ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բանակում» սերիալից հայտնի Սարգիս Վարդանյանը թողնում է դերասանի կարիերան. ինչով է նա զբաղվելու թուրք մրցակցին տապալելուց հետո
TVԵրեկվանից մամուլը հեղեված է լուրերով, թե «Բանակում» սերիալի դերակատարներից Արտյոմը՝ Սարգիս Վարդանյանը, հաղթել է հուլիսի 19-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած խառը մենամարտերի «ACB 64 Young Eagles19» աշխարհի առաջնությունում ազգությամբ թուրք Քերիմ Քելեշին: 
ArmLur.am-ը զրուցել է Հայաստանի պրոֆեսիոնալ արմֆայթինգի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանի հետ, ով հայտնեց, որ Սարգիսը երկար տարիներ է, ինչ զբաղվում է պրոֆեսիոնալ սպրոտով: 
«Մոտ 3 տարի առաջ է եկել «Արմֆայթինգ» ֆեդերացիա, ապա մի քանի օր մարզվելուց հետո թողեց և գնաց Ռուսաստանի Դաշնություն: Սակայն այնտեղ տեսնելով մարզիչների անտարբերությունը` այս տարվա հուլիսին վերադարձավ Հայաստան: 
Հայկ Ղուկասյանի խոսքով՝ սերիալում նկարահանվելու ժամանակ Սարգիսը կշռվել է 100 կգ, իսկ այժմ 70 կգ է, դա է պատճառը, որ շատերի մոտ թյուրիմացություն է առաջացել: 
«Սարգիսն այսուհետ զբաղվելու է միայն սպորտով: Դերասանական կարիերան այլևս չի շարունակելու, թեպետ տարբեր ֆիլմերում նկարահանվելու շատ առաջարկներ են եղել»,- ընդգծեց նա: 
Մեր զրուցակցի խոսքով՝ Սարգիսին առաջիկայում սպասվում է երեք մենամարտ: Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: Լիդա Եղիազարյան
