Հասարակական կյանքում ամենահեշտ ու ամենապոպուլյար բանը արմատական լինելն է
BlogՎախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հասարակական կյանքում ամենահեշտ ու ամենապոպուլյար բանը արմատական լինելն է. եթե դու արմատական իշխանամետ ես՝ քեզ նկատում, իսկ այնուհետև գնահատում են վերևներում, և նշանակություն չունի, որ մասնավոր կյանքում, ինչ-ինչ պատճառներից ելնելով, կարող ես դժգոհ լինել նույն այդ վերևներից:
Եթե դու արմատական ընդդիմադիր ես, ապա ապահովում ես ընդդիմադիրների և կյանքից դժգոհողների բազմության համակրանքը, և չնայած այն քեզ եկամուտներ և իրական սոցիալական դիրք չի ապահովում, սակայն սոցիալական վիրտուալ կարգավիճակ հաստատ ընձեռում է:
Հասարակական կյանքում ամենաբարդն ու ոչ պոպուլյարը այդ երկու հոսանքին չտրվելն է և սեփական «ես»-ը պահպանելը. դու ենթարկվում ես երկկողմանի հարձակման, սակայն այդտեղ առկա է մխիթարական մի բան. դու պահպանում եսներքին համոզվածություն, որ դու ճիշտ ես, ու կյանքը վաղ թե ուշ կհաստատի դա. չինմաչինցի իմաստուն...