Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել են Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում Ռուսական ռшզմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ Փաշինյան Ռուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Ո՞ր հասցեներում այսօր լույս չի լինի


Փորձել է բադի ձագին տանող կատվի վրա կրակել. ինչու է «ՀԷՑ»-ի աշխատակիցը կրակել 17-ամյա աղջկա վրա

Հասարակություն

Շիրակի մարզում հուլիսի 2-ին «ՀԷՑ»-ի աշխատակցի կողմից 12-րդ դասարանի աշակերտուհու վրա կրակելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նրանց փոխանցմամբ՝ հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ աջ ազդրի վերին 1/3-ի, ստորին 1/3-ի, սրունքթաթային հոդի ներսային մակերեսի եւ ձախ ազդրի 1/3-ի ներսային մակերեսի հրազենային (կոտորակային) վերքեր ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Աշոցք գյուղի 17-ամյա բնակչուհի։

Նյութերի նախապատրաստման փուլում պարզվել է անչափահասի՝ նշված մարմնական վնասվածքներն ստանալու հանգամանքները։

Պարզվել է, որ աղջիկն իր ընկերուհու հետ դեպքի օրը գնացել էր գյուղի դպրոցի նախկին շենքի հետնամաս՝ զբոսնելու եւ ծաղիկ հավաքելու։ Նույն ժամանակ հիշյալ շենքի հարեւանությամբ բնակվող Ա.Սարիբեկյանն իր տան բակում զբաղված է եղել առօրյա գործերով։ ժամը 16:00-ի սահմաններում նկատել է  տան բակից բադի ձագին տանող մի կատվի եւ անմիջապես մտել է տուն, վերցրել իրեն պատկանող «ՏՕԶ» մոդելի 16 մմ  տրամաչափի որսորդական ողորկափող հրացանը եւ իր բակի ցանկապատի մոտից կրակել դեպի դպրոցի նախկին շենքի կողմը փախչող կատվի ուղղությամբ, սակայն փամփուշտի կոտորակները կատվին չեն դիպել եւ մարմնական վնասվածք են պատճառել ծառի հակառակ կողմում կանգնած աղջկան, որի ճիչը լսելուց հետո է միայն Ա.Սարիբեկյանը նկատել նրան:

Տեսնելով, որ աղջիկը կրակոցի հետեւանքով ոտքերի շրջանում մարմնական վնասվածքներ է ստացել, Ա.Սարիբեկյանը նրան առաջին բուժօգնություն է ցույց տվել եւ հարեւանին խնդրել զանգահարել շտապօգնություն:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Ա.Սարիբեկյանն ընդունել է իրեն պատկանող որսորդական հրացանով կրակելու եւ համագյուղացի աղջկա առողջությանն անզգուշությամբ թեթեւ վնաս պատճառելու փաստը: Տուժածը բողոք չի ներկայացրել Ա.Սարիբեկյանի դեմ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաեւ, որ Ա.Սարիբեկյանը 18.02.2014 թվականից հանդիսանում է «Հայաստանի որսորդների եւ ձկնորսների միավորում» հասարակական կազմակերպության անդամ, ունի որսորդական, սպորտային  ողորկ-երկարափող հրազեն կամ որսորդական օդաճնշիչ զենք պահելու եւ կրելու թույլտվություն:

Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն չի նախատեսում՝ անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը թեթեւ վնաս պատճառելու համար, պատասխանատվություն նախատեսվում է միայն անզգուշությամբ անձի առողջությանը միջին եւ ծանր վնաս պատճառելու համար, նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, Ա.Սարիբեկյանի  նկատմամբ  քրեական  հետապնդում չի իրականացվել` նրա  արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

 
Ի՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել ենԺնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայովԱվելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում Ռուսական ռшզմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ Փաշինյան Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է Ռուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Ո՞ր հասցեներում այսօր լույս չի լինի Ուսուցիչները պետք է ազատվեն ավելորդ թղթաբանությունից․ Մենուա Սողոմոնյան7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն ՄարուքյանԵրկար ժամանակ ջուր չի լինի Թոշակների բարձրացումը մարդկանց լավություն մի՛ ներկայացրեք․ «Մեր ձևով» շարժման անդամ Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան«Սա ընտրություններից առաջ պետական մակարդակով թոշակառուներին կաշառելու ծրագիր է, ոչ միայն ընտրակաշառք է, այլև պաշտոնեական դիրքի չարաշահում». «Փաստ» Ազատվեցին, բայց... մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ» «Արա»-ով պետությո՞ւն. երբ ԱԺ փոխնախագահը մոռանում է իր պաշտոնը. «Փաստ» Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ» Պաշտոնական «շրջաբերակա՞ն», թե՞ համակենտրոնացման ճամբարի կանոնադրություն. «Փաստ» Մի՛ լվացվեք, մի՛ լողացեք, ջուր մի՛ խմեք, դա ի՞նչ «թիթիզություն» է. «Փաստ» Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները. «Փաստ» «Չգրանցել ու չթողնել». վտանգավոր մտածողության քաղաքական անատոմիան. «Փաստ» Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Ստվերային «լուծումներ» Վրաստանի սահմանին. ո՞ւմ շահերն են սպասարկվում. «Փաստ» Հայաստանը չի՛ վերադառնալու մութ, ցուրտ և անջուր տարիներ, որովհետև ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ իրականություն է դառնալու Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի մոտ 8 տարում չստացվեց, Սամվել Կարապետյանը դա կանի․ Նարեկ ԿարապետյանԲյուջեից 3.5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անի. Էդմոն Մարուքյան«Բլեֆ են անում դրանք, Ծառուկյանը ճիշտ է ասում». քաղաքացիները՝ Երաշխավորված խաղաղության մասին«Հեռախոսս զանգեց…». IDBank-ը զգուշացնում է «բանկից զանգ» սխեմայով զեղծարարությունների աճի մասինՄի քանի օր առաջ անդրադարձ էի կատարել այս պրիմիտիվ հարցին. Արամ ՎարդևանյանԸնտրությունների պատմության մեջ առաջին՝ «Ուժեղ Հայաստան» չատ բոտըՈրքան կկազմի նվազագույն թոշակը, երբ իշխանության գա «Ուժեղ Հայաստանը». Հարց՝ Նարեկ ԿարապետյանինՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան«Թոշակները բարձրացրին, քանի որ իշխանությունը վտանգ զգաց». Նարեկ ԿարապետյանՏոտալ կոլապս է ջրի, էներգիայի, գազամատակարարման ոլորտում, վատ կառավարման հետևանք է․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված