Հերթական ոչ ճիշտ ընկալված մեկնաբանությունները Սահմանադրության նախագծի 23-րդ հոդվածի մասին
BlogԿարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր լսեցի հերթական ոչ ճիշտ ընկալված կամ հատուկ խեղաթյուրված մեկնաբանությունները Սահմանադրության նաղագծի 23-րդ հոդվածի հետ կապված,իբրև թէ կրկին թույլատրվելու է մահապատժի կիրառությունը:
Միանգամից ասեմ,որ նախագծի 23-րդ հոդվածը ուղղակիորեն արգելում է մահապատժի կիրառումը, հետևաբար այս առումով առկա մեկնաբանությունները տեղին չեն: Եվ դրույթը վերաբերում է անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտին, ինչը ամրագրված է գործող քրեական օրենսգրքով,որը չպետք է հակասի Սահմանադրությանը: