Արտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլն ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար Պուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև


Փաստորեն, Մենչի մասին լեգենդները ճիշտ էին. Յուլյա Ֆինկ

 
Life.panorama.am-ը գրում է . 
 
«Դեպի երազանք» 25 մասանի հեռուստաֆիլմի մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Այսօր զրուցել ենք դերասանուհի Յուլյա Ֆինկի հետ, ով եւս նկարահանվել է այս ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսի մոր կերպարը:
Ինչպես շատերն են հիշում՝ Յուլյա Ֆինկն իր ստեղծագործական գործունեության ընթացքում շատ անգամներ է մոր դերով հանդես եկել, ավելին՝ դերասանուհին որոշել էր այլեւս նման կերպարի առաջարկ չընդունել, բայց ինչպես ինքն է ասում, Արմեն Պետրոսյանի՝ Մենչի, առաջարկը որոշեց չմերժել.
 
«Երբ ինձ հրավիրեցին նկարահանվել այս ֆիլմում, սկզբում շատ էի տատանվում, քանի որ կրկին մամայի կերպար պետք է մարմնավորեի, բայց, քանի որ նախագծի պրոդյուսերը Արմեն Պետրոսյանն էր, որոշեցի վստահել նրան: Առաջարկն ընդունելու հարցում պատճառներից մեկն էլ նաեւ այնն էր, որ որքան էլ մայրիկի կերպար էր, բայց նման չէր իմ կերտած մամաներին. սա ավելի խիստ ու ընդգծված բնավորություն ունեցող կին է: Մանկուց միշտ երազել եմ Սառցե թագուհին խաղալ, եւ որոշ իմաստով այս հերոսիս մեջ ես գտա նրան, քանի որ այս կինը եւս սառը ու չար մարդ է»,- նշեց Յուլյան՝ հավելելով.
 
«Թեեւ հերոսուհիս բացասական տեսակ է, բայց փորձել եմ արդարացված նրան ներկայացնել, ինչը, կարծում եմ, կընդունվի նաեւ հեռուստադիտողի կողմից: Այս կինը ամեն ինչ անում է իր երեխաների համար, նա ոչինչ չի խնայել, որպեսզի կիրթ ու դաստիարակված մեծացնի իր երեխաներին, ուզում է, որ իր երեխաները միայն լավ կյանքով ապրեն, հենց դրանից ելնելով էլ՝ հասկանալի է դառնում շատ հարցերում դեմ գնալու իր դիրքորոշման նախահիմքը: Այս կինը թաքուն պատմություն ունի, որն իրեն սառն ու դաժան է  դարձրել, բայց նաեւ նա սիրում է իր ընտանիքը, իր տղամարդուն ու երեխաներին»:
 
Խոսելով նկարահանման ընթացքի մասին՝ դերասանուհին պատմեց.
«Ես շատ գոհ եւ շնորհակալ եմ ողջ ստեղծագործական թիմից պրոֆեսիոնալ ու սրտացավ աշխատանքի համար: Շատ աշխատասեր, ժպտառատ ու հոգատար թիմ եմ ունեցել: Դերասանական կազմին ծանոթ չէի, նկարահանման հրապարակում առաջին անգամն էինք հանդիպում, բայց շատ ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռնվեց խաղալ նրանց հետ: Մենք առաջին իսկ օրից հասկացել ենք միմյանց ու առաջին տեսարանից սկսած ամեն ինչ ինքնաբերաբար լավ անցավ: Անգամ ֆիլմում իմ երեխայի հետ շատ հարթ նկարահանումներ ենք ունեցել, ում մարմնավորում էր Մենչի փոքր դուստրը: Նա շատ դիմացկուն ու տաղանդավոր փոքրիկ էր, ով մեզ հետ հավասար գիշեր-ցերեկ աշխատեց ու չհոգնեց»:
 
Անդրադառնալով Մենչի հետ աշխատանքին՝ Յուլյա Ֆինկը ընդգծեց.
«Հիմա սպասում եմ ֆիլմի ամբողջական տարբերակին, բայց պետք է խոստովանեմ, որ շատ հաճելի էր Արմեն Պետրոսյանի թիմում աշխատելը: Անտեղի չեմ գովում, իսկապես շատ լուրջ աշխատանք է տարվել: Փաստորեն Մենչի մասին լեգենդները ճիշտ էին՝ իր հետ աշխատելն ուղղակի հաճույք էր, քանի որ, որպես դերասան, քեզ գնահատված ես զգում: Թե նա, թե իր թիմը ամեն ինչ անում էին դերասանի տրամադրության ու հարմարավետ զգալու համար, նրանք աննկարագրելի հոգատար էին: Հենց Մենչի մասին լսածս կարծիքներն էլ ինձ ստիպեցին երկար չմտածել ու կրկին՝ թեկուզ մամայի կերպարով հանդես գալ»:
 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
Ռոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը
Ամենադիտված