Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ


Հայ-ադրբեջանական ռազմական հավասարակշռության ներկա միտումները. ինչ ունենք այսօր

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Ամփոփում

Հիմք ընդունելով ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմերի տիրապետման տակ առկա ռազմատեխնիկայի ընդհանուր բնույթ, դրա ձեռք բերմանն ուղղված ռազմական ծախսերի չափը, ինչպես նաև զինված ուժերում և մասնավորապես շփման գծում առկա կորուստների քանակի վերաբերյալ մեր ներկայացրած նախորդ (http://www.aysor.am/…/n…/2015/07/09/հայաստան-ադրբեջան/974094,  http://www.aysor.am/…/n…/2015/07/13/հայաստան-ադրբեջան/974767, http://www.aysor.am/…/n…/2015/07/16/հայաստան-ադրբեջան/976607 ) դիտարկումները` կարող ենք արձանագրել, որ ռազմական հարաբերակցությունը ԼՂ հակամարտության գոտում ունի մոտավորապես հետևյալ բնույթը:

Ռազմատեխնիկական հարաբերակցության ոլորտում Ադրբեջանի ներուժը քանակական և երբեմն էլ առանձին զինատեսակների մասով որակական առումով ավել է, քան ՀՀ-ինը (առանց հաշվի առնելու ԼՂ ՊԲ-ի և ՀՀ-ի ՌԴ 102-րդ ռազմաբազայի տվյալները): Դա, իհարկե, ԵՍԶՈՒ բազային պայմանագրի խախտում է, սակայն գործնականում պատերազմի պատրաստվող երկրների պարագայում, դա որևէ մեկին` այդ թվում`«միզագային հանրությանը» այդքան էլ հետաքրքիր չէ: Սակայն նշենք, որ ռազմական տեխնիկայի զուտ թվային ստատիկ գերակշռությունը, ինչպես նաև այդ տեխնիկայի կիրառման՝ երբեմն բավարար հմտությունների բացակայությունը, դրա`տարբեր երկրների (ՌԴ, Իսրայել, Թուրքիա, ՀԱՀ, Ադրբեջան և այլն) արտադրանք լինելը, կարող են էական բարդություններ ստեղծել ռեալ պատերազմական պայաններում դրանց օգտագործման տեսանկյունից: 
Ի տարբերություն Ադրբեջանի, ՀՀ-ի դեպքում, որտեղ, մինչև վերջերս, գրակշռում են առավելապես պաշտպանական զինատեսակները, իրավիճակը քիչ այլ է. ՀՀ ԶՈւ-ի ռազմատեխնիկական համալրվածությունն ունի առնվազն երկու ելակետային մոտեցում` նախ այն ռեակցիոն է, այսինքն իր հիմքում ունի Ադրբեջանի միջոցներին հակաքայլեր մշակելու սկզբունքը, և երկրորդը`ձեռք է բերվում պաշտպանական/հարձակողական բնույթի շփման գծի և ընդհանուր հարաբերակցության ապահովման կոնկրետ խնդիրների լուծմանն ուղղված տեխնիկա, ինչպես նաև բարեփոխվում են առկա միջոցները:

Հարկ է նշել, որ երկու կողմերում էլ առկա է հիմնականում միանման` խորհրդային/ռուսական զինտեխնիկա, որի մի մասը, ինչպես հոգեբանորեն, այնպես էլ տեխնիկապես նոր չէ: Ավելին` կողմերից մեկը` Ադրբեջանը, նախորդ պատերազմական գործողությունների ընթացքում ունեցել է տեխնիկայի բավական մեծ կորուստ, ընդհուպ մինչև 1.3-1.5 հարյուր միավոր, որի հիմքով նաև ձևավորվել է ԼՂ ԶՈՒ-ի տեխնիկական պարկի մի մասը:

Եթե համադրենք կողմերի ռազմական ծախսերի միտումները, ապա դրանց ծավալը բացարձակ մեծությունների առումով հօգուտ Ադրբեջանի է ընդհուպ մինչև 4-5 անգամ: Այստեղ, սակայն պետք հաշվի առնել նաև, որ այն տեխնիկան, որը օրինակ՝ ՌԴ-ից Ադրբեջանը ձեռք է բերում X գնով, ՀՀ-ն` դրան համադրելի տեխնիկան նույն ՌԴ-ից ձեռք է բերում մի քանի անգամ էժան: Դիցուկ՝ օրինակ, եթե անդրադառնանք ՌԴ-ի կողմից ՀՀ-ին տրամադրված 200մլն$ վարկին, ապա այդ նույն գումարով մենք մոտ մոտ 2-3 անգամ քանակի և որակի առումով առավել գերադասելի զինտեխնիկա կարող ենք ձեռք բերել, քան հարևան երկիրը: Ռազմական բյուջերի գնահատման մեջ կարևոր է հաշվի առնել նաև, որ Ադրբեջանի ռազմական մեծ ծախսերի մեջ կոռուպցիոն ռիսկերը նույնքան մեծ են:

Մեծ ռազմական բյուջեի լավագույն գնահատկանը բանակաշինության մեջ և ռազմական անվտանգության ապահովման մեջ հաջողությունն են: Ադրբեջանի դեպում դրա ինդիկատոր կարող է ծառայել սահմանային միջադեպերի, զինված ուժերում կորուստների և հատկապես մարտական կորուստների քանակը: Այս ինդեքսով Ադրբեջանը նույնպես առաջատար դիրքերում է: Ադրբեջանում իրավիճակը այսպիսին է. 2012թ` 13+3, 2013թ` 11, 2014թ` 32+4: Նշենք, որ Ադրբեջանն իր մարտական կորուստները թաքցնում է՝ դրանք ներկայացնելով որպես առողջական խնդիրների հետևանք, դժբախտ պատահարների արդյունք: Ի դեպ, խոսքը փոքր թվերի մասին չէ): ՀՀ(ԼՂ) զինված ուժերում մարտական կորուստները կազմել են` 2012թ՝ 14, 2013թ՝ 6+1, 2014թ՝ 26+2: Կարծում ենք, առկա թվերի հարաբերակցությունը լավագույնս է արտացոլում Ադրբեջանի կողմից առկա ռազմական բյուջի ծավալի նպատակահարմարության, այնպես էլ այդ երկրում ընդհանուր բանակաշինության գործընթացի ներկա ընթացքը:

ԼՂ հակամարտող կողմերի ռազմ. հավասաակշռության անդրադառնալիս չենք կարող չխոսել այստեղ ուղղակի ներգրավվածություն ունեցող ռազմաքաղաքական դաշինքների մասին: Այն հարցին, թե արդյո՞ք ՌԴ-ն կամ ՀԱՊԿ-ն ինչ ներգրավվածություն կունենան ռազմական գործողություններում դրանց վերսկսման պարագայում` նշենք, որ ամենայն հավանականությամբ, իրատեսականությունը և սեփական շահերը կստիպեն, որ կազմակերպությունը և հատկապես նրա որոշ անդամները` Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան, Բելոռուս սահմանափակվեն հայտարարություններով և հորդորներով: Ռուսական կողմը, չնայած իրավական պարտավորություններին, ավելի շուտ ձեռնպահ կմնա հրապարակային հարթությունում ընդծված ակտիվություից, սակայն դե ֆակտո կարող է և գործնական աջակցություն տրամադրել հայկական կողմին: Այս պարագայում թերևս ամենից իրատեսական տարբերակը թերևս կարող է լինել այն, որ ՌԴ-ն, զինելով կողմերին, համենայն դեպս այս փուլում, ամեն ջանք կգործադրի ռազմական լայնածավալ գործողություններից խուսափելու համար: Դրա համար նա ունի մի շարք պատճառներ:

Եթե փորձենք համադրել առկա տեղեկատվությունը և վերևում արված միջանկյալ եզրահանգումները, ապա ՀՀ-ի, ԼՂ ՊԲ-ի և դաշնակցային պարտավորություններից բխող փոխադարձ ռազմատեխնիկական աջակցության հանգամանքը (կամ առնվազն դրա մի մասի իրացումը հայ-ռուսական համագործակցության բաղադրիչի մասով)՝ կարող ենք արձանարգրել, որ ընդհանուր առմամբ ռեգիոնում ձևավորված ռազմական ներկա հավասարակշռությունը օպտիմալ է: Այն արտացոլում է իրերի իրական վիճակը: Չնայած Ադրբեջանը որոշ բաղադրիչներով գերակա է, սակայն դա այն չափի գերակշռություն չէ, որը կարող է առնվազն այս պահի դրությամբ զանգվածային պատերազմ, կամ ռազմաճակատի բոլոր գծերի մասով հարձակման հիմք հանդիսանալ: Այսինքն առկա է դինամիկ «զսպման ռազմավարություն», որը մինչ օրս արդյունավետորեն է իրեն դրսևորել: Իսկ դրա արդյունավետության ցուցիչները կապված են հետևյալի հետ` ՀՀ/ԼՂ պաշտպանական գծի մի շարք հիմնական հատվածների բնույթը, աշխարհագրական ռելիեֆի գործոնը, դրանց ամրացվածության մակարդակը, հարձակում-պաշտպանություն անհրաժեշտ ուժային և ռեսուրսային ծավալների հարաբերակցությունը, ՀՀ-ի ռազմական բյուջի վերջին ավելացումները, և ամենակարևորը` ԶՈՒ-ի մարտական ոգին, մոտիվացվածությունը:

 

Պետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա «Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը
Ամենադիտված