչվող երկրի ագիտպրոպին հարիր «ճարպկությամբ», փորձել կատարվածը միջազգային հանրությանը ներկայացնել այնպես, ինչպես ընդունված է իրենց մոտ, այսինքն՝ ամեն ինչ մատուցել գլխիվայր:

Մասնավորապես նա ասել է հետեւյալը. «...Ապրիլյան գործողությունների ժամանակ կիրառվել է մեր բանակի մինչեւ 15-20 տոկոս ուժերը: Ես անգամ մեր ռեզերվներն ու կենտրոնական ենթակայության հրետանին չեմ մոտեցրել ռազմաճակատին: Իսկ Հայաստանը դրան այնպես է արձագանքել, կարծես թե պատերազմ էր սկսվել: Նրանք մարտի մեջ են մտցրել իրենց ողջ սպառազինությունը: Երեք օր շարունակ նրանք գրոհում էին մեր դիրքերը, չնայած արդեն երկրորդ օրը մենք ինքներս ենք Ռուսաստանի համապատասխան կառույցներին ներգրավել միջնորդական աշխատանքներին...»:

Ավելին, Զաքիր օղլին նաեւ փորձում է համոզել, որ հայկական կողմն է անցել նախահարձակ գործողությունների, իսկ իրենք այդ ամենին դիմակայելով, հաջողությամբ կատարել են այն մարտական խնդիրը, ինչը դրված է եղել իրենց բանակի առջեւ...

Դե ինչ, Զաքիրին հակադարձելու եւ, առավել եւս նրա ագիտպրոպի բարբաջանքները հերքելու ցանկություն երբեւէ չեմ ունեցել եւ հիմա էլ ավելորդ եմ համարում զբաղվել այդ անարդյունք աշխատանքով: Պարզապես, կցանկանայի ներկայացնել այն, ինչ եղել է....»,-գրել է Հասրաթյանն ու մի հատված հրապարակել իր «Ապրիլյան քառօրյա առճակատում» անտիպ փաստավավերագրական մենագրությունից:

Նա, մասնավորապես, ներկայացրել է ապրիլյան պատերազմի մանրամասները, կողմերի զինտեխնիկայի եւ մարդկային կորուստներն ու հաջողությունները.

«Ապրիլի 2-ից 5-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի միջեւ անմիջական շփման պայմաններում ծավալված մարտական թեժ գործողությունները եւ դրան հաջորդած ու մինչեւ մայիսի սկիզբը տեւած ակտիվ հրաձգային, հրթիռահրետանային ու զրահատանկային փոխհրաձգությունները ցույց տվին, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն պատրաստ չէ հաշտվելու Արցախյան առաջին պատերազմում կրած պարտության եւ դրա արդյունքում արձանագրված իրողությունների հետ, այլեւ, վստահելով տարիներ շարունակ կուտակած իր ռազմական ներուժին, հերթական անգամ փորձեց հիմնախնդրիը հանգուցալուծել ուժային ճանապարհով:

Հակամարտության գոտում հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունից մոտ 22 տարի անց նախաձեռնելով լայնածավալ հարձակում, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գործողության մեջ դրեց իր տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության եւ տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զանգվածային ոչնչացման այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են «Смерч», «Kasirga», «Ураган», «GRADLAR» համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգեր, «ТОС-1А» (Солнцепек) համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ, իսրայելական արտադրության գրոհային եւ հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), «SPIKE» տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, «МИ-24G» հարվածային ուղղաթիռներ եւ այլն: Սակայն նման ուժերի եւ միջոցների ներգրավման արդյունքում հակառակորդն անկարող եղավ հասնելու իր առջեւ դրված անգամ նվազագույն խնդրի կատարմանը:

Ի մի բերելով քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած զարգացումների արդյունքները՝ միանշանակ կարելի է արձանագրել, որ եթե Արցախի բանակը հերթական անգամ պատվով դուրս եկավ իրեն պարտադրված առճակատումից, ապա ադրբեջանական կողմը, բացառությամբ որոշ աննշան «ձեռքբերումների», դարձյալ հայտնվեց աննախանձելի վիճակում:

Համոզվելու համար փորձենք ըստ ուղղությունների նախ առանձնացնել այն խնդիրների շրջանակը, որոնց իրականացման համար պաշտոնական Բաքուն դիմեց լայնածավալ հարձակման: Ապրիլյան առճակատման վերլուծությունից պարզորոշվում է, որ, դիմելով նման արկածախնդրության, Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը նպատակ ուներ լուծելու հետեւյալ խնդիրները.

ա) օգտագործելով սեփական ռազմական ներուժի քանակական ու մարտավարատեխնիկական առավելությունները՝ անցնել հանկարծակի հարձակման եւ շփման գծի հիմնական հարվածային ուղղություններում ուժերի դասավորվածությունը փոխել իր օգտին.

բ) մարտադաշտում ապահովելով շոշափելի հաջողություն, բանակցային գործընթացում այն օգտագործել որպես հայկական կողմի վրա ճնշում գործադրելու լծակ եւ, միաժամանակ, միջազգային համապատասխան կազմակերպություններին ցույց տալ, որ «status-quo»-ն (իրերի ներկա դասավորությունը) անընդունելի է Ադրբեջանի համար.

գ) սեփական հանրության շրջանում հավատ ներշնչել տարիներ շարունակ «գրավյալ տարածքների» ազատագրման մասին ադրբեջանական ղեկավարության կողմից արվող սին հայտարարությունների հանդեպ.

դ) մարտական ակտիվ գործողություններն օգտագործել երկրի ներսում ստեղծված ֆինանսատնտեսական դժվարին կացությունից հասարակության ուշադրությունը շեղելու համար.

ե) գործնական կիրառման միջոցով ճշգրտել ինչպես յուրային զորքերի ղեկավարման ու փոխգործակցության կազմակերպման հարցերը, այնպես էլ տարիների ընթացքում իր կուտակած սպառազինության եւ տեխնիկայի, այդ թվում՝ նոր նմուշների պատրաստականությունը մարտական պայմաններում.

զ) ստուգել հայկական ուժերի եւ միջոցների պատրաստությունն ու գործողությունների ներդաշնակվածությունը լայնածավալ մարտական խնդիրների կատարման ժամանակ. է) մարտական կիրառման մեջ դնելով նորագույն հրթիռահրետանային եւ օդային կրակի միջոցներ, հեռահար թիրախային հարվածներով առավելագույն կորուստներ պատճառել հայկական ուժերին, խնդիր ունենալով մի կողմից՝ խուճապային տրամադրություն սերմանել «հակառակորդի ճամբարում», իսկ մյուս կողմից՝ բարձրացնել սեփական զինուժի մարտական ու բարոյահոգեբանական վիճակը եւ ձերբազատվել նախորդ պատերազմից ժառանգած պարտվողի հոգեբանությունից:

Իսկ այժմ, ըստ վերոնշյալ կետերի, փորձենք դիտարկել, թե իրականության մեջ ինչպիսի արդյունքների հասավ Ադրբեջանն ապրիլյան քառօրյայի ընթացքում, եւ որոնք են այն «ձեռքբերումները», հանուն որոնց պաշտոնական Բաքուն գնաց լայնածավալ առճակատման: Սկսենք նրանից, որ իրականում քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում հակառակորդին հաջողվեց մարտագծի հարավային թեւում տիրել 1500մ լայնությամբ եւ 450մ խորությամբ բնագծի (67,5հա) կամ զբաղեցնել 6 մարտական դիրք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝վերահսկողության տակ առնել 4300մ լայնությամբ եւ 1000մ խորությամբ առաջնագիծ (430հա) կամ՝ 13 մարտական դիրք: Ընդհանուր առմամբ, չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավեց 19 դիրք, կամ մակերեսային միավորով արտահայտված շուրջ 500 հեկտար տարածք:

Փաստենք նաեւ, որ ադրբեջանական հրամանատարությունն այս խնդիրը լուծելու համար, ընդդեմ առօրյա մարտական հերթապահություն իրականացնող արցախյան առաջապահ ուժերի, նախ՝ գրոհի հանկարծակիությունն ապահովելու նպատակով գործողության մեջ դրեց իր էլիտար 052 (ՅԱՇՄԱ) հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները, իսկ այնուհետեւ մի քանի կորպուսների, մարտական ուղղաթիռների եւ հրթիռահրետանային ու զրահատանկային ստորաբաժանումների ուժերով անցավ լայնածավալ հարձակման: Ռազմական գործին քիչ թե շատ տեղյակ մասնագետները կարող են հավաստել, որ նման ծավալի ուժերով եւ միջոցներով ձեռնարկված գործողության արդյունքում Ադրբեջանի ունեցածը ոչ թե ձեռքբերում, այլեւ կատարյալ ձախողում էր:

Այս եզրահանգումը տեղին է ոչ միայն հանգամանքով, որ կատարվածը վաշտի կամ առավելագույնը՝ գումարտակի ուժերով իրականացվելիք խնդիր էր, այլեւ բավականին կարճաժամկետ առճակատման ընթացքում հակառակորդի տված կորուստների քանակով: Չնայած պաշտոնական Բաքուն մինչեւ վերջ գաղտնի պահեց իր ունեցած կորուստների իրական թիվը, պատճառաբանելով, որ «զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններն իրենցից ռազմական գաղտնիք են ներկայացնում», բայցեւայնպես, դատելով ռադիոկլանման, տարբեր լրատվամիջոցների, այդ թվում՝ համացանցի եւ միջազգային փորձագիտական աղբյուրների տվյալներից՝ ակնհայտ է դառնում, որ նրա զոհերի թիվը հասնում է շուրջ 1000-ի, իսկ վիրավորներինը՝ մոտ 2000-ի:

Հատկանշական է, որ ապրիլի 5-ին, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակավ շրջանառության մեջ դրեց 31 զոհի մասին կեղծ հաղորդագրությունը, նույն օրը ադրբեջանական «Мейдан ТВ» անկախ հեռուստաալիքը հանրության ուշադրությանը ներկայացրեց 93 զոհերի մասին հաստատող ցուցակը, ինչն էլ պատճառ հանդիսացավ ոչ միայն տվյալ լրատվամիջոցը փակելու, այլեւ վերջինիս աշխատակիցների նկատմամբ դատական գործ հարուցելու համար…

Ուշագրավ է նաեւ նույն ապրիլի 5-ին «OSTKRAFT» վերլուծական կենտրոնի կողմից հրապարակված տվյալը, որն, ըստ Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի իր աղբյուրների տրամադրած փակ տեղեկատվության, կազմել է շուրջ 800 մարդ… Բացի մեծաքանակ կենդանի ուժից ադրբեջանական բանակը կորցրեց 24 տանկ, 4 միավոր հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ), 1 «Գրադ» ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, 1 ինժեներասակրավորային տեխնիկա, 2 միավոր «МИ-24» տիպի մարտական ուղղաթիռ, 14 հատ տարբեր տեսակի (հարվածային եւ հետախուզական) անօդաչու թռչող սարք, տասնյակ ավտոմոբիլային տեխնիկա եւ այլն:

Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում, այսինքն՝ ապրիլի 2-ից 5-ը, հայկական կողմը տվեց 75 մարտական զոհ(63 զինծառայող, 12 պահեստազորային), 121 վիրավոր, շարքից դուրս եկավ 14 տանկ (որից 6-ը վերականգնվեց եւ նորից վերադարձվեց շարք) եւ մի քանի ավտոմոբիլային տեխնիկա: Փաստենք, որ կողմերը կորուստներ ունեցան նաեւ ակտիվ մարտական գործողություններին հաջորդած հրաձգային, հրթիռահրետանային եւ զրահատանկային փոխհրաձգությունների ընթացքում:

Ապրիլի 6-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը տվեց եւս 13 մարտական զոհ, որից 8-ը՝ զինծառայող, 5-ը՝ պահեստազորային: Ադրբեջանական բանակի կորուստները տակավին անհամեմատ շատ էին՝ տասնյակ զոհեր, 6 անօդաչու թռչող սարք (ընդհանուր առմամբ ապրիլյան սրացումների արդյունքում հակառակորդը կորցրեց 20 ԱԹՍ ) եւ այլ ռազմական տեխնիկա:

Մարտադաշտում ստանալով ջախջախիչ հակահարված՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ միայն կորցրեց բանակցությունների սեղանի շուրջ հայկական կողմի վրա որեւէ ճնշում գործադրելու հնարավորությունը, այլեւ ստիպված էր կրած անհաջողությունը պարտակելու համար դիմել իրողությունների կեղծման սեփական մեթոդին: Նախ Բաքուն փորձեց տեղի ունեցած առճակատումը ներկայացնել ոչ այլ կերպ, քան հայերի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների հետեւանք: Այնինչ փաստերը լրիվությամբ հակառակն են ապացուցում եւ դրանում համոզված է, եթե ոչ ադրբեջանական, ապա գոնե միջազգային հանրության եւ, հատկապես, փորձագիտական շրջանակների մեծամասնությունը:

Որ իրականում հակառակորդի գործողությունները եղել են նախապես պլանավորված եւ միասնական ղեկավարման ներքո, այդ մասին են վկայում առաջնային գծի ողջ ճակատով միաժամանակյա հրետանային նախապատրաստության անցկացումն ու հատուկ նշանակության խոշոր ուժերի կիրառումը հետեւակի գրոհային խմբերում: Բացի այդ, անտրամաբանական է, երբ ժամանակակից հրթիռահրետանային եւ օդային հարվածի տարատեսակ միջոցներ (մարտական ուղղաթիռներ եւ հարվածային անօդաչու սարքեր) է օգտագործում ոչ թե հարձակվող, այլեւ պաշտպանվող կողմը, մանավանդ, եթե ի նկատի առնենք, որ Արցախի զինված ուժերի տրամադրության տակ եւս կային, եթե ոչ նմանատիպ,ապա այլ հարձակողական զինատեսակներ:

Համոզվելով, որ շրջանառության մեջ դրված այս պնդման հավաստիությունն ապացուցելը զուրկ է որեւէ հեռանկարից, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, սեփական դեմքը փրկելու համար, գնաց ավելի հեռուն՝ հայտարարելով, թե իրենց բանակն ազատագրել է ռազմավարական կարեւորության մի շարք բնագծեր եւ տասնյակ հազարավոր հեկտարների հասնող տարածքներ, այդ թվում նաեւ՝ բնակավայրեր:

Այստեղ հարկ է նկատել, որ աբշերոնյան իշխանավորները, գիտակցաբար աղավաղելով իրողությունները, փորձեցին մարտավարական որոշ հաջողություններ ներկայացնել որպես ռազմավարական ձեռքբերումներ, հատկապես վկայակոչելով համապատասխանաբար՝ հյուսիսում եւ հարավում գրաված Թալիշի մերձակա դիրքերն ու «Վարազաթումբ» բարձունքը: Մինչդեռ իրականությունն այն է, որ նշված հենակետերն զբաղեցնելով, հակառակորդն ի զորու եղավ լուծելու սոսկ վաշտային ստորաբաժանման խնդիր, ինչը որեւէ օպերատիվ ու, առավել եւս, ռազմավարական վտանգ չէր կարող ներկայացնել հայկական կողմի լիարժեք պաշտպանության համար:

Ինչ վերաբերում է «ազատագրված տասնյակ հազարավոր հեկտարներին ու… բնակավայրերին», ապա դա ոչ այլ ինչ էր, քան սեփական ձախողումները քողարկելու քարոզչական հնարք… Ավելին, ալիեւյան վարչակազմը դիմելով նման քայլի, միաժամանակ, նպատակ ուներ, չեղածը եղածի փոխարեն մատուցելու ճանապարհով, սեփական հանրության շրջանում ամրապնդել հավատը իր իշխանության հանդեպ: Սա պահանջված էր հատկապես այն իրողության պայմաններում, երբ կապված նավթադոլարային ներհոսքի նվազման հետ, այդ երկրում աստիճանաբար աճում էր քաղաքացիական անհանդուրժողականությունը:

Քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում պարզորոշվեց մի հանգամանք եւս, որը կարեւոր էր ոչ միայն հակառակորդի, այլ նաեւ հայկական կողմի համար: Խոսքը վերաբերում է Ադրբեջանի կողմից կիրառված նորագույն տեխնիկական միջոցների հնարավորությունների գնահատմանը: Տարիներ շարունակ իր զինանոցում կուտակելով միլիարդավոր նավթադոլարների հասնող տարատեսակ սպառազնություն ու զինտեխնիկա եւ անընդհատ շեփորահարելով վերջիններիս կործանիչ հնարավորությունների մասին, Ադրբեջանը վերջապես առիթ ստեղծեց դրանք կիրառելու իրական մարտական պայմաններում:

Սակայն դեպքերի զարգացումը, հատկապես, ռազմաճակատի հարավային եւ հյուսիսային ուղղություններում, ցույց տվեց, որ հակառակորդն իր տրամադրության տակ ունենալով «Смерч», «ТОС-1А», «Каsirga» եւ այլ տեսակի գերճշգրիտ խոցման համակարգեր, ոչ միայն անկարող էր դրանցից իրականացնել արդյունավետ թիրախային խոցումներ, այլեւ անպատրաստ էր տվյալ կրակային միջոցների լիարժեք շահագործմանը:

Այս ամենից հետեւում է մի պարզ ճշմարտություն՝ մարտադաշտում գործողությունների հաջող ելքը կանխորոշում են ոչ այնքան ժամանակակից մարտավարատեխնիկական առավելություններով օժտված կրակային միջոցները, որքան մարտավարամասնագիտական բարձր պատրաստություն ունեցող անձնակազմը: Թե որքանով այս իրողության մեջ համոզվեց ադրբեջանական կողմը, դժվար է ասել, բայց որ սանձազերծելով լայնածավալ հարձակում, բացի այլ խնդիրներից, հակառակորդը, ինչպես վերեւում նշվեց, նպատակ ուներ ստուգելու նաեւ Պաշտպանության բանակի մարտունակությունը, դա ակնհայտ է:

Ադրբեջանական հրամանատարությունը, մարտագծի տարբեր հատվածներում ծավալելով միաժամանակյա հարձակողական գործողություններ, սակայն չհասնելով որեւէ էական հաջողության, ավելին՝ գրեթե բոլոր ուղղություններում տալով մեծ կորուստներ, եթե ոչ հրապարակային, ապա ամենայն հավանականությամբ ներքին համոզվածությամբ հանգեց այն եզրակացության, որ անձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստության եւ, հատկապես, ղեկավարման համակարգի ու զորքերի փոխգործակցության տեսանկյունից, Արցախի զինված ուժերում վիճակն անհամեմատ բարձր է, քան իր բանակում:

Թերեւս, հենց այս իրողության գիտակցումն էլ հակառակորդին մղեց նոր ու առավել հրեշավոր քայլերի, այն է՝ անմիջական շփման պայմաններում իրականացվող հետեւակային մարտերից անցնել անխնա հրթիռահրետանային, զրահատանկային եւ օդային հարվածների, թիրախներ ընտրելով, ինչպես առաջնային ու թիկունքային ռազմական բնագծերը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը:

Ակնհայտ էր նաեւ նպատակը՝ առավելագույն կորուստներ պատճառել հայկական զորքերին ու խաղաղ բնակավայրերին, ինչպեսեւ՝ խուճապային տրամադրություն ստեղծել քաղաքացիական բնակչության շրջանում:

Հատկանշական է, որ ադրբեջանական կողմի որդեգրած այս մարտավարությունը կիրառվեց ոչ միայն չորսօրյա ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում, այլեւ կողմերի միջեւ կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, միայն ապրիլի 2-ից 5-ը հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային ուժերը արցախյան դիրքերի եւ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակեցին շուրջ 30 հազար արկ:

Գրեթե նույն ինտենսիվությամբ, բայց արդեն տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներից, խախտումներ արձանագրվեցին նաեւ ապրիլի 5-ից մինչեւ ապրիլի 30-ը: Այդ ընթացքում հայկական բնագծերի եւ ճակատամերձ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինուժն արձակեց մոտ 104 հազար կրակոց, որից ավելի քան 4500-ը հրանոթներից, «Գրադ» եւ Գրադ» եւ «TR-107» տիպի կայանքներից, տանկերից, ՀՄՄ-ներից եւ խոշոր տրամաչափի այլ զինատեսակներից:

Դատելով վերոբերյալից, համոզմունք է ստեղծվում, որ ադրբեջանական հրամանատարության կողմից մշակված եւ կիրառման մեջ դրված ռազմական պլանը ոչ այլ ինչ էր, քան սխալ հաշվարկների վրա կառուցված գործողությունների հանրագումար: Թերեւս, հակառակորդի լրջագույն սխալը կայանում էր նրանում, որ թերագնահատելով արցախյան բանակի առաջնային գծում ստեղծված պաշտպանական եւ մարտավարատեխնիկական հնարավորությունները, ընտրեց կայծակնային հարվածով այն ճեղքելու եւ հաշված օրերի ընթացքում հետագա խնդիրը լուծելու, այն է՝ օպերատիվ խորություն զբաղեցնելու անհեռանկար մարտավարություն: Ավելին, ադրբեջանական կողմն այնքան էր համոզված իր մշակած հարձակողական պլանի իրատեսության մեջ, որ նախապես պատրաստել էր սեփական հաջողությունների օպերատիվ տարածման տեղեկատվական ծրագիր, ինչն արդեն գործողության մեջ դրեց հարձակողական մարտերի մեկնարկային օրվա երկրորդ կեսին:

Այդ օրը, նախ՝ հակառակորդի քարոզչամեքենան աշխարհով մեկ տարածեց «հայկական կողմի ձեռնարկած նախահարձակ գործողության» մասին ապատեղեկատվություն, իսկ ապա ժամեր անց հայտարարեց, թե իբր իրենք «հակահարձակողական մարտերի արդյունքում ազատագրել են մի շարք ռազմավարական բարձունքներ, ինչպես նաեւ Թալիշն ու Սեյսուլանը եւ արդեն մարտեր են մղում Սարսանգի եւ Ֆիզուլու համար»:

Ադրբեջանական ագիտպրոպի տարածած տեղեկությունների սնանկությունն ապացուցելու համար նույն օրը տասնյակ հայրենական եւ օտարերկրյա լրատվամիջոցների հնարավորություն տրվեց նկարահանումներ կատարել նշված գյուղերում եւ ներկայացնել իրականությունը: Դեպքերից առաջ անցնելով նշենք, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չշտապեց հերքել հանրության համար արդեն հայտնի դարձած ապատեղեկատվությունը, այլեւ ամիսներ անց, իսկ ավելի ճիշտ՝ 2017թ. փետրվարին, այդ երկրի նախագահի մակարդակով հայտարարվեց, թե իրենց կառավարությունը գործնական քայլեր է ձեռնարկում անցած տարվա ապրիլին Ջաբրայիլի շրջանում «ազատագրված» Ջոդջուկ Մարջանլու գյուղի վերականգնման եւ վերաբնակեցման ուղղությամբ:

Մինչդեռ իրականությունն այն է, որ այդ բնակավայրն ադրբեջանական վերահսկողության տակ էր հայտնվել դեռեւս 1994թ. հունվարին…» Հ.Գ. Ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքի եւ արդյունքների մասին առավել ամբողջական շարադրանքը առաջիկայում հրապարակվելիք գրքում»:

Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան
Ամենադիտված