Ծխախոտի տուփերի վրա պատկերված նկարների հետ դժվարություններ են առաջացել.«Philip Morris Armenia»
Ուշադրության կենտրոնումԾխախոտի տուփերի վրա պատկերված զգուշացնող նկարները բարդություններ են առաջացրել: Այդ մասին հուլիսի 21-ին Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ, «Philip Morris Armenia»-ի կորպորատիվ կապերի մենեջեր Վահե Դանիելյանը:
Ըստ Հայաստանի ազգային գրաֆիկի՝ տուփերի վրա նոր գրությունների օրինակները պետք է ուժի մեջ մտնեն 2016թ-ի օգոստոսից: ԵՏՄ-ն պլանավորում է դրանք շրջանառության մեջ դնել 2017թ-ի հունվարից:
«Պարզ է, որ մեզ համար դժվար է անցնել մեկ չափորոշիչի, իսկ միայն երեք ամիս անց՝ մեկ այլ: Եվ մենք հիմա չգիտենք, թե ինչպիսի նկարներ հիմա պատվիրենք», -պարզաբանել է Դանիելյանը:
Նշենք, որ ԵՏՄ մարմինները քննարկում են ծխախոտի տուփերի վրա վանող նկարների պատկերման անհրաժեշտությունը ի հավելումն ծխելու վնասակարության մասին գրությունների: